Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԳԱԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

___________________ 2024 թվականի N   -Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1566-Ն որոշման N 1 Հավելվածում՝
  • 2-րդ կետից հանել «և վճարվում» բառերը․
  • 1-ին կետը «փախստականին» բառից հետո լրացնել «, ինչպես նաև անձին, ում տվյալներն առկա են Կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30 N 2100-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ Ներքին գործերի նախարարությունից ստացված տվյալներում,» բառերով.
  • 7-րդ կետի 5-րդ ենթակետը «երեխայի կարգավիճակ» բառերից հետո լրացնել «(բացառությամբ այն դեպքի, երբ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամքի կապակցությամբ խնամքի նպաստը նշանակելու համար դիմել է խնամակալը)» բառերով.
  • 2-րդ կետի 1-ին պարբերությունը «լրանալու օրվանից հետո» բառերից հետո լրացնել «կամ մինչև երեխայի 70 օրականը լրանալը» բառերով, իսկ 3-րդ ենթակետը «երեխայի կարգավիճակ» բառերից հետո լրացնել «(բացառությամբ այն դեպքի, երբ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի համար խնամքի նպաստը նշանակվելու է խնամակալին)» բառերով.
  • 12-րդ և 39-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Discussed

    12.01.2024 - 29.01.2024

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 740

Print