««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2023 թվականի հունիսի 14-ի N ՀՕ-217-Ն օրենքի ընդունմամբ նոր խմբագրությամբ են շարադրվել մի շարք հոդվածներ, այդ թվում՝ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին, նախադպրոցական կրթական ծրագրային բաղադրիչների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման դրույթները սահմանող:
Վերոնշյալ հասկացություններնն արտացոլված են ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 515-Ն որոշմամբ հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրության» մեջ:
Տվյալ բնագավառը կարգավորելու և միասնական քաղաքականությունը ապահովելու նպատակով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակել է սույն նախագիծը:
Միևնուն ժամանակ, համայքների խոշորացան գործընթացով պայմանավորված՝ քննարկվում խոշորացված համայքի գյուղական բնակավայրերում փոքրաթիվ համակազմով գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների միավորումը քաղաքային բնակավայրում գործող հաստատություններին՝ մասնաճյուղերի կարգավիճակով, ինչը արտացոլված է ներկայացվող նախագծում: