Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 1177-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ

1177-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը «Դիլի­ջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային արտո­նու­թյուն­ներ տրա­մադ­րելու մասին» ՀՀ օրենքի լիարժեք կիրարկումն ապահովելն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2013 թվա­­կանի հուլիսի 11-ից ուժի մեջ է մտել «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակ­նե­րում հարկային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքը, որի կիրարկ­ման նպա­տա­կով անհրաժեշտ է հաստատել «Դիլիջանի միջազ­գային դպրոց ծրագիրն իրա­կա­նացնող կազ­մա­կերպությունների կողմից 2024 թվականին իրականացվող գործարք­ների ու գոր­ծառ­նու­թյուն­ների ծրագրերը:

        Խնդիրն այն է, որ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակ­նե­րում հարկային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապա­հովելու նպա­տա­կով «Դիլիջանի միջազ­գային դպրոց ծրագիրն իրա­կա­նացնող կազմա­կեր­պությունների կող­մից 2024 թվականին իրականացվող գործարք­ների ու գոր­ծառ­նու­թյուն­ների ծրագրեր ՀՀ կառա­վա­րության կողմից հաստատված չեն:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է հաստա­տել «Դիլիջանի միջազ­գային դպրոց ծրագիրն իրա­կա­նացնող կազմակերպությունների կողմից 2024 թվականին իրականացվող գործարք­ների ու գոր­ծառ­նությունների ծրագրերը:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան «Դիլիջանի միջազ­գային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային արտո­նու­թյուններ տրամադ­րելու մասին» ՀՀ օրեն­քով նախա­­տեսված` «Դիլիջանի միջազ­գային դպրոց ծրագիրն իրակա­նաց­նող կազմա­կեր­պու­թյունների կողմից 2024 թվականին իրականացվող գործարքների ու գոր­ծառ­նու­թյուն­ների ծրագ­րերն են:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է հաստատել «Դիլիջանի միջազ­գային դպրոց ծրագիրն իրա­կա­նացնող կազմակերպությունների կողմից 2024 թվականին իրականացվող գործարք­ների ու գոր­­ծառ­­նությունների ծրագրերը:

Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրա­ժեշ­տու­թյուն չի պահանջում, իսկ դրա ընդուն­­մամբ պայմանավորված՝ պե­տա­­կան բյուջեի եկա­­մուտ­­ների էական նվա­­զե­­ցում կամ ծախ­­­­սերի ավելա­ցում տեղի չի ունենա:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վա­րություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մա­վա­րություններ

       Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4.3-րդ «Կրթու­թյուն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, որոնց համաձայն՝ գերակա խնդիր է կրթության և գիտության զարգացումը, որի շնորհիվ միայն հնարավոր է հասնել կայուն ու ներառական զարգացման ու համընդհանուր բարեկեցության: Մարդկանց գիտելիքների և հմտությունների ուղղությամբ ներդրումները երկրի զարգացման գրավականն են: Կրթության ոլորտում նախատեսվող աշխատանքները միտված են լինելու քաղաքակիրթ, ստեղծագործ, նախա­ձեռնող, կարողունակ, մրցունակ և ապագան իր սեփական երկրում պատկերացնող քաղա­քացու ձևավորմանը: Ոլորտի զարգացումը սերտորեն կապակցվելու է պետության զար­գացման ռազմավարությանը և գերակայություններին:

       Միևնույն ժամանակ, նախագիծը բխում է ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2022 թվականի նոյեմբերի 16-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» ՀՀ օրենքով հաստատված՝ Հայաս­տանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով սահմաված ուղղություններից:

  • Discussed

    27.12.2023 - 19.01.2024

  • Type

    Decision

  • Area

    Education and science, State revenue, Financial

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1145

Print

Suggestions

Համեստ Մեսրոբյան

18.01.2024

Առաջարկում եմ հաստատել նախագիծը' հաշվի առնելով արձանագրված հիմնավորումը. իսկապես ՀՀ-ում գործող Դիլիջանի միջազգային կրթահամալիրը , թեև ֆինանսավորվում է հովանավորների միջոցներով, բայց ներկայացվում է աշխարհում որպես հայաստանյան կառույց, ուստի և անհրաժեշտություն է այդ հաստատության ծրագրային, ֆինանսական և հարկային պարտավորությունների թափանցիկությունը։ Շնորհակալություն նախագծի քննարկման մասնակցության հնարավորության համար։

See more