Add to favourites
«Հայաստանի հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.01.2024 14:53:04 | Նախագիծը հակասում է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2023 թվականի սեպտեմբերի 13-ի ՀՕ-276-Ն օրենքի 1-ին հոդվածին։ Ըստ էության, նախագծի հավելվածով սահմանված են ոչ թե միջազգային պայմանագրերի շրջանակներում հաշմանդամության գնահատման առանձնահատկությունները, ինչպես պահանջվում է օրենքով, այլ սահմանված է բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգ։ | Առաջարկն ընդունվել է։ | |||
| 2 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.01.2024 14:53:04 | Նախագծով առաջարկվում է որոշակի խմբի անձանց դեպքում իրականացնել բժշկասոցիալական փորձաքննություն։ Հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված չէ «բժշկասոցիալական փորձաքննություն» հասկացությունը, որը նախկինում սահմանված է եղել «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով։ | Առաջարկն ընդունվել է, «բժշկասոցիալական» բառը հանվել է։ | |||
| 3 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.01.2024 14:53:04 | Նախագծի հավելվածով սահմանված դրույթները հիմնված են բժշկասոցիալական փորձաքննության նախկինում գործած համակարգի վրա և հաշվի չեն առնում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի «հաշմանդամություն» հասկացությունը, որն ամրագրում է միջավայրային արգելքների հետ փոխազդեցության պարտադիր բաղադրիչը։ Ուստի՝ հավելվածը ենթակա է վերանայման հաշմանդամության մարդու իրավունքների մոտեցումներին և օրենքի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով։ | Առաջարկն ընդունվել է։ |