Add to favourites

«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը և նպատակը

«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում կատարվող լրացումը բխում է ՀՀ սոցիալական նախարարական կոմիտեի 2023 թվականի օգոստոսի 29-ի նիստի արձանագրության 1.1  կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից։

1.1.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 12-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է Ընկերությունների հիմնադիր ժողովի լիազորությունները։

Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ սոցիալական նախարարական կոմիտեի 2023 թվականի օգոստոսի 29-ի նիստի արձանագրության 1.1  կետի՝ Արդարադատության նախարարի տեղակալ կողմից ներկայացված դիտարկման հիման վրա առաջարկվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին Արդարադատության նախարարության հետ համատեղ աշխատանքային կարգով քննարկել և սահմանված կարգով առաջարկություն ներկայացնել Վարչապետի աշխատակազմ՝ Ընկերությունների օպտիմալացման դեպքերում լիազորող նորմերը հստակեցնելու վերաբերյալ։

Ներկայացված հանգամանքով պայմանավորված մշակվել է ներկայացված օրենքի նախագիծը, համաձայն որի Ընկերության հիմնադիր ժողովին տրվում է լիազորություններ ընդունելու որոշում Ընկերության օպտիմալացման մասին։

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հաշվի առնելով, որ օրենքով կանոնակարգված չեն Ընկերությունների օպտիմալացման գործընթացում որոշումների ընդունման լիազորություններ օրենքի նախագծով առաջարկվում է օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասում կատարել համապատասխան լրացում, համաձայն որի՝ Ընկերության հիմնադիր ժողովին տրվում է լիազորություններ ընդունելու որոշում Ընկերության օպտիմալացման մասին։

Այս նպատակով, ինչպես նաև ՀՀ սոցիալական նախարարական կոմիտեի 2023 թվականի օգոստոսի 29-ի նիստի արձանագրության 1.1  կետով տրված հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով մշակվել է «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։

  1. 2. Ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունման դեպքում՝ կկանոնակարգվի Ընկերության օպտիմալացման գործընթացը։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 6.7 «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժնում ամրագրված կառավարության ստանձնած հանձնառություններից։

  • Discussed

    19.12.2023 - 12.01.2024

  • Type

    Law

  • Area

    State property management

  • Ministry

    State Property Management Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 905

Print

Suggestions

Andranik Ghazaryan

24.12.2023

Օպտիմալացման սահմանումը տրված չէ ո՛չ նախագծով, ո՛չ հիմնավորմամբ, ուստի անորոշ է մնում թե օպտիմալացումը որպես կորպորատիվ գործոողություն ինչ է իրենից ներկայացնում, ինչ է փոփոխում ընկերության գործունեության մեջ կամ ակտիվներում, և ինչու ենք սահմանում միայն բաժնետիրական ընկերության համար և չենք անդրադառնում մնացած կազմակերպաիրավական ձևերով հիմնադրված կազմակերպություններին։ Առաջարկում եմ տալ օպտիմալացման սահմանումը օրենքով։

See more