Add to favourites

«Հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերի դուրսգրման դեպքերը, կարգը և ժամկետները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

______ _____________  2024 թվականի N _____-Ն

 

ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՉՀԱՄԱՐՎՈՂ՝ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԿԱԶՄՎԱԾ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 14-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթի դուրսգրման դեպքերը, կարգը և ժամկետները՝ համաձայն հավելվածի։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո կատարված ձեռքբերումների նկատմամբ:

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

 ________________ N ____-Ն որոշման

 

 

ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՉՀԱՄԱՐՎՈՂ՝ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԿԱԶՄՎԱԾ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1․Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 55-րդ հոդվածի 13-րդ մասին համապատասխան՝ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձից ձեռքբերվող ապրանքների մասով օրենսդրությամբ սահմանված կարգով կազմվող հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթի (այսուհետ` ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթ) էլեկտրոնային եղանակով դուրսգրման դեպքերի, կարգի և ժամկետների հետ կապված հարաբերությունները։

2․ Ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթն էլեկտրոնային եղանակով դուրս է գրվում՝

1) գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող՝ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձից գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման դեպքում.

2) անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձից ապրանքի ձեռքբերման դեպքում.

3) անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում գույքի ներդրման դեպքում։

3․ Ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթը էլեկտրոնային եղանակով դուրս է գրվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1257-Ն որոշման N1 հավելվածով սահմանված հարկային մարմնի էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի համակարգի (e-invoicing) (այսուհետ` հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգ) միջոցով՝ ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում ապրանք ձեռքբերող (ստացող) կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից։ Էլեկտրոնային եղանակով դուրս գրվող ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթերում այն դուրս գրողին վերաբերող՝ պարտադիր լրացման ենթակա տվյալները` անվանումը (անունը, ազգանունը), հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն), գտնվելու վայրը լրացվում են հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգի միջոցով՝ տեղեկատվական բազայում առկա տվյալներով: Ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթը դուրս է գրվում և էլեկտրոնային ստորագրությամբ վավերացվում է առցանց ռեժիմում։

4. Ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթը էլեկտրոնային եղանակով դուրս է գրվում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձից ձեռքբերված ապրանքի ընդունման պահին:

5. Էլեկտրոնային եղանակով դուրս գրվող ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթը պետք է պարունակի չկրկնվող և սահմանված կարգով գեներացված սերիա և համար (այսուհետ` սերիա-համար), որն այդ փաստաթուղթը նույնականացնող հիմնական վավերապայմանն է:

6. Էլեկտրոնային եղանակով դուրս գրվող՝ ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթը պարտադիր վավերացվում (հաստատվում) է այդ փաստաթուղթը էլեկտրոնային եղանակով դուրս գրելու և էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնելու իրավասություն ունեցող՝ օրենսգրքի 310-րդ հոդվածի պահանջներին համապատասխան հարկային մարմնի հետ էլեկտրոնային եղանակով հարկային հաշվարկներ ներկայացնելու մասին պայմանագիր կնքած, ինչպես նաև հարկային մարմնից էլեկտրոնային ծածկագիր և գաղտնաբառ ստացած անձի կողմից:

7. Էլեկտրոնային եղանակով ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթի դուրսգրման համար հարկ վճարողին սերիա-համարների տրամադրումը, դուրս գրված այդ փաստաթղթերը, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով սխալներով դուրս գրված ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթերը հաշվառվում են հարկային մարմնում: Հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգի միջոցով ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթեր դուրս են գրվում և դուրս գրված այդ փաստաթղթերի մասին տեղեկություններ ներառվում և այլ գործողություններ կատարվում են այն հարկ վճարողի անվամբ, ում անվամբ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով մուտք է գործվել հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգ:

8. Էլեկտրոնային եղանակով դուրս գրված ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթերը կարող են ապրանքներ մատակարարող անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձին տրամադրվել թղթային տարբերակներով:

9. Էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթը ենթակա չէ փոփոխման:

10. Էլեկտրոնային եղանակով ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթ դուրս գրելու համար հարկ վճարողը հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգում ընտրում է ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթի տեսակը, լրացվում այն և լրացված այդ փաստաթուղթը վավերացվում է էլեկտրոնային ստորագրությամբ և ստանում է սերիա-համար: Ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթի ձևատեսքը սահմանվում է հարկային մարմնի կողմից հաստատված` էլեկտրոնային եղանակով այդ փաստաթղթի դուրս գրման ծրագրի մշակման տեխնիկական առաջադրանքով։

11. Ֆիզիկական անձից ձեռքբերման լրացված փաստաթուղթը չի կարող վավերացվել, եթե դրանում լրացված չեն սույն կարգի 12-րդ կետում պարտադիր լրացման ենթակա որևէ տվյալ (վավերապայման):

12. Սույն կարգի 3-րդ կետում նշված` դուրս գրողին վերաբերող պարտադիր լրացման ենթակա տվյալներից և սույն կարգի 5-րդ կետում նշված՝ սերիա-համարից բացի, ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթում պարտադիր ներառվում են՝

1) դուրսգրման ամսաթիվը,

2) ապրանքի ձեռքբերման ամսաթիվը,

3) գործարքի առարկա հանդիսացող ապրանքի անվանացանկն ու քանակը, ապրանքի միավորի գինը, ընդհանուր արժեքը,

4) անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը, առկայության դեպքում` հանրային ծառայության համարանիշը (այսուհետ` ՀԾՀ) կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը:

5) ապրանք ձեռք բերող՝

ա. հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ ավելացված արժեքի հարկ վճարողների դեպքում` նաև ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համարը,

բ. կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու վայրը, ապրանքների նշանակման վայրի հասցեն, պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը,

գ. անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, «անհատ ձեռնարկատեր» կամ «ԱՁ» նշումը, ապրանքների նշանակման վայրի հասցեն, պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը։

13. Հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգի միջոցով դուրս գրված ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթերը գրանցվում են հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգում: Հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգն առցանց ռեժիմում հնարավորություն է տալիս դիտելու իր կողմից դուրս գրված ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթերը, ինչպես նաև թույլ է տալիս դուրս գրված այդ փաստաթղթերի ցանկերը, հաշվետվությունը վերածել «էմ էս էքսել» (MS Excel) ֆայլի` այդ հնարավորություններն օգտագործելով հաշվապահական և այլ հաշվառման նպատակով անհրաժեշտ հաշվարկներ կատարելու համար:

14. Հարկային մարմինը պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով հնարավորություն է ստեղծում, հարկ վճարողների համար էլեկտրոնային եղանակով դուրս գրված ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթերի սերիա-համարներից ելնելով, այդ փաստաթղթերի վավերականության ստուգման համար:

  • Discussed

    29.01.2024 - 13.02.2024

  • Type

    Decision

  • Area

    Economical

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2031

Print

Suggestions

Անի Պետրոսյան

13.02.2024

Էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթը փոփոխման ենթակա չլինելու դրույթը որևէ տրամաբանություն չունի։ Քանի որ հաշվարկային փաստաթղթերը ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1257-Ն որոշմամբ սահմանված կարգով ճշգրտվում, չեղարկվում և անվավեր են ճանաչվում, ապա առաջարկում ենք էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթը փոփոխման ենթակա չլինելու դրույթը հանել և ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1257-Ն որոշմամբ սահմանված կարգով ճշգրտման, չեղարկման և անվավեր ճանաչման հնարավորություն տալ նաև էլեկտրոնային եղանակով դուրս գրվող ֆիզիկական անձից ձեռքբերման հաշվարկային փաստաթղթերին։

Անի Պետրոսյան

13.02.2024

Համաձայն կարգի՝ ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթը էլեկտրոնային եղանակով դուրս է գրվում ապրանք ձեռքբերող (ստացող) կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից։ Ստացվում է կարգը չի գործում, եթե ֆիզիկական անձից ապրանք ձեռքբերողը նոտարն է։ Եթե, այնուամենայնիվ, կարգով սահմանված դեպքերում նոտարը նույնպես էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու պարտավորություն ունի, ապա նոտարին նույնպես ավելացնել։

Անի Պետրոսյան

02.02.2024

1. Մի կողմից կարգը վերաբերում է ֆիզիկական անձից ձեռքբերվող ապրանքների մասով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերին, մյուս կողմից կանոնադրական կապիտալում ներդրվող գույքին։ Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ գույքն իր մեջ ներառում է նաև գույքային իրավունքները, որը չի բավարարում ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ապրանքի սահմանմանը։ Հետևաբար, առաջարկում ենք հակասություն առաջացնող դրույթները համապատասխանեցնել։ 2. Համաձայն կարգի՝ ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթը էլեկտրոնային եղանակով դուրս է գրվում ապրանք ձեռքբերող (ստացող) կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից։ Ստացվում է կարգը չի գործում, եթե ֆիզիկական անձից ապրանք ձեռքբերողը նոտարն է։ Եթե, այնուամենայնիվ, կարգով սահմանված դեպքերում նոտարը նույնպես էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու պարտավորություն ունի, ապա նոտարին նույնպես ավելացնել։ 3. Էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթը փոփոխման ենթակա չլինելու դրույթը որևէ տրամաբանություն չունի։ Քանի որ հաշվարկային փաստաթղթերը ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1257-Ն որոշմամբ սահմանված կարգով ճշգրտվում, չեղարկվում և անվավեր են ճանաչվում, ապա առաջարկում ենք էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթը փոփոխման ենթակա չլինելու դրույթը հանել և ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1257-Ն որոշմամբ սահմանված կարգով ճշգրտման, չեղարկման և անվավեր ճանաչման հնարավորություն տալ նաև էլեկտրոնային եղանակով դուրս գրվող ֆիզիկական անձից ձեռքբերման հաշվարկային փաստաթղթերին։

See more