Add to favourites

«ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի N 338-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

   ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

______ ____________ 2017 թվականի N         -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-ի N 338-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասին, «Իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին N 338-Ն որոշման այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ N 10 հավելվածով՝ համաձայն հավելվածի.

2) Որոշման 1-ին կետում «9 թվից հետո լրացնել «10 թվով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    19.01.2018 - 04.02.2018

  • Type

    Decision

  • Area

    Agriculture

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8316

Print

Suggestions

David Pipoyan

22.01.2018

«ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի N 338-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը պարունակում է ակնհայտ շահերի բախումներ: Մասնավորապես ԵԱՏՄ 021 Սննդամթերքի անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգի Հոդված 21-ի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն անասնաբուժասանիտարական փորձաքննությունը հանդիսանում է համապատասխանության գնահատման ձև: Այստեղից բխում է, որ փորձարկման լաբորատորիան ենթակա է հավատարմագրման: Ներկայացվող նախագծով սույն պահանջից բացի հաստատվում են նաև անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող անձանց համար նախատեսված հարցաթերթը: Հաշվի առնելով, որ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ի կազմում գործում է նաև «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ը, ստացվում է, որ ՍԱՊԾ-ն ստուգում է անելու իր ենթակայությամբ տակ գտնվող լաբորատորիային ևս, ինչն ակնհայտ շահերի բախում է պարունակում: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ԵԱՏՄ կանոնակարգերը իրավական հիերարխիայի առումով ևս գերակա են, լրացուցիչ նմանատիպ պարտավորությունների սահմանումը կարող է սահմանափակումներ մտնել ոչ կառույցի կազմում գործող այլ կազմակերպությունների գործունեության համար:

See more