Add to favourites

Under development

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 18-ի N 349-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ  18-Ի
N 349-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

       1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

   «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 18-ի N 349-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տարածքում հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների մասին հույժ շտապ և ընդհանուր նշանակության տեղեկատվության ցանկում տեղ գտած որոշ հիդրոօդերևութաբանական տերմինների անհամապատասխանության (մասնավորապես հանրապետության լեռնային գոտիներում երաշտային իրավիճակներ առաջանում են +250C և ավելի ջերմային ֆոնի դեպքում, հետևաբար 1800մ և ավելի բարձրություններում +250C ցուցանիշներն ավելացնելիս, հնարավորություն ենք ունենում երաշտային պայմանների առավել իրական գնահատման) և չափորոշիչների հստակեցման, նոր տերմինների ներառման անհրաժեշտությամբ՝ կապված կլիմայի գլոբալ փոփոխության, գիտական ուսումնասիրությունների, դիտված երևույթների վիճակագրության վերլուծության վրա:

       2.Առաջարկվող կարգավորման բնույթը

   «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 18-ի N 349-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների մասին հույժ շտապ և ընդհանուր նշանակության տեղեկատվության ցանկը շարադրել նոր խմբագրությամբ:

      3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

      Շրջակա միջավայրի նախարարություն, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ։

      4. Ակնկալվող արդյունքը

     Նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվեն մի շարք տերմիններ և դրանց բնութագրիչները, ինչը կապահովի առավել ճշգրիտ գնահատել օրինակ հրդեհավտանգության կարգը, ուժեղ քամիների ուժգնությունը և տևողությունը, երաշտային պայմանները, ջրի շատ բարձր ելքերը և հանկարծահաս հեղեղումները, ձնահյուսի և լեռնային ռելիեֆի ուղիղ կապը և տրամադրել հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների մասին հույժ շտապ և ընդհանուր նշանակության առավել ճշգրիտ տեղեկատվություն:

     5. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

      6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից։

  • Discussed

    02.02.2024 - 23.02.2024

  • Type

    Decision

  • Area

    Nature protection, Emergency situations

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1275

Print