Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի

N 737-Ն որոշման մեջ  փոփոխություններ և լրացում կատարելու մասին»

ՀՀ կառավարության որոշման նախագծի 

 

         1Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

    Ներկայացվող նախագծի նախապատրաստման անհրաժեշտությունը պայմա­նավորված է 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-457-Ն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով, որի համաձայն ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը (այսուհետ՝ ՆԳՆ), միաժամանակ, համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի մայիսի 22-ի «Նախարարությանը ենթակա մարմինների ենթակայությունը սահմանելու մասին» 580-Ա որոշման 1-ին կետի 6․1-ին ենթակետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի մարտի 14-ի թիվ 270-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության կանոնադրության 36-րդ կետի համաձայն՝ նախարարությանը ենթակա պետական մարմիններ են՝ Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

    Ներկայումս, ՆԳՆ ձևավորման և Ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդյունքում սահմանվում են նախարարության հիմնական մասնագիտական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների հաստիքացուցակները, ինչպես նաև կազմհաստիքային փոփոխությունների արդյունքում վերակազմավորվում են Ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումները։

     Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հիմք ընդունելով ՆԳՆ կանոնադրության 19-րդ կետի 13-րդ ենթակետը, անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 737-Ն որոշման № 1 և № 2 հավելվածներում՝ սահմանելով նախարարության և ենթակա պետական մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների հաստիքացուցակները։

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

      Նախագծով նախատեսվում է իրավական հիմք ստեղծել ՀՀ ՆԳՆ և ենթակա պետական մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների հաստիքացուցակները սահմանելու համար անհրաժեշտ քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերի համար։

3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

      Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

4 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

      Նախագծի ընդունման պարագայում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում կառաջանա տարեկան 9305088 (ինը միլիոն երեք հարյուր հինգ հազար ութսունութ) ՀՀ դրամի ծախս։

5 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

     ՀՀ ներքին գործերի նախարարություն

6 Ակնկալվող արդյունքը.

     Նախագծի ընդունման արդյունքում իրավական հիմք կստեղծվի նախարարության և ենթակա պետական մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների հաստիքացուցակներում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց հաստիքներ սահմանելու համար։

 

 

                                                   ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Discussed

    31.01.2024 - 15.02.2024

  • Type

    Decision

  • Area

    Job and employment

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1064

Print