Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1087-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

---- ---------------- 2024 թվականի N -------   -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1087-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի ««Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի N 1275-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1087-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները․

  • 2-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում և 3-րդ կետի 4-րդ ենթակետում «սերմերի» բառից հետո լրացնել «և տնկանյութի» բառերը․
  • 2-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«բ․ Հայաստանի Հանրապետությունում բուծողի իրավունքի տրամադրման գործընթացի իրականացումը»․

  • 3-րդ կետի 3-րդ և 10-րդ ենթակետերի «սերմադաշտերի» բառը փոխարինել «սերմնադաշտերի  և տնկարանների» բառերով․
  • 3-րդ կետի 5-րդ ենթակետից հանել «գյուղատնտեսական օրգանական արտադրանքի» բառերը և «սերմերի» բառից հետո լրացնել «և տնկանյութի» բառերը․
  • 3-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 «8) բոլոր տեսակի մշակաբույսերի, զարդաբույսերի (դեկորատիվ), վայրիաճ մարգագետնային կերաբույսերի և անտառային բույսերի սերմերի և տնկանյութի վաճառք».

  • 3-րդ կետի 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 «9) բուծողի իրավունքի տրամադրման գործընթացի, սերմնանյութի և տնկանյութի արտադրության շրջանակներում օրենքով չարգելված այլ աշխատանքների կատարումը».

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

  • Discussed

    11.01.2024 - 31.01.2024

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1022

Print