Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի № 1098-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի №1098-Ն որոշման մեջ
փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

ՀՀ կառավարության 2006 թվականի №1098-Ն որոշմամբ (Որոշում) սահմանվել է ՀՀ համայնքների
վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող անշարժ գույքի (բացառությամբ հողերի),
իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, այդ թվում` անավարտ
շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացվող միջոցների տնօրինման կարգը:
Ներկայացված նախագծով առաջարկվում է Որոշումը համապատասխանեցնել ՀՀ ԱԺ 12.09.2023թ.
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»
ՀՕ-277-Ն, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-278-Ն,
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու
մասին» ՀՕ-279-Ն, «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքում փոփոխություն
կատարելու մասին» ՀՕ-280-Ն օրենքների սահմանված դրույթներին:
Մասնավորապես.
- որոշման վերնագրից, 1-ին կետից, որոշմամբ հաստատված կարգի վերնագրից և 1-ին կետից հանել
«(բացառությամբ հողերի)» բառերը՝ ինչն ամրագրվել է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի
մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-277-Ն օրենքով,
-պետական սեփականություն համարվող հողերի օտարումից ստացված միջոցների տնօրինումը իրականացնել
վերը նշված օրենքների պահանջներին համապատասխան:

  • Discussed

    09.01.2024 - 25.01.2024

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 967

Print