Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 607-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Շինսերտիֆիկատ 12.01.2024 12:26:31 Դեմ ենք քվեարկում, քանի որ համաձայն 1․ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ պրն․ Ն․Տերյանի թիվ 04/23647-2023 առ 20․12․2023թ․ գրության համաձայն տեղեկացվել է, որ կանոնակարգերի փոփոխությունների «վերջնական դիրքորոշումը կձևավորվի տեղական արտադրողների հետ քննարկումից հետո»։ 2․ Քաղաքաշինության կոմիտեն թիվ03/14․2/16246-2023 առ 20․12․23թ․ գրությամբ դիմել է մասնագիտացված 9 կազմակերպությունների դիրքորոշում հայտնելու խնդրանքով, ինչը չի ավարտվել։ Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ առաջարկում եմ մեկ անգամ ևս կազմակերպել քննարկում վերջնական դիրքորոշում ձևավորելու համար։ «Շինսերտիֆիկատ» ՍՊԸ տնօրեն Ալեքսանդր Վարդանյան Ս․ թ․ փետրվարի 2-ին Էկոնոմիկայի նախարարությունում նշված հարցով բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում, ինչի արդյունքում կազմվել է արձանագրություն, որը ելից 04/2660-2024 գրությամբ ներկայացվել է «Շինսերտիֆիկատ» ՍՊԸ -ին։ Քննարկման արդյունքում որոշվել է ստանդարտացման ամենամյա ծրագրի շրջանակներում ստանդարտ(ներ)ի մշակման հայտի առկայության դեպքում (համաձայն օրենսդրությամբ սահմանված ստանդարտացման ընթացակարգերի և հիմնադրական ստանդարտների) ստեղծել համապատասխան ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով, որը ստանդարտների մշակման նպատակահարմարության որոշման դեպքում կնախաձեռնի տվյալ գործընթացը։
2 Lilit Nazaretyan 12.01.2024 13:33:49 Առաջարկում ենք ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 22 -ի №607-Ն «Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու եվ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի № 179-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին » որոշման 11-րդ գլխում վկայակոչված տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկում ավելացնել ներքոնշյալ փորձարկման մեթոդները, որոնք ապահովում են վերը նշված որոշմամաբ հաստատված պատրաստի ամրանային ձողերում քիմիական տարրերի զանգվածային մասերի որոշումը ․ • ASTM E 415 – Մետաղներ։Ատոմային արտանետումների սպեկտրոմետրիա կայծային մեթոդ։ • ASTM E 1086 Ամերիկյան ստանդարտները (այլ պետության ազգային ստանդարտ) ներկայումս նշված տեխնիկական կանոնակարգում չեն կարող կիրառվել, քանի դեռ դրանց հիման վրա չեն մշակվել ազգային ստանդարտներ և դրանք չեն կարող վկայակոչվել Հայաստանի Հանրապետության իրավական ակտերում։ Միևնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ տեխնիկական կանոնակարգում արդեն իսկ ընդգրկված և ՀՀ -ում գործող միջպետական ստանդարտներով սահմանված մեթոդները ապահովում են տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների կատարումը։