Add to favourites

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՊՆ համակարգի զինծառայողների հիփոթեքային վարկավորման ծրագրի շրջանակներում 2023թ. համար ծրագրին մասնակցելու իրավունք ստացած զինծառայողների կողմից այդ իրավունքը իրացնելու հնարավորություն ստեղծելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 65-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) 2020 թվականից իրականացվում է ՀՀ ՊՆ համակարգի սպայա­կան և ավագ ենթասպայական կազմերի պայմանա­գրա­յին զինծառա­յողների կողմից բնակա­րան կամ բնակե­լի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագիր՝ տարեկան 500 զինծառայողի հաշվարկով:

ՀՀ կառավարության 2023թ. մայիսի 18-ի N 786-Ն որոշմամբ 2023թ. դիմում-հայտ ներկայացրած, սակայն վիճակահանության արդյունքներով ծրագրում չընդգրկված ՊՆ համակարգի զինծառայողները նույնպես ընդգրկվել են 2023թ. հիփոթեքային վարկավորման ծրագրում:

2023թ. ընթացքում վիճակահանության իրականացումից հետո ՀՀ սահմանների շուրջ ստեղծված իրավիճակով ու դրանից ելնելով այլ գործընթացներով պայմանավորված, ինչպես նաև ՀՀ կառավարության 2023թ. մայիսի 18-ի N 786-Ն որոշմամբ ծրագրում կատարված փոփոխությունները 2-3 ամսով հանգեցրել են ծրագրի ընթացքի դանդաղեցման, որի արդյունքում ՊՆ համակարգի զինծառայողների մեծ մասը չեն կարողացել իրենց ընձեռնված բնակելի անշարժ գույք գնելու իրավունքը իրացնել:

Արդյունքում, 2023թ. համար հատկացված 953 տեղեկանքների հիման վրա բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու պայմանագրեր են կնքել ընդամենը 510 շահառու, ևս 28 շահառուի հատկացված է կանխավճար, իսկ 415 շահառու չի կարողացել իրացնել իր իրավունքը:

Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել 2023թ. համար տրված տեղեկանքների գործողության ժամկետը, որի նախադեպը առկա է նաև 2020թ. և 2022թ տրված տեղեկանքների մասով` համաձայն ՀՀ կառավարության 27.01.2021թ. N 83-Ն և 09.02.2023թ. N 148-Ն որոշումների:

  1. 3. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծի համաձայն 2023 թվականի համար նախատեսված հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվելու ժամկետը երկարաձգվում է մինչև 2024 թվականի մարտի 31-ը ներառյալ:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Որոշման նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի վեցերորդ պարբերության և 1-ին ու 9-րդ կետի պահանջների, ի դեմս՝ արհեստավարժ զինվորական ծառայության աստիճանական անցման, զինվորական ծառայության շահադրդման նյութական և բարոյահոգեբանական մեխանիզմների խթանման, զինծառայության գրավչության բարձրացման, զինծառայողների բնակարանային ապահովման ուղղու­թյամբ ծրագրերի իրականացման ապահովման հետ:

  • Discussed

    02.02.2024 - 17.02.2024

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1186

Print

Suggestions

Սևադա Աղաջանյան

11.02.2024

Առաջարկում եմ՝ «ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ»-ում «1.3. Կարգավորման նպատակը և բնույթ»-ը ձևակերպել՝ «Որոշման նախագծի համաձայն 2023 թվականի համար նախատեսված հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվելու ժամկետը երկարաձգվում է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 25-ը ներառյալ»: Նշածս փոփոխությունը՝ «...մինչև 2024 թվականի դեկտեմբերի 25-ը ներառյալ» անհրաժեշտ է ներառել նաև նախագծի մեջ, քանի որ 1-2 ամիսը, ոչինչ չի փոխի հիփոթեքային վարկավորման ծրագրից դեռ չօգտվողների համար, բայց մինչև դեկտեմբերի 25-ը՝ միգուցե փոխի: Կան զինծառայողներ, որոնք դեռ կամավոր ատեստավորման քննություններին չեն մասնակցել, որը նույնպես որոշիչ կարող է լինել խնդրի լուծման համար/:

Գոռ Աբրահամյան

04.02.2024

Ադմինիստրացիային խնդրում եմ ստուգեք դեմ քվեարկողների ազգությունը` խիստ մտահոգություն ունեմ որ այս էջում քվեարկում են նաև թուրքեր

See more