Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի № 450-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 12-Ի № 450-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

           «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է՝ ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) կարգավորվող իրավահարաբերություններում երկու մարզաձև ավելացնելու անհրաժեշտությունից:

          Որոշմամբ սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրամադրվում: Որոշմամբ սահմանված տարկետման իրավունքից օգտվում են օլիմպիական մարզաձևերով զբաղվող մարզիկները, ինչպես նաև ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու (բացառությամբ կատաների), սամբո, շախմատ, նավամոդել և բազկամարտ մարզաձևերով զբաղվող մարզիկները: Այժմ անհրաժեշտություն է առաջացել ոչ օլիմպիական մարզաձևերի շարքում ավելացնել խառը մենամարտեր (MMA) (IMMAF) սիրողական և (UFS) պրոֆեսիոնալ վարկածով) մարզաձևերը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ են պրոֆեսիոնալ խառ մենամարտեր կանոնների մարզաձևերով զբաղվող հայ մարզիկները:

Հայաստանը չունի աշխարհի չեմպիոնին հավասար տիտղոսակիր մարզիկ և որի նվաճումը բարձր նվաճումների ձեռք  բերումը  աշխարհում խառը մենամարտեր (MMA) (IMMAF) սիրողական զբաղվում են շատ  սփյուռքահայ մարզիկներ: Նախագծով առաջարկվում է, որ խառը մենամարտեր (MMA) (IMMAF) սիրողական և (UFS) պրոֆեսիոնալ վարկածով):  Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով ստացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն՝ Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո մ արզական միջոցառումներին մասնակցելու համար,  օգտվեն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից:

Խառը մենամարտեր (MMA) (IMMAF) սիրողական և (UFS) պրոֆեսիոնալ վարկածով):   խառ մենամարտեր  կանոնների մարզաձևերում աշխարհի չեմպիոնի կոչումը որոշելու համար անցկացվում են չեմպիոնական մենամարտեր, չի անցկացվում աշխարհի առաջնություն: Խառը մենամարտեր (MMA) (IMMAF) սիրողական և (UFS) պրոֆեսիոնալ վարկածով): մարզաձևերից աշխարհի  չեմպիոնի որոշման չեմպիոնական մենամարտի հաղթողի կոչումը համահավասարեցվում է աշխարհի չեմպիոնի կոչմանը:

                   Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

                    Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչությունը:

                   Նախագծի  ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Discussed

    26.01.2024 - 15.02.2024

  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1049

Print