Add to favourites

The project has not been accepted

ԿՇԻՌՆԵՐԻ ԵՎ ՉԱՓԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՆ (BIPM/ԿՉՄԲ) ԱՍՈՑԱՑՎԱԾ ԵՎ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ (OIML/ՕՉՄԿ) ԹՂԹԱԿՑԱՅԻՆ ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ԿՇԻՌՆԵՐԻ ԵՎ ՉԱՓԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՆ (BIPM/ԿՉՄԲ)  ԱՍՈՑԱՑՎԱԾ

ԵՎ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ (OIML/ՕՉՄԿ) ԹՂԹԱԿՑԱՅԻՆ ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Նախագծի նպատակը Որակի ենթակառուցվածքի բաղկացուցիչ ոլորտներում միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության ապահովումն է։ Որակի ենթակառուցվածքի բաղկացուցիչ ոլորտներում միջազգային կազմակերպություններին անդամակցությունը Հայաստանի Հանրապետության կառավարության համար ռազմավարական ընտրություն է։ Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1350-Լ որոշմամբ սահմանված պահանջից, որով հաստատվել է 2020-2023 թվականների Հայաստանի Հանրապետության չափագիտության ոլորտի զարգացման ծրագիրը և միջոցառումների ցանկը (որի 4-րդ կետով նախատեսված միջոցառումն է «Անդամակցություն ՕՉՄԿ կառույցին, Օրենսդրական չափագիտության բնագավառում նորմատիվաիրավական բազայի պարբերաբար թարմացման և օրենսդրական չափագիտության ոլորտում միջազգային լավագույն փորձի ներդրման նպատակով»)։

 

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) ՀՀ տարածքում ապահովում է չափումների միասնականությունը, որը ազգային տնտեսության որակի ենթակառուցվածքի հենքային սյունն է։  Ընկերությունն իրականացնում է չափիչ սարքերի չափագիտական հսկողություն՝ ստուգաչափում, փորձաքննություն, փորձարկում և տեսակի հաստատում։ Օրենսդրական չափագիտական հսկողությունը ոչ միայն ապահովում է ՀՀ քաղաքացիների անվտանգությունը առողջապահական տեսանկյունից, այլ նաև կարգավորում է սպառող վաճառող առևտրային հարաբերությունները։

Ներկայումս կարևոր է միջազգային կազմակերպություններին Ընկերության անդամակցության հարցը։

 

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

            Նախագծով առաջարկվում է ապահովել Ընկերության անդամակցությունը երկու հեղինակավոր կառույցների։

Կշիռների և չափերի միջազգային բյուրոն (ԿՉՄԲ) Չափի կոնվենցիայի կողմից ստեղծված գիտական, փորձագիտական, միջկառավարական կազմակերպություն է, որի միջոցով անդամ երկրները միասին աշխատում են չափումների մասին գիտության ու չափումների ստանդարտների վերաբերյալ հարցերի շուրջ։ ԿՉՄԲ-ի առաքելությունը անդամ երկրների չափագիտության ազգային մարմինների և ռազմավարական գործընկերների հետ աշխատելն է՝ գիտական հայտնագործությունների, նորարարությունների, արդյունաբերական արտադրության, միջազգային առևտրի և կյանքի որակի բարելավման ու գլոբալ միջավայրի պահպանման համար։

Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպությունը (ՕՉՄԿ) միջկառավարական կազմակերպություն է։ ՕՉՄԿ-ի առաքելությունը անդամ երկրներին փոխադարձաբար համադրելի և միջազգայնորեն ճանաչված օրենսդրական չափագիտության արդյունավետ ենթակառուցվածքներ ստեղծելու հնարավորություն է այն բոլոր ոլորտներում, որոնց համար պատասխանատվություն են կրում կառավարությունները, օրինակ՝ առևտրի դյուրինացումը, փոխադարձ վստահության ստեղծումը և սպառողների պաշտպանության մակարդակի ներդաշնակեցումը ամբողջ աշխարհում։

  1. 4. Կարգավորման առարկան.

Նախագծի կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետության անդամակցության ապահովումն է Կշիռների և չափերի միջազգային բյուրոյին և Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպությանը։

 

  1. 5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

     Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

  1. 6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Կշիռների և չափերի միջազգային բյուրոյին ասոցացված և Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության թղթակցային անդամ դառնալու գործընթացի մեկնարկ։

  1. 7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, կառավարության 2021 – 2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Որոշման նախագիծը կապված է 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1350-Լ որոշմամբ հաստատված հավելված N 2-ում ընդգրկված չափագիտության ոլորտի զարգացման ծրագրի միջոցառումների կատարման անհրաժեշտության հետ:

  • Discussed

    18.01.2024 - 06.02.2024

  • Type

    Decision

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 818

Print