Add to favourites

«Անհաղթահարելի ուժով` արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված ակտիվի սկզբնական արժեքի որոշման և ծախսերի փաստաթղթավորման կարգը, հարկի կամ հարկման բազայի նվազեցման կարգը, չափերը և ժամանակահատվածը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է սահմանել`

1) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատությունների` մինչև «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35.1-ին հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձանց գրանցման պահը ընկած ժամանակաշրջանների համար հարկի կամ հարկման բազայի նվազեցման առանձնահատկություններ: Ընդ որում, նախագծով առանձնահատկություններ նախատեսվում են սահմանել միայն իրավաբանական անձանց մասով․

- ավելացված արժեքի հարկի մասով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունում իրականացված գործունեության արդյունքներով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող ապրանքների մատակարարման (բացառությամբ` հիմնական միջոցների) կամ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) գործարքների մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները կարող են նվազեցվել նախագծով սահմանվող ԱԱՀ-ից նվազեցման ենթակա գումարի չափով: ԱԱՀ-ից նվազեցման ենթակա գումարներն արտացոլվելու են համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում: Ընդ որում, սահմանվել է նաև, որ կարգին համապատասխան ԱԱՀ-ից նվազեցման ենթակա գումարների հանրագումարը չի կարող գերազանցել մշտական հաստատության 2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում առկա ապրանքային` այդ թվում` հումք-նյութերի, մնացորդի (բացառությամբ հիմնական միջոցների) արժեքի 20 տոկոսը,

- շահութահարկով հարկման բազան որոշելիս նախատեսվում է նախագծով սահմանված կարգավորումներին համապատասխան համախառն եկամտից նվազեցվել օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով չհիմնավորված՝ օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված նվազեցումները,

2) «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35.1-ին հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցումից հետո ընկած ժամանակահատվածների շահութահարկի հաշվարկման նպատակով ակտիվների սկզբնական արժեքի որոշման և ծախսերի փաստաթղթավորման առանձնահատկություններ․

- ակտիվների և պարտավորությունների փաստաթղթավորման պահանջը կհամարվի բավարարված Պետական եկամուտների կոմիտե ներկայացված հաշվեկշռային ակտով,

- հաշվեկշռային ակտում ներառված ակտիվների սկզբնական արժեքները կորոշվեն օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 12-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով, իսկ դրանց բացակայության դեպքում` շահութահարկ վճարողի նախաձեռնությամբ իրականացվող փորձաքննության արդյունքներով որոշվող շուկայական արժեքից ելնելով։

  • Discussed

    16.01.2024 - 06.02.2024

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1197

Print