Add to favourites

«Հայաստանի Հանրապետությունում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 0401, 0402, 0403, 0404, 0405, 0406, 2105 00, 2202 99 910 0, 2202 99 950 0, 2202 99 990 0 ծածկագրերին դասվող ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» Համաձայնագիրը սահմանում է ԵԱՏՄ անդամ պետությունների համար նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման միասնական եղանակը և կարգավորումները։

Ներկայումս գործող ՀՀ հարկային օրենսգիրքը ամբողջովին չի արտացոլում ԵԱՏՄ Համաձայնագրի դրույթները, քանի որ կարգավորում է 2014 թվականից գործող Դրոշմապիտակների և դրոշմանիշերի վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի գործունեությունը, որն ունի որոշակի սահմանափակումներ և չի բավարարում Համաձայնագրում նշված պահանջներին։

ԱՏԳ ԱԱ 0401, 0402, 0403, 0404, 0405, 0406, 210500, 2202 99 910 0, 2202 99 950 0, 2202 99 990 0 ծածկագրին դասվող կաթնամթերքը ՀՀ-ում ենթակա է դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման։ Միաժամանակ, 29.10.2021թ. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդն ընդունել է N113 որոշմումը կաթնամթերքի՝ նույնականացման միջոցներով դրոշմավորում սահմանելու մասին։ Որոշման 1-ին կետի համաձայն՝ ԵԱՏՄ անդամ պետությունները նույն որոշմանը համապատասխան, ինքնուրույն են որոշում իրենց տարածքում կաթնամթերքի՝ նույնականացման միջոցներով դրոշմավորում սահմանելու ամսաթիվն ու կարգը։

ՀՀ հարկային օրենսգրքի 396.1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՀՀ վավերացրած միջազգային համաձայնագրերի հիման վրա հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը, դրոշմավորման ներդրման ժամկետները, այդ թվում՝ փորձնական ծրագրերի իրականացման ժամկետները, մինչև դրոշմավորման ներդրման ժամկետը չօտարված՝ դրոշմավորման ենթակա ապրանքային մնացորդների դրոշմավորման կարգը, դրոշմավորման կանոնները, օրենսգրքով սահմանված՝ դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման դադարեցման ժամկետները, ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգի ներդրման առանձնահատկությունները հաստատում է Կառավարությունը:

  • Discussed

    27.12.2023 - 11.01.2024

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1369

Print