Add to favourites

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Հարկային մարմինը հսկողական աշխատանքների իրականացման շրջանակներում հաճախ հանդիպում է այնպիսի իրավիճակների, երբ հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքները ենթակա են բացման՝ համոզվելու համար, որ ապրանքը սարքին է և կարող է վաճառվել։ Հսկիչ գնումից հետո տվյալ ապրանքները փաստացի կորցնում են իրենց գործարանային տեսքը և դրանք այլևս հնարավոր չէ վաճառողին վերադարձնելուց հետո սկզբնական՝ չբացված փաթեթավորմամբ վաճառել։ Այդ իրավիճակում, չնայած այն հանգամանքին, որ հսկիչ գնումից հետո ապրանքը վերադարձվում է վաճառողին, սակայն վաճառողը, չկարողանալով սկբնական գնով այդ ապրանքը հետագայում վաճառել, կրում է ֆինանսական կորուստներ։

Հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքը ենթակա է բռնագրավման դրոշմապիտակներով կամ դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա՝ չդրոշմավորված, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված դրոշմապիտակներով կամ դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացման դեպքում։ Խնդիրն այն է, որ բռնագրավված ապրանքների հետագա դրոշմավորման և օտարման հետ կապված կարգավորումներ սահմանված չեն։

  • Discussed

    28.12.2023 - 12.01.2024

  • Type

    Law

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1775

Print

Suggestions

Դավիթ Գլջյան

28.12.2023

Հազվագյուտ նախագծերից է, երբ իրականում հարկ վճարողի շահերից է բխում, բայց մեկ է, էլի թերի է լուծում նմանատիպ հսկիչ գնումների պատճառով առաջացած խնդիրները՝ կան գործունեության տեսակներ, երբ հարկ վճարողը գործում է պատվերի հիման վրա՝ արտադրում կամ ներմուծում /ՀՀ տարածքում ձեռք բերում/ է պատվիրված ապրանքը։ Հսկիչ գնում կատարող պեկ տեսուչը համարյա բոլոր դեպքերում, երբ կանխավճարի վրա "չի բռնում" հարկ վճարողին, առանց խղճի խայթ զգալու /ինչն օրենքով ունենալը կամ զգալը պարտադիր չէ/, պատվիրում է ապրանքը և գնելուց հետո նոր միայն ասում, որ սա հսկիչ գնում էր, շնորհավորում եմ, դուք տուգանվել եք կամ չեք տուգանվել։ Սակայն պատվիրված ապրանքը մնում է հարկ վճարողի մոտ և միգուցե տարիներով նա չկարողանա իրացնել այն։ Քանի որ "խիղճ" ասվածը հոգևոր երևույթ է, դրա ունենալու մասին օրենքում գրված չէ, իսկ նման հսկիչ գնումների ժամանակ հարկ վճարողը անարդարացի վնասներ է կրում, միգուցե նման դեպքերի համար էլ օրենքով մի բան ամրագրվեր։

See more