Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1410-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1410-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի

 

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1816-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 7-րդ կետի «ժթ» կետով, ի թիվս այլ լիազորությունների, որպես Ճանապարհային ոստիկանության լիազորություն նախատեսված է նաև ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառում իրականացնելը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ամբողջ տարածքում գործարկվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկային ծառայությունը (այսուհետ՝ Պարեկային ծառայություն), ինչպես նաև այն, որ ՀՀ ոստիկանության պետի 2020 թվականի սեպտեմբերի 23-ի Ոստիկանության պարեկային ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին թիվ 36-Լ հրամանով Պարեկային ծառայությանն են վերապահվել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում մի շարք գործառույթներ, որոնք իրականացնելիս Պարեկային ծառայությունը համագործակցում է ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի հետ (այսուհետ՝ ՕԿԿ), ուստի անհրաժեշտություն է առաջացել, ՀՀ-ում ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառման գործառույթը ևս վերապահել Պարեկային ծառայությանը և ՕԿԿ-ին։

2․ Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվում է ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1410-Ն որոշմամբ հաստատված հավելվածում ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառման գործառույթ իրականացնելու իրավասությունը վերապահել Պարեկային ծառայությանը և ՕԿԿ-ին՝ համապատասխան կետերից հանելով (փոխարինելով) «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության անվանումը։

3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չեն առաջանա։

5․Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ ներքին գործերի նախարարություն։

6․ Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ-ում ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառման գործառույթի անխափան իրագործումը կապահովվի Պարեկային ծառայության և ՕԿԿ-ի կողմից։

 

 

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Discussed

    26.01.2024 - 10.02.2024

  • Type

    Decision

  • Area

    Road traffic safety

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1270

Print