Add to favourites

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Էդուարդ Բադալյան 19.01.2024 11:24:56 Եթե մի պահ անգամ ընդունենք, որ նման փոփոխությունները հիմնավորված են (ինչն ակնհայտորեն այդպես չէ), ապա դրանք կարող են ընդունվել ու լեգիտիմ լինել բացառապես շրջանառության հարկով հարկման շեմի վերացման կամ էական ընդլայնման դեպքում։ Հետևաբար, առաջարկում ենք շրջանառության հարկով հարկման համարկարգում գործելու համար թույլատրելի շեմը վերացնել կամ սահմանել նվազագույնը 400 միլիոն դրամ (մեկ միլիոն դոլար)։
2 Էդուարդ Բադալյան 01.02.2024 16:42:55 Բացարձակապես հիմնավոր չէ գործունեության տեսակների միջև խտրականությունը։ Անհրաժեշտ է թույլատրել շրջանառության հարկով հարկման համակարգում աշխատել անգամ բանկերին՝ եթե նրանք այդքան փոքր իրացման շրջանառություն ունեն։ Ակնհայտ է չէ՞, որ որևէ բանկ, անգամ այդ արգելիք բացակայության դեպքում, չի ցանկանա գործել շրջանառության հարով հարկման համակարգում։ Այլ կերպ ասած և փաստաբանների և աուդիտորների և մյուսների մասով բացառություններն անհեթեթ են
3 Տիգրան Ստեփանյան 21.01.2024 21:22:40 Նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ կետում <<նոտարները, աուդիտորական կազմակերպությունները, փաստաբանական ծառայություն մատուցողները>> բառերից առաջ ավելացնել <<տարեկան 50.000.000 (հիսուն միլիոն) ՀՀ դրամից ավելի շրջանառություն ունեցող>> բառակապակցությունը։
4 Դավիթ Հովսեփյան 22.01.2024 18:20:30 Նախագծով առաջարկվող փոփոխություններն իրականում էլ ավելի են խորացնում քննարկվող հարկման երկու՝ շրջանառության և ընդհանուր համակարգերի միջև տարբերակումը՝ հատկապես արտահայտված գործունեության որոշ տեսակների մասով շրջանառության հարկի դաշտում գործունեություն ծավալելու հնարավորության սահմանափակմամբ և շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացմամբ։ Տպավորություն է, որ պետությունը ջանք չի խնայում շրջանառության հարկի դաշտում գործելը ոչ ձեռնտու դարձնելու համար՝ հարկ վճարողների մղելով ստիպված հարկման ընդհանուր համակարգում գործունեություն ծավալելու։ Այդ պարագայում ավելի արդարացի կլինի առհասարակ վերացնել հարկման հատուկ համակարգերը և բոլորի համար սահմանել հավասար հարկային բեռ, իսկ նախագծով առաջարկվող լուծումները ոչ այլ ինչ են, քան խտրականության ակնհայտ դրսևորում։ Առաջարկում եմ ձեռնպահ մնալ նախագծի ընդունմանն ուղղված գործողությունների կատարումից՝ հետագա նմանատիպ նախագծերը հեղինակելով հավասարության, արդարության, տրամաբանության, համաչափության և, ի վերջո, օրենքի սահմանադրականության համատեքստում։ Մեծ ցանկության դեպքում հնարավոր է գտնել պետական բյուջեի մուտքերն ավելացնելու այլ՝ ավելի արդարացի ու իրավաչափ ճանապարհներ։
5 Դավիթ Հովսեփյան 29.01.2024 14:08:39 Նախագծի ընդունման դեպքում անխուսափելիորեն կավելանան փաստաբանական ծառայությունների գները, ինչի արդյունքում հատկապես ֆիզիկական անձանց համար փաստաբանի ծառայություններից օգտվելը կդառնա լուրջ խնդիր, ընդհուպ՝ անհասանելի, ինչը կհանգեցնի Սահմանադրության 64-րդ հոդվածով երաշխավորված իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի իրացման հարցում էական խոչընդոտների։ Առաջարկում եմ վերանայել փաստաբանական ծառայությունների մատուցումը շրջանառության հարկով հարկվելը բացառող օրենսդրական կարգավորումների նախատեսումը։
6 Վահագն Դավթյան 23.01.2024 00:53:42 Առաջարկվող նախագծով փաստաբանությունը դրվում միևնույն շարքում խաղատների հետ։ Քանի դեռ մի երկրում կարելի է գտնել պետական այր, որ իրար կողքի է դնում փաստաբանին ու շահույթով խաղ կազմակերպողին, այդ երկրում չի կարող հասարակ քաղաքացին ստանալ որակյալ իրավաբանական օգնություն, զարգանալ դատական համակարգը, , կամաց կամաց կվերանա դեպի կոռումպացված համակարգը ձգտող պետական մեքենայի նկատմամբ այն հակակշիռը, որը գոյություն ունի հենց փաստաբանության շնորհիվ, Ի՞նչ տեղի կունենա փաստաբանության և հասարակության մեջ և ի՞նչ կարող են անել փաստաբանները եթե բախվեն հարկային պարտավորությունների այսօրինակ աճի հետ։ Պետք է նկատի ունենալ, որ այս երևույթը բացասական ազդեցություն է ունենալու փաստաբանների անձնական ֆինանսների և իրենց բիզնեսի ֆինանսական վիճակի վրա: Պետության համար պետք է պարզ լինի, որ գործ ունենք հասարակության մի հատվածի հետ, ովքեր կարող են տարատեսակ օրինական մեթոդներով պաշտպանվել։ Կասկածից վեր է, որ փաստաբանները և փաստաբանական գրասենյակները ստիպված կլինեն հարկերի ավելացման մի մասը փոխանցել իրենց հաճախորդներին, ինչը հանգեցնում է իրավաբանական ծառայությունների արժեքի բարձրացմանը, շատերը կհրաժարվեն փաստաբանական ծառայություններից և ամենակարևորը՝ բոլորը տեղյակ կլինեն թե ինչն է ծառայությունների թանկացման պատճառը: Սա իր հերթին կհանգեցնի հասարակության լայն շերտի մոտ դժգոհության ձևավորմանը։ Փաստաբաններն ի վիճակի են հոգ տանելու, որպեսզի այս դժգոհությունը կոնկրետ հասցեատեր ունենա։ Փաստաբանական ծառայությունների թանկացման պատճառով, մեր հայրենակիցների մի մասը դժվարություն կունենա որակյալ իրավաբանական օգնություն ստանալու հարցում: Սա անպատճառ կհանգեցնի փաստաբանական ծառայությունների մատչելիության նվազմանը, ինչն անպայմանորեն պետք է դիտարկել որպես բացառապես արդարադատության մատչելիության պակաս Հայաստանի Հանրապետությունում: Եվրոպական դատարանը հենց այդպես կարող է որակել փաստաբանության հարկերը բարձրացնող կառավարության գործունեությունը։ Մեծ հավանականությամբ որոշ գործեր կհասնեն Եվրոպա։ Կասկածից վեր է, որ փաստաբաններն ու փաստաբանական գրասենյակները կսկսեն մշակել հարկային բեռի նվազեցման տարատեսակ ռազմավարություններ։ Իհարկե որոշ դեպքերում դրանք կլինեն օրենքի եզրին կամ ապօրինի, սակայն դրանք կլինեն։ Յյուրաքանչյուր դեպքում երբ լիազոր մարմինը կկազմի վարչական արձանագրություն, որպեսզի տույժ նշանակի փաստաբանին կամ գրասենյակին, այն պարտադիր կանցնի վարչական դատարանով՝ հիմնականում եռաստիճան համակարգով։ Արդյունքում թե ՊԵԿ-ը թե դատական համակարգը լրացուցիչ կծանրաբեռնվեն։ Բնականաբար, դրա համար պետք է վճարի պետությունը, ասել է թե՝ հասարակ հարկատուն, որին ի բարօրություն ընդունվում է այս նախագիծը։ Իսկ ամենազավեշտալին կլինի այն, որ եռաստիճան դատական համակարգով անցնելուց հետո պետությունը կպարզի, որ իրավազանցից ստանալու լումա անգամ չկա։ Բարձր հարկային բեռը կնվազեցնի նոր մասնագետների մոտիվացիան՝ միանալու փաստաբանական հանրությանը։ Հատկապես պետք է հաշվի առնել իրավաբանական կրթության բարձր ծախսերը և կարիերայի սկզբնական փուլերում նոր փաստաբանների համար գործերի համարյա բացակայությունը: Փաստաբանները ստիպված կլինեն աշխատել խոշոր իրավաբանական ընկերություններում, որոնց ստվար զանգվածը պատկանում է պետական համակարգի պաշտոնյաներին։ Այս ընկերությունները հեշտությամբ կուղղորդվեն մեկ վարչական կենտրոնից, անհրաժեշտության դեպքում։ Այս ամենի արդյունքում ամենավատ բանը, որ երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից կկտրվի հասարակության լայն շերտերի կապը փաստաբանական համայնքի հետ, դրանով կնվազի հասարակության իրավագիտակցությունը։ Այս պայմաններում ժողովրդավարության մասին խոսելը անհույս լավատեսության և տկարամտության խառնուրդ կլինի, համեմված կցու ինքնախաբեությամբ։ Փաստաբաններն անպայման պետք է արտահայտեն իրենց դժգոհությունը հարկերի այսօրինակ բարձրացման հարցում։ Անկասկած պետք է մշակել ռազմավարություն և տակտիկական քայլեր արդյունավետ պայքարի համար։ Համաձայն եմ այն առաջարկի հետ, որ կարելի է ինչ որ շեմ սահմանել, որից հետո նոր պետք է անցում կատարվի հարկման ընդհանուր համակարգին։
7 Վահագն Դավթյան 23.01.2024 07:29:01 Նախագծի հիմնավորումներում առաջարկվել է ընդլայնել շրջանառության հարկով հարկման համակարգերում հարկվելու առումով արգելված գործունեության տեսակների շրջանակը: Մասնավորապես, սահմանափակել՝ շրջանառության հարկի համակարգում նոտարական, գործունեությամբ զբաղվելու հնարավորությունը, Միևնույն ժամանակ նախագծի 13-րդ հոդվածով նախատեսվել է Օրենսգրքի 258-րդ հոդվածի այնպիսի խմբագրություն, որում նախատեսված է նոտարական գործունեությունից ստացվող եկամուտը հարկելու պարագայում շրջանառության հարկի դրույքաչափը հաշվարկել 10 տոկոս։ Այս նույն պայմանը ներկայիս խմբագրության օրենսգրքում գործում է։ Հակասությունն ակնհայտ է։
8 Aleksandr Sirunyan 28.01.2024 19:53:56 Փաստաբանության մասով ոչնչով հիմնավորված չէ, բերելու է հարկերից խուսափելուն ու գների թանկացման։
9 Զավեն Ադամյան 30.01.2024 04:54:41 Անհրաժեշտ է շրջանառության հարկի դրույքաչափը դարձնել 95 %, հավելյալ միջոցներն ուղղել պաշտոնյաների աշխատավարձերի և հավելավճարների բարձրացմանը։
10 TRUST ADVISOR 30.01.2024 17:44:03 Նախագծի ընդունման դեպքում անխուսափելիորեն կավելանան իրավաբանական ծառայությունների գները։ Առաջարկում եմ վերանայել իրավաբանական ծառայությունների մատուցումը շրջանառության հարկով հարկվելը բացառող օրենսդրական կարգավորումների նախատեսումը։
11 Գևորգ Դավթյան 31.01.2024 01:08:40 Նախագծով փաստաբանական և նոտարական ծառայությունները չեն կարող շրջանառության հարկով աշխատել և պետք է տեղափոխվեն ընդհանուր դաշտ, որի պայմաններում պետք է վճարեն 20 տոկոս ԱԱՀ, 18 տոկոս շահութահարկ, չհաշված դեռ 5 տոկոս շահաբաժնի հարկ։ Սա իրապես անընդունելի մոտեցում է, որի անմիջական տուժողը լինելու է հասարակ քաղաքացին և ցանկացած սուբյեկտ, որոնք կարիք կունենան նման ծառայության, ինչի պայմաններում մոտ 40 տոկոս և ավել կթանկանան այդ ծառայությունները, լրացուցիչ ռեսուրսներ կպահանջվեն հաշվապահական հաշվառում վարելու համար և այլն։ Նման նախագիծը հավանության արժանանալու և օրենքի ուժ ստանալու դեպքում կլինի պայթունավտանգ, քանզի իրավունքների պաշտպանությունը կլինի անմատչելի և կավելանա ստվերը, որն իրապես դժգոհությունների ալիք կբարձացնի մեր հանրության առջև, կվնասի նաև պետությանը։ Հետևաբար այս նախագիծը պետք է հանվի շրջանառությունից։
12 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 31.01.2024 13:57:11 Ստվերային շրջանառության նկատմամբ պատշաճ հսկողության բացակայության պայմաններում, դրույքաչափի բարձրացումը լավություն է հենց ստվերում գործող, հարկ չվճարողների համար՝ մրցակցային էլ ավելի առավելություն կունենան: Եզրահանգում՝ միայն դրույքաչափերի բարձրացմամբ, ստացվում է, որ կառավարությունը խրախուսում է ստվերը
13 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 31.01.2024 14:00:45 Անհասկանալի է կառավարության մոտեցումները: Որոշ ոլորտների մասով հարկային արտոնությունների տրամադրվմանը զուգահեռ կառավարությունը հայտարարում է, որ որոշ այլ ոլորտներում հարկման արտոնյալ ռեժիմները ընդունելի չէ կառավարության համար: Կարող եք վերջապես կողմնորոշվել թե որն է կառավարության համար ընդունելի, որը՝ ոչ?
14 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 31.01.2024 14:02:58 Ընկալելի բացատրություն կա, թե ինչու կառավարության համար հատկապես նոտարների և փաստաբանների դեպքում անընդունելի է շրջանառության հարկման համակարգը, իսկ օրինակ հաշվապահական հաշվառման ոլորտի դեպքում ընդունելի?
15 Աշոտ Նուրիջանյան 31.01.2024 15:10:31 Նախագծով նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2024 թվականի հոկտեմբերի 01-ից դարձնել 10 տոկոս` ներկայիս 5 տոկոսի փոխարեն, այսինքն` կրկնապատկել շրջանառությունից առաջացող հարկային բեռը, իսկ արդեն 2025 թվականի հունվարի 01-ից նախատեսվում է բացառել փաստաբանական ծառայություն մատուցող հարկ վճարողների գործունեությունը շրջանառության հարկի համակարգում: Փաստորեն, Նախագծի համաձայն` փաստաբանական ծառայություն մատուցող սուբյեկտները 2025 թվականի հունվարի 01-ից հարկադրված են լինելու գործել հարկման ընդհանուր համակարգում, ըստ այդմ` մատուցվող փաստաբանական ծառայությունների համար կիրառվելու է 20 տոկոս ավելացված արժեքի հարկ: Դրանից զատ, հարկման ընդհանուր համակարգում գործելու դեպքում փաստաբանական ծառայություն մատուցողները վճարելու են նաև շահութահարկ, որի դրույքաչափը կազմում է 18 տոկոս: Հատկանշական է, որ Նախագիծը մշակելիս հաշվի չի առնվել փաստաբանության իրավապաշտպան բնույթը, ինչպես նաև այն, որ փաստաբանական ծառայությունների մատուցումը շատ հաճախ տեղի է ունենում հենց իրավապաշտպան, ոչ թե ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում, ուստի փաստաբանական ծառայությունների հարկման հարցում պետության քաղաքականությունը չի կարող խստացվել և նույնացվել բացառապես տնտեսական նշանակություն ունեցող ոլորտների հետ, հատկապես՝ խաղատների, շահումով խաղերի, գրավատների և վիճակախաղերի: 1) Բացակայում է Նախագծով առաջարկվող փոփոխության հիմնավորումը՝ վիճելի դրույթների մասով. 2) Նախագիծը նախապես քննարկման համար չի ներկայացվել ՀՀ փաստաբանների պալատին՝ ի խախտումն ՀՀ հարկային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի պահանջի. 3) Նախագիծը փաստաբանների նկատմամբ խտրական մոտեցման արդյունք է և պարզ չէ, թե ինչու է ցածր շրջանառություն ունեցող իրավապաշտպան գործունեություն իրականացնող փաստաբանների նկատմամբ նախատեսում ծանր հարկային ռեժիմ՝ համեմատ այլ տնտեսվարող սուբյեկտների. 5) Նախագծի ընդունման դեպքում փաստաբանական ծառայությունների գները շեշտակիորեն ավելանալու են, քանի որ շրջանառության 5 տոկոս հարկը փոխարինվելու է ավելացված արժեքի հարկի 20 տոկոս և շահութահարկի 18 տոկոս դրույքաչափերով: Նախագիծն ընդունվելու դեպքում փաստաբանները կունենան երկու տարբերակ՝ թանկացնել ծառայությունների գները կամ թաքցնել իրական շրջանառությունը: Բարեխղճության կանխավարկածով ղեկավարվելու դեպքում, փաստաբանները թանկացնելու են ծառայությունների գները. 6) Վիճելի դրույթներով Նախագիծը վնասում է քաղաքացիների դատարանի մատչելիության իրավունքին, քանի որ ծառայությունների գների թանկացման արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանալու օգտվել փաստաբանի վճարովի ծառայություններից. 7) Հանրային պաշտպանի գրասենյակ դիմողների քանակը անհամեմատ կավելանա, ինչը պետությանը կծանրաբեռնի լրացուցիչ պարտավորություններով, քանի որ ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն անվճար իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին. 8 ) Վիճելի դրույթներով Նախագիծը վնասում է փաստաբանի անկախությանը, քանի որ ավելացված արժեքի հարկի և շահութահարկի հարկման ռեժիմում հարկային վարչարարությունն ավելի բարդեցված է, քան շրջանառության հարկի հարկման ռեժիմում. 9) Նախագիծ մշակողը հաշվի չի առել փաստաբանական գործունեության իրավապաշտպան բնույթը և առանձնահատկությունները, այդ թվում՝ արդարադատության իրականացման հարցում կարևոր և առանցքային դերակատարումը, փաստաբանական ինստիտուտի զարգացման անհրաժեշտությունը:
16 Edgar Grigoryan 31.01.2024 15:31:44 Ակնհայտ է, որ առաջարկվող փոփոխությունը փաստաբանների և փաստաբանական գրասենյակների մասով կբերի հասարակության նվազ վճարունակ խավի իրավունքների իրացման սահմանափակման, պայմանավորված՝ փաստաբանական որակյալ ծառայությունների գների աճով։ Բացի դրանից <<կստիպի>> նաև գործունեություն ծավալող շատ փաստաբանների դառնալու գործազուրկ։ Նախագծի հիմնավորումներում ևս որևէ տրամաբանական հիմնավորում առկա չէ փաստաբանների մասով նոր հարկային քաղաքականություն իրականացնելը։ Ուստի, նախագծից առաջարկում եմ առնվազն հանել փաստաբանների և փաստաբանական գրասենյակների մասին առաջարկվող փոփոխությունները։
17 Միհրան Աղաբաբյան 01.02.2024 09:53:16 1) Բացակայում է Նախագծով առաջարկվող փոփոխության հիմնավորումը՝ վիճելի դրույթների մասով. 2) Նախագիծը նախապես քննարկման համար չի ներկայացվել ՀՀ փաստաբանների պալատին՝ ի խախտումն ՀՀ հարկային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի պահանջի. 3) Նախագիծը փաստաբանների նկատմամբ խտրական մոտեցման արդյունք է և պարզ չէ, թե ինչու է ցածր շրջանառություն ունեցող իրավապաշտպան գործունեություն իրականացնող փաստաբանների նկատմամբ նախատեսում ծանր հարկային ռեժիմ՝ համեմատ այլ տնտեսվարող սուբյեկտների. 5) Նախագծի ընդունման դեպքում փաստաբանական ծառայությունների գները շեշտակիորեն ավելանալու են, քանի որ շրջանառության 5 տոկոս հարկը փոխարինվելու է ավելացված արժեքի հարկի 20 տոկոս և շահութահարկի 18 տոկոս դրույքաչափերով: Նախագիծն ընդունվելու դեպքում փաստաբանները կունենան երկու տարբերակ՝ թանկացնել ծառայությունների գները կամ թաքցնել իրական շրջանառությունը: Բարեխղճության կանխավարկածով ղեկավարվելու դեպքում, փաստաբանները թանկացնելու են ծառայությունների գները. 6) Վիճելի դրույթներով Նախագիծը վնասում է քաղաքացիների դատարանի մատչելիության իրավունքին, քանի որ ծառայությունների գների թանկացման արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանալու օգտվել փաստաբանի վճարովի ծառայություններից. 7) Հանրային պաշտպանի գրասենյակ դիմողների քանակը անհամեմատ կավելանա, ինչը պետությանը կծանրաբեռնի լրացուցիչ պարտավորություններով, քանի որ ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն անվճար իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին. 8 ) Վիճելի դրույթներով Նախագիծը վնասում է փաստաբանի անկախությանը, քանի որ ավելացված արժեքի հարկի և շահութահարկի հարկման ռեժիմում հարկային վարչարարությունն ավելի բարդեցված է, քան շրջանառության հարկի հարկման ռեժիմում. 9) Նախագիծ մշակողը հաշվի չի առել փաստաբանական գործունեության իրավապաշտպան բնույթը և առանձնահատկությունները, այդ թվում՝ արդարադատության իրականացման հարցում կարևոր և առանցքային դերակատարումը, փաստաբանական ինստիտուտի զարգացման անհրաժեշտությունը:
18 Նարեկ Հովեյան 01.02.2024 09:53:32 Առաջարկվող նախագծում բացակայում է որևէ հիմնավորում փաստաբանական ծառայությունների մասով հարկային փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ, ինչը, ի թիվս այլնի, նաև օրենսդրական պահանջ է (հիմք՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդված 6)։ Բացի այդ, առաջարկվող փոփոխությունների արդյունքում առանձին իրավաբանական ծառայություններ մատուցող փաստաբաններն անհավասար մրցակցային պայմանների առջև են հայտնվում՝ ի համեմատ նույն ծառայությունները մատուցող ոչ փաստաբանների, ովքեր, ըստ առաջարկվող տարբերակի, հնարավորություն կստանան շարունակել իրենց գործունեությունը շրջանառության հարկով հարկման համակարգում։
19 Նարինե Բաբայան 01.02.2024 17:21:21 Կարծում եմ, որ հարկային օրենսդրությունը նման տեսակի նուրբ իրավահարաբերությունների անդրադառնալիս, պետք է նկատի ունենա ոչ միայն տնտեսական կամ վարչարարական նպատակներն ու հետևանքները, այլև, փաստաբանների մասով հատկապես, պետք է քննարկման առարկա և հաշվի առնման ենթակա հանգամանք համարի փաստաբանական գործունեության նպատակն ու խնդիրները։ Բացի այն, որ փաստաբանները հանդիսանում են տարբեր տեսակի կազմակերպաիրավական ձևերով տնտեսական գործունեություն իրականանող սուբյետ, այլև հանդիսանում են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված՝ անձի արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացումը երաշխավորող գործիքակազմի մասեր։ Սա, մասնավորապես, նշանակում է, որ հարկային օրեսդրությամբ նման փոփոխություններ նախատեսելիս ընտրության հնարավորությունն ու փաստաբանական ծառայությունների մատչելիությունը էական վտանգի տակ է դրվում, քանզի շուկայից դուրս են մղվելու իրական վտանգի տակ են հայտնվում փաստաբան մասնագետներ, որոնք չեն կարող միանգամից 38 ու ավել տոկոսով բարձրացնել իրենց ծառայությունների արժեքը և անգամ նման բարձրացման պարագայում, վերջիններս այլևս չեն հանդիսանա շուկայի ակտիվ խաղացողներ։ Արդյունքում, ստեղծվելու է խոշոր փաստաբանական գրասենյակների համար "մենաշնորհային դաշտ"-ի նախանձելի հնարավորություն, իսկապես գին/որակ արդար հարաբերակցություն առաջարկող, այդ թվում՝ սկսնած փաստաբան մասնագետների մի զգալի զանգված կանխատեսելիորեն դուրս է մղվելու շուկայից, այսինքն՝ փաստաբանակն ծառայություններ կարիք ունեցող անձանց համար փոքրանալու է իրենց իրավունքների ու օրինական շահերի արդյունավետ իրացման համար նախատեսված կառուցակարգի կիրառելիությունը։ Ամփոփելով, կարծում եմ, որ առնվազն փաստաբանական ծառայությունները պետք է չդիտարկվեն ԱԱՀ+շահութահարկ բանաձևում, կամ պետք է բարձրացվի շրջանառության հարկից անցման շեմը։ Միաժամանակ, հնարավոր է սահմանել աշխատակիցների որոշակի քանակի առկայության դեպքում պայմաններ հարկման դաշտի փոփոխության համար կամ ակտիվ պայմանագրերի որոշակի քանակի առկայության դեպքում հարկման դաշտի կամ տոկոսային արտահայտման տարբերություններ։
20 Գարի Գևորգյան 01.02.2024 23:28:05 Հարգելի նախագծի հեղինակներ։ Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ աշխարհում ոչ մի քիչ թե շատ քաղաքակիրթ պետութունում չի հաջողվել հարկային բեռը ավելացնելով և հարկային վերահսկողական քաղաքականության բացթողումների պայմաններում հասնել հաջողության։ Ընդհակառակը, փորձը ցույց է տալիս, որ պետք է հարկային բեռը / հարկման %/ նվազեցնել, զանազան գործիքներով շահագրգռել ստվերից դուրս գալուն։ ինչու՞ է Ձեզ թվում, որ Ձեր մոտ հակառակը կհաջողվի։ Խնդրին պետք է մոտենալ այլ կերպ։ Առաջարկում եմ Ձեզ, հարկման տոկոսադրույքը նվազեցնել /ԱԱՀ, ՇՀ ևայլն/, ծախսերի հիմնավորման ճկուն մեխանիզմ մշակել, այդ կերպ խրախուսելով եկամուտների համատարած փաստաթղթավորումը, սակայն ուժեղացնել հարկային վերահսկողությունը, խստացնել խախտման դեպքում պատիժը։ Այդ կերպ հարկատուի մոտ համոզմունք կձևավորվի, որ առաջին ՝ նպատակը ստվերի դեմ պայքարելն է, երկրորդը, որ ստվերում գործելը շահավետ չէ։
21 Հրանտ Անանյան 02.02.2024 14:47:47 Կարծում եմ նման փոփոխություն կատարելը հիմնավորված չէ, անհարկի և անհիմն 7,6 անգամ հարկային բեռի ավելացնելը իրավապաշտպան գործունեություն իրականացնող փաստաբանի նկատմամբ, տպավորություն է առաջանում, որ փորձում է արվում հարկային բեռով պայքարել փաստաբանական գործունեության դեմ, որի առաջնային և վերջնական շահառուն Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, քանի որ հարկի ավելացումը ուղղակի կապի մեջ գտնվելու գների ավելացման, հետևաբար՝ իրավաբանական օգնության մատչելիության հետ...
22 Գևորգ Մաթոսյան 02.02.2024 15:09:37 Դատական պաշտպանության իրավունքը ոտնատակ անելու գործիք է սա։ Անձիք իրենց իրավունքների իրացումը անձամբ կամ այլ պետական մարմինների միջոցով լուծում չստանալով դիմում են դատական պաշտպանության, սակայն փաստաբանական ծախսերի փոխհատուցում դատարանների կողմից չեն ստանում կամ ստանում են փաստացի կատարած ծախսերի չնչին տոկոսի չափով։ Նման պետական մոտեցումը նսեմացնում է թե փաստաբանի իրավապաշտպան առաքելությունը, թե առհասարակ դատական պաշտպանության հասանելիությունը և արդյունավետությունը։ Որովհետև, մարդիկ գիտակցելով որ իրենց արդարությունը վերականգնելու իրավաչափ ջանքերն ու ծախսերը խախտած կողմից որօես փոխհատուցում չի բռնագանձվելու մնում են անպաշտպան։ Առաջարկում եմ առաջին հերթին անհապաղ կարգավորել այս հարցը, հետո հարկային քաղաքականության հիմնավորումներին կանցնենք։
23 Միքայել Դանիելյան 02.02.2024 15:14:43 Փաստաբանական ծառայությունները շրջանառության հարկի համակարգում մատուցվելու արգելքը որևէ հստակ, առավել ևս համոզիչ ու հեղինակավոր հիմնավորում չունի: Ընդամենը նշված է, որ նպատակը հարկման համակարգերի միջև հարկային բեռի տարբերության նվազեցումն է, սակայն այդ նպատակը, եթե նույնիսկ լիներ իրավաչափ, ապա կարող էր իրագործվել հակառակ տրամաբանությամբ` բարձր դրույքաչափի նվազեցմամբ և ոչ թե ցածր դրույքաչափի բարձրացմամբ: Հստակ է, որ նախագծի ընդունման դեպքում վնասվելու են ոչ միայն և ոչ այնքան փաստաբանական ծառայություն մատւցողները, որքան` այդ ծառայությունից օգտվողները, քանի որ իրական ինքնարժեքի թանկացումը բերելու է շուկայական արժեքի բարձրացմանը, որի համար վերջնարդյունքում վճարելու է սպառողը, ինչպես լինում է գրեթե միշտ: Արդյունքում, մի շարք անձինք այլևս չեն կարողանալու ստանալ որակյալ իրավաբանական օգնություն, և դատավարական կամ այլ պրոցեսներում անհավասար ցածր իրավիճակում են հայտնվելու` ֆինանսական ավելի մեծ հնարավորությամբ օժտված, որակյալ իրավաբանական օգնություն ստանալու համար բավարար միջոցներ ունեցող հակառակ կողմի համեմատ: Նախագծի ընդունմանը դեմ եմ և նախագիծը համարում եմ խիստ բացասական:
24 Մարտիրոսյան իրավաբանական ծառայություններ ՍՊԸ 02.02.2024 15:46:11 Փաստաբանների մասով ամբողջությամբ անհիմն է։ նախագծով՝ փաստաբանների համար նախատեսված հարկային բեռի նման շեշտակի ավելացումը հանգեցնելու է հետևյալ բացասական հետևանքների․ 1․ հաշվափահության բարդացման, ինչը իր հերթին փաստաբաններին, որոնքն իրենց հաշվապահությունը ինքնուրույն էին անում, վարձել հաշվապահ, 2․ փաստաբանական ծառայությունների կտրուկ ավելացման (նվազագույնը՝ 50%-ով)։ Արդյունքում, ունենալու ենք մի իրավիճակ, երբ փաստաբանական ծառայությունները քաղաքացիների ճնշող մեծամասնության համար դառնալու են անմատչելի։ նախագծով նախատեսված փոփոխությունները փաստաբանների մասով վերջնարդյունքում հանգեցնելու է սահմանադրությամբ և եվրոպական կոնվենցիայով սահմանված դատարանների և արդարադատության հասանելիության երաշխիքների փաստացի առարկայազրկման։ Սույն նախագծի ընդունումը միանշանակ առաջացնելու է դրա՝ սահմանադրականը չհամապատասխանելու իրավական հարց։ Միանշանակ դեմ եմ։
25 Մարիամ Էվոյան 02.02.2024 15:50:05 Նախագծի ընդունման դեպքում էապես կավելանան փաստաբանական և իրավաբանական ծառայությունների գները, ինչը լրացուցիչ բեռ կստեղծի ՀՀ քաղաքացիների համար։