Add to favourites

«Հայաստանի Հանրապետությունում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ծածկագրերի դասվող ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

______ _____________ 2024 թվականի N _____-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով 2018 թվականի փետրվարի 2-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 396․1-ին հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի փետրվարի 1-ից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ծածկագրերին դասվող` դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորումն իրականացվում է համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից 2021 թվականի մարտի 5-ին հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի (այսուհետ՝ հիմնական մոդել)։
  2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ԱՏԳ ԱԱ 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ծածկագրին դասվող՝ դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքները Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով` դրոշմապիտակներով դրոշմավորված լինելու դեպքում կարող են չդրոշմավորվել հիմնական մոդելի համաձայն։
  3. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ԱՏԳ ԱԱ 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ծածկագրերին դասվող ապրանքների՝ հիմնական մոդելի համաձայն դրոշմավորման կանոնները՝ համաձայն հավելվածի։
  4. ԱՏԳ ԱԱ 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ծածկագրերին դասվող ապրանքների գրանցման ժամանակ այդ ապրանքների վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 113 որոշմամբ հաստատված հավելվածին համապատասխան։
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

____________ ____-ի N____-Ն որոշման

 

ԿԱՆՈՆՆԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՀԻՄՆԱԿԱՆ ՄՈԴԵԼԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կանոններով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 390-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ծածկագրերին դասվող ապրանքների (այսուհետ՝ ջրեր)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից 2021 թվականի մարտի 5-ին հաստատված Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի (այսուհետ՝ հիմնական մոդել) համաձայն դրոշմավորման հետ կապված հարաբերությունները։

2. ԱՏԳ ԱԱ 2201 10 1100, 2201 10 1900, 2201 10 9000, 2201 90 0000 ծածկագրերին դասվող ապրանքների դրոշմավորման համար օգտագործվում է նույնականացման միջոց՝ նիշերի եզակի հաջորդականություն, որը ներկայացված է մեքենայական ընթերցման համար հարմար Data Matrix GS1 ձևաչափով երկչափ շտրիխ կոդի տեսքով և ձևավորված է ISO/IEC 16022:2006 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան «Տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Ավտոմատ նույնականացման և տվյալների հավաքագրման տեխնոլոգիաներ: Data Matrix ձևաչափով շտրիխ ծածկագրի սիմվոլիկայի տեխնիկական հատկորոշիչ» կամ դրան նույնական Եվրասիական տնտեսական միության անդամ պետության ազգային ստանդարտի սիմվոլիկայի հստակեցում։ Դրոշմավորման ծածկագիրը նույնականացման միջոցի վերափոխելիս պետք է կիրառվի ECC 200-ի սիմվոլիկան՝ օգտագործելով FNC1 նշանը՝ որպես տվյալների համապատասխանության նշան GS1-ի կիրառման նույնացուցիչների (AI) տիպային ձևաչափին։

3. Ջրերի անհատական (սպառողական) փաթեթավորման թվային նույնականացման միջոցը ներառում է դրոշմավորման ծածկագիր՝ բաղկացած տվյալների 3 խմբից, որոնցից առաջինն ու երկրորդը ձևավորում են ջրի անհատական (սպառողական) փաթեթավորման նույնականացման ծածկագիրը, իսկ երրորդ խումբը՝ ստուգման ծածկագիրը: Ընդ որում՝

1) առաջին խումբը բաղկացած է 14 թվանշանից (առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարը (GTIN)) և ներառում է ապրանքի ծածկագիրը, որին նախորդում է կիրառման նույնացուցիչը (01), որը գեներացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված ազգային օպերատորի (այսուհետ՝ օպերատոր) կողմից՝ հիմնվելով տնտեսվարողի՝ վերը նշված արտադրանքի վերաբերյալ տրամադրած տեղեկատվության վրա,

2) երկրորդ խումբը բաղկացած է 13 նիշից (թվեր, լատինատառ այբուբենի մեծատառեր ու փոքրատառեր, ինչպես նաև հատուկ նիշեր (!"%&'()*+,-./_:;=<>?)) և ներառում է արտադրանքի անհատական (սպառողական) փաթեթավորման անհատական սերիական համարը, որին նախորդում է կիրառման նույնացուցիչը (21), որը գեներացվում է օպերատորի կամ տնտեսվարողի կողմից (տվյալների այս խմբի եզրափակիչ նիշը հանդիսանում է նիշ-բաժանարարը, որն ունի «29» ծածկագիրը ASCII նիշերի աղյուսակում),

3) երրորդ խումբը բաղկացած է 4 նիշից (թվեր, լատինատառ այբուբենի մեծատառեր ու փոքրատառեր, ինչպես նաև հատուկ նիշեր (!"%&'()*+,-./_:;=<>?)) և ներառում է ստուգման ծածկագիրը, որին նախորդում է կիրառման նույնացուցիչը (93) և որը գեներացվում է օպերատորի կողմից:

4․ Նույնականացման միջոցը կիրառվում է անհատական (սպառողական) փաթեթավորման պիտակի կամ կպչուն պիտակի վրա այնպիսի մեթոդով, որը թույլ չի տալիս նույնականացման միջոցն առանձնացնել փաթեթից: Նույնականացման միջոցը չի կարող կիրառվել սպառողական փաթեթավորման այնպիսի մասերի վրա, որոնք առանց վնասվելու կարող են կառուցվածքային տարանջատվել: Անհատական (սպառողական) փաթեթավորման վրա նույնականացման միջոցը կիրառվում է փաթեթավորման ցանկացած հատվածի վրա, այդ թվում՝ խցանափակման միջոցի վրա, բացի փաթեթավորման ստորին հատվածից (հատակից)։

5․ Կախված յուրաքանչուր դյույմի վրա տպագրության կետերի քանակից՝ նույնականացման միջոցի չափսը կարող է լինել համաձայն հետևյալ սանդղակի՝

1)  200 կետ յուրաքանչուր դյույմի վրա - 11․2x11․2 միլիմետր կամ 14․0x14․0 միլիմետր,

2) 300 կետ յուրաքանչուր դյույմի վրա - 9․3x9․3 միլիմետր, 11․2x11․2 միլիմետր, 13․0x13․0 միլիմետր կամ 14․9x14․9 միլիմետր

3) 450 կետ յուրաքանչուր դյույմի վրա - 8․7x8․7 միլիմետր, 9․9x9․9 միլիմետր, 11․2x11․2 միլիմետր, 12․4x14․4 միլիմետր, 13․7x13․7 միլիմետր, 14․9x14․9 միլիմետր կամ 16․1x16․1 միլիմետր,

4) 600 կետ յուրաքանչուր դյույմի վրա – 7․5x7․5 միլիմետր, 8․4x8․4 միլիմետր, 9․3x9․3 միլիմետր, 10․2x10․2 միլիմետր,  11․2x11․2 միլիմետր, 12․1x12․1 միլիմետր, 13․0x13․0 միլիմետր, 14․0x14․0 միլիմետր, 14․9x14․9 միլիմետր կամ 15․8x15․8 միլիմետր։

6․ Անհատական (սպառողական) փաթեթավորման և (կամ) կպչուն պիտակի վրա կիրառվող նույնականացման միջոցը չպետք է տպագրվի փաթեթավորման թափանցիկ թաղանթի վրա։ Պիտակի վրա չպետք է լինի մեկ այլ տեղեկատվություն, որը կխոչընդոտի նույնականացման միջոցի ընթերցմանը: Նույնականացման միջոցը պետք է տեղադրվի այնպես, որ չխախտվի արտադրանքի փաթեթավորման վրա կիրառված տեղեկատվության ամբողջականությունը տեխնիկական կանոնակարգման ոլորտի նորմատիվային փաստաթղթերի պահանջների համաձայն:

7․ Կիրառման պահանջներն են`

1) արտադրանքի անհատական (սպառողական) փաթեթավորման վրա կիրառելու համար պետք է օգտագործվի այնպիսի տեխնոլոգիա, որն ապահովում է փաթեթավորման վրա կիրառված նույնականացման միջոցների ընթերցումը կիրառելու պահից մինչև արտադրանքը սպառողին վաճառելու պահը,
2) չի թույլատրվում փաթեթավորման վրա տպել արտադրանքի փաթեթավորման որևէ տարր, որը ծածկում է մակերեսը և դժվարացնում նույնականացման միջոցների ընթերցումը։

8․ Ջրերի փաթեթավորման վրա նույնականացման միջոցները կիրառելու համար օգտագործվում են մակնշման հետևյալ հիմնական եղանակները՝

1) մակնշման ուղիղ եղանակ (ներառում է կիրառման տարբեր հնարավորություններ՝ լազերային կիրառում, ջերմային փոխանցում: Ծածկագիրը պետք է կիրառվի դրա համար պատրաստված մակերեսի վրա և ապահովի հակադրության ցանկալի մակարդակը, ծածկագրի շուրջ անհրաժեշտ ազատ գոտին),

2) պիտակավորում։

  • Discussed

    27.12.2023 - 11.01.2024

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1738

Print