Add to favourites

Located in RA Government

«Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N 117-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N 15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»

Նախագիծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

-ը հունվարի 2018 թվականի N       -Ն

 

 

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 1394-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 117-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 15 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:
  2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝

      1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ստեղծել գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողով և հաստատել դրա կազմն ու աշխատակարգը,

      2) հանձնաժողովի կազմը նախատեսել ոչ պակաս, քան՝ 11 անդամ, հանձնաժողովի կազմում ներառելով ներկայացուցիչներ՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություններից, ինչպես նաև գիտության և կրթության բնագավառների հեղինակավոր մասնագետների,

      3) հանձնաժողովի աշխատակարգը համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ,

      4) ապահովել սույն հանձնաժողովի կազմի և աշխատակարգի, հանձնաժողովի կայացրած եզրակացությունների հրապարակումը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքում՝ դրանց կայացման օրվանից 3-օրյա ժամկետում:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը հաստատելու մասին» N 1394-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

      1) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերը և որոշման 1-ին կետով հաստատված կարգի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ ու 5-րդ կետերը:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի «Պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում տալու դեպքերը և կարգը հաստատելու մասին» N 117-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

      1) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետով հաստատված կարգի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերը, իսկ 14-րդ կետում ««Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության» բառերը հանել:

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի ««Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ կետի, 14-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի և 16-րդ հոդվածի 2-րդ կետի կատարումն ապահովելու մասին» N 15 որոշումը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության կառավարության

2018 թվականի հունվարի    -ի

N       -Ն որոշման

 

 

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված հարաբերությունները:
  2. Սույն կարգի համաձայն քաղաքացուն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի՝ սույն կարգի համաձայն կայացրած դրական եզրակացությունների հիման վրա: Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին կից խորհրդակցական մարմին է և նրա կայացրած եզրակացություններն ունեն խորհրդատվական բնույթ:
  3. Սույն կարգի համաձայն գիտության և կրթության բնագավառներում գործունեության (ուսումնառության) համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար քաղաքացին կարող է մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը կամ հոկտեմբերի 1-ը դիմում ներկայացնել հանձնաժողովին: Դիմումին կից ներկայացվում են քաղաքացու անձը հաստատող և սույն կարգի համաձայն գիտության և կրթության բնագավառներում քաղաքացու գործունեությունը (ուսումնառությունը) հաստատող փաստաթղթերի բնօրինակները և դրանց պատճեները: Հանձնաժողովի կողմից բնօրինակ փաստաթղթերը համեմատվում են դրանց պատճեների հետ, որից հետո բնօրինակ փաստաթղթերը վերադարձվում են դիմումատուին:
  4. Սույն կարգի համաձայն ստեղծված հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ, սակայն վերջին նիստը ոչ ուշ, քան յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ը՝ մինչև տվյալ տարվա ապրիլի 1-ը ներկայացված դիմումների, և ոչ ուշ, քան յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 15-ը՝ մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 1-ը ներկայացված դիմումների քննարկման նպատակով: Հանձնաժողովի կողմից եզրակացություններն ընդունվում են նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների 2/3-ով: Հանձնաժողովի աշխատակարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով: Աշխատակարգի նախագիծը և դրանում կատարվող հետագա փոփոխությունները համաձայնեցվում են նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ: Հանձնաժողովի դրական եզրակացությունները և դրանց վերաբերյալ ստացված դիմումներն ու կից փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ տվյալ պետական մարմնի իրավասու ստորաբաժանման կողմից օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ մշակելու և շրջանառելու համար: Սույն կետում նշված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը պաշտոնապես շրջանառության դնելու օրը որոշման նախագիծը տեղադրվում է նաև Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքում՝ հրապարակային քննարկման նպատակով:

 2.ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

  1. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից կարող են տարկետում ստանալ գիտության և կրթության բնագավառների զարգացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից գերակա ճանաչված ոլորտներում գործունեություն (ուսումնառություն) իրականացնող քաղաքացիները:
  2. Գիտության և կրթության բնագավառների զարգացման համար գերակա ճանաչված ոլորտներում քաղաքացիների ձեռքբերումները հաշվարկվում են բալային միավորների համակարգով՝ առավելագույնը 100 բալային միավորի սահմանաչափով: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունք են ձեռք բերում առնվազն 80 բալային միավոր հավաքած քաղաքացիները: Գերակա ճանաչված յուրաքանչյուր ոլորտի համար սահմանվում են տարբեր բալային միավորներ՝ առավել բարձ միավորներ նախատեսելով արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտների համար: Գերակա ճանաչված յուրաքանչյուր ոլորտում քաղաքացու ձեռքբերումների համար հիմք են համարվում՝ տվյալ ոլորտի վերաբերյալ հրապարակումները (մենագրություններ, գրախոսվող գիտական ամսագրերում հոդվածներ), գիտաժողովներին մասնակցությունը, գիտակրթական մրցանակները (միջազգային հեղինակավոր մրցույթներ, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից սահմանված մրցույթներ, դպրոցական կամ այլ բնույթի առարկայական օլիմպիադաներում հաղթանակներ), բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության շրջանակներում միջին որակական գնահատականը, հանձնաժողովի հետ հարցազրույցը: Բալային միավորների հաշվարկման մեթոդաբանությունը սահմանվում է հանձնաժողովի աշխատակարգում:
  3. Սույն կարգի 7-րդ կետում նախատեսված՝ տարկետում ստանալու իրավունք վերապահող բալային միավորներ հավաքած քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տարկետում տրվում է համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ժամկետով: Տրված տարկետման ժամկետի ընթացքում ուսումնառությունը դադարեցվելու դեպքում քաղաքացին կորցնում է տարկետման իրավունքը և ենթակա է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի՝ օրենքով սահմանված կարգով:
  4. Քաղաքացուն տրված տարկետման ժամկետի ավարտից հետո գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումների համար քաղաքացուն կրկին անգամ կարող է տրվել տարկետում՝ սույն որոշմամբ սահմանված կարգով և պայմաններով, ընդ որում, կրկին անգամ տարկետում տալու հարցը սույն կարգի պահանջներին համապատասխան քննարկելիս հաշվի չեն առնվում նախկինում տարկետում տրամադրելու համար հիմք ընդունված պայմանները:

 

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    17.01.2018 - 01.02.2018

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 12473

Print

Suggestions

նարինե Զուրաբյան

31.01.2018

Առաջարկում եմ հանել հետևյալ նախադասությունը՝ «Գերակա ճանաչված յուրաքանչյուր ոլորտի համար սահմանվում են տարբեր բալային միավորներ՝ առավել բարձ միավորներ նախատեսելով արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտների համար»։ Այս դրույթի առկայությունը գրեթե անհնար կդարձնի գերակա ճանաչված մյուս ոլորտների գծով 80 բալային միավոր հավաքելու ու տարկետում ստանալու գործընթացը։

նարինե Զուրաբյան

31.01.2018

Առաջարկում եմ կատարել հասկացությունների հստակեցում՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից գերակա ճանաչված ոլորտներ» բառերը փոխարինելով «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ գերակայություններ ճանաչված ոլորտներ» բառերով: «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն՝ ՀՀ կառավարությունը ճանաչում է գերակայություններ, ոչ թե գերակա ոլորտներ։ Վերջին նման որոշումն ընդունվել է 2014 թ․ դեկտեմբերի 25-ի նիստի N 54 արձանագրային որոշմամբ։

Armen Eloghlyan

23.01.2018

Barew dzez,Azgutyamb haj RD qaxaqaciner@ woronq karox en hamarwel najew HH qaxaqaciner, (shnorhali) yeritasardner woronq soworum en art.buherum (GOS zakaz soworox) worpes RD qaxaqaciner Owqer unen tareketumner RD um,HH um yews dzanachwi ajd kargi usanoxneri kam gitutyunow zbaxwoxneri tareketman hnaraworutyun@.,harganqow Armen 093940810

See more