Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԻԼԻՋԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԻԼԻՋԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ «ԴԻԼԻՋԱՆԻ ԲԱԶՄԱԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ  ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԻԼԻՋԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ  ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ  «ԴԻԼԻՋԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ  ՁԵՎՈՎ «ԴԻԼԻՋԱՆԻ  բազմագործառութային ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ  ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

  Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրա­պե­տության կրթության, գիտության, գիտության, մշակույթի և սպորտի   նախարարության «Դիլիջանի  պետական  քոլեջ» և Հայաստանի Հանրա­պե­տության կրթության, գիտության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Դիլիջանի պետական բժշկական քոլեջ»  պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով «Դիլիջանի բազմագործառութային պետական  քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության  վերակազմակերպելու  մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է  հիմք ընդունելով Դիլիջան քաղաքում սովորողների թվաքանակի նվազեցման միտումը և  ուսումնական հաստատություններին ամրացված տարածքների օպտիմալ օգտագործումից:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գործում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության «Դիլիջանի արվեստի պետական քոլեջ», «Դիլիջանի պետական քոլեջ» և «Դիլիջանի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները:

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության «Դիլիջանի պետական քոլեջ» պետական ոչ առևտևային կազմակերպությունում, որը գործում է  Դիլիջան քաղաքի Ոիսանողական 70 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքում  ներկա պահին սովորում են շուրջ 194 ուսանող, որից 79-ը նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով, իսկ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության «Դիլիջանի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում, որը գործում է  Դիլիջան քաղաքի Ոիսանողական 74 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքում, ներկա պահին սովորում են 196 ուսանող: Ուսումնական հաստատությունները ունեն ուսումնական գործընթացի կազմակերպման համար մի քանի անգամ շատ տարածք, որը չի օգտագործվում և լրացուցիչ ֆինանսական միջոցներ են տրամադրվում պահպանման նպատակով: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության «Դիլիջանի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված ուսումնական մասնաշենքում անհրաժեշտ է իրականացնել հիմնանորոգման  աշխատանքներ, որի ավարտից հետո «Դիլիջանի բազմագործառութային պետական  քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը իր ուսումնական գործընթացը կիրականացնի  պահանջվող նորմատիվների պահանջներին համապատասխան պայմաններում : 

Կարգավորման նպատակը

Հայաստանի Հանրա­պե­տության  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Դիլիջանի  պետական  քոլեջ» և Հայաստանի Հանրա­պե­տության ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Դիլիջանի պետական բժշկական քոլեջ»  պետական ոչ առևտրային կազմակերպությունները օպտիմալացման (խոշորացման) արդյունքում «Դիլիջանի բազմագործառութային պետական  քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում կբարձրանա ուսումնական հաստատության կառավարման արդյունավետությունը, կբարելավվեն շենքային պայմանները, հնարավորություն ընձեռնելով պահպանելով ուսուցանվող մասնագիտությունները, ներդնել մարզի աշխատաշուկայի պահանջներց ելնելով նոր մասնագիտություններ, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի մեկ հաստատության ներսում իրականացնել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր:

Նախագծի մշակման գործընթացում   ներգրավված  ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է  Հայաստանի Հանրապետության կրթության. գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության կողմից :

 Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Հանրության բարձրորակ կրթության ապահովման համար ստեղծել պայմաններ, կրթական ուսումնական հաստատությունները համալրել մանկավարժական ներուժով և պետական բյուջեի միջոցների արդյունավետ օգտագործումը, ինչպես նաև «Դիլիջանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի շենքի հանձնումը կնպաստի պետական միջոցների տնտեսմանը:

  «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Որոշման նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրերի «Կրթութուն» բաժնի 11-րդ միջոցառման՝ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և դրանցում իրականացվող ծրագրերի տեղաբաշխման ռացիոնալացում և հաստատությունների վերակազմակերպում (օպտիմալացում), կատարման ապահովմամբ:

Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

 

 

  • Discussed

    08.01.2024 - 23.01.2024

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 988

Print