Add to favourites

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՊԱՏՎԻՐԱԿՎԱԾ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման 2024 թվականի ծախսերի կատարման նորմատիվները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2323-Ն որոշման /այսուհետ՝ Որոշում/ 9-րդ կետի ա) ենթակետի պահանջների կատարման անհրաժեշտությամբ, որով հանձնարարվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ` քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման 2024 թվականի ծախսերի կատարման նորմատիվների վերաբերյալ։ Նախագծի ընդունման արդյունքում օրենքով սահմանված կարգով կապահովվի քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացումը և սպասարկման կենտրոնների բնականոն գործունեությունը:

  • Discussed

    04.01.2024 - 20.01.2024

  • Type

    Decision

  • Area

    Justice, Civil acts registration

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1035

Print