Add to favourites

Located in RA Government

ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

     «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքն (այսուհետ՝ Օրենք) ընդունվել է 2023 թվականի նոյեմբերի 22-ին, որն ուժի մեջ է մտնելու 2024 թվականի հունվարի 1-ից։     

     Օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն Օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են Օրենքն ընդունվելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

     Նախագծի ընդունումը պայմանավորված է Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների կատարման անհրաժեշտությամբ։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 

Նախագծով առաջարկվում է սահմանել էկոպարեկային ծառայողների հատուկ ուսուցման ծրագիրը և ստուգումներ անցկացնելու կարգը։

 

3 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

 

      Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության կողմից։

 

4 Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն էկոպարեկային ծառայության ծառայողների հատուկ ուսուցման ծրագիրը և ստուգումների անցկացման կարգը, ձևը և ժամկետները:

 

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 

         Նախագծի ընդունման դեպքում  Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում կառաջանան լրացուցիչ փոփոխություններ։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

     Նախագիծն ուղիղ կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ, սակայն դրա ընդունման անհրաժեշտությունը բխում է Օրենքից, որը նախատեսված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված ծրագրի շրջակա միջավայրի նախարարություն բաժնի 3-րդ նպատակի 7-րդ կետում։

 

  • Discussed

    31.01.2024 - 15.02.2024

  • Type

    Decision

  • Area

    Education and science, Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1275

Print

Suggestions

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

08.02.2024

Սույն նախագծի Հավելվածով հաստատված կարգի 17-րդ կետով՝ հատուկ ուսուցման ավարտին ծառայողի կողմից համապատասխան հմտությունների և կարողությունների աստիճանը ստուգվում է ստուգարքի միջոցով, որի արդյունքում ծառայողը ստանում է դրական՝ «ստուգված» կամ բացասական՝ «չստուգված» գնահատական: Նույն կարգի 22-րդ կետով սահմանվում է, որ Հատուկ ուսուցման ստուգարքն անցկացվում է երեք փուլով՝ 1-ին փուլը հարցազրույցն է, որի ժամանակ ստուգվում է ծառայողներին ուսումնական դասընթացի ընթացքում մատուցված տեսական գիտելիքների յուրացման մակարդակը, իսկ հաջորդող 2 փուլերը՝ գործնական են։ Մեր կարծիքով, հատուկ ուսուցում անցնող ծառայողների տեսական գիտելիքների ստուգումը միայն հարցազրույցի միջոցով լինելու է անարդյունավետ և այդ գործընթացն իր մեջ պարունակելու է նաև կոռուպցիոն ռիսկեր։ Առաջարկում ենք հատուկ ուսուցում անցնող ծառայողների ուսուցման արդյունավետության ստուգումն ու գնահատումը հարցազրույցի փոխարեն կազմակերպել համակարգչի միջոցով` էլեկտրոնային թեստավորման եղանակով, թեստավորման հատուկ համակարգչային ծրագրի կամ էլեկտրոնային համակարգ միջոցով, իսկ տեխնիկական պատճառներով անհնարինության դեպքում` գրավոր եղանակով: Այդ թեստավորումը պետք է անցկացնել այդ նպատակի համար առանձնացված քննասենյակում (օրինակ՝ սրահ, լսարան, դահլիճ), որն ապահովված կլինի մասնակիցների համար անհատական նստարանով, սեղանով և համակարգչով, որում տեղադրված կլինի թեստավորման համար անհրաժեշտ ծրագրային ապահովումը և միացված կլինեն միայն անհրաժեշտ կապուղիները: Սույն մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող համապատասխան աշխատակազմը թեստավորման օրը պետք է ապահովի թեստավորման սենյակի, համակարգիչների և այլ սարքավորումների պատշաճ և աշխատանքային վիճակը: Այնուհետև, այս գրավոր փուլը հաղթահարած թեկնածուները միայն կարող են անցնել 2-րդ փուլ՝ բանավոր հարցազրույցի:

Հերիքնազ Գևորգյան

31.01.2024

Իմ կարծիքով հատուկ ծրագիրը,որով պիտի կրթվեն,կծառայի իր նպատակին ու բովանդակությունից չի շեղվի։

David kikoyan

31.01.2024

xndrum em nauev @nduneq erektronayin exaakov qanzi marzeric xndira erevan gal gnal@

See more