Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 730-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետև՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (այսուհետև՝ Տեսչական մարմին) գործող ստուգաթերթերում ամրագրված են իրավական ակտերի մասեր, կետեր, ենթակետեր, որոնք արդեն ուժը կորցրած են ճանաչվել կամ փոփոխության են ենթարկվել։ Հետևաբար նախագծի ընդունման նպատակն է նոր խմբագրությամբ շարադրել թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի ոլորտում գործող հետևյալ ստուգաթերթերը՝

  1. «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի ստուգման վերաբերյալ» («ԱՏԳԱԱ 7113-7115 ծածկագիր կամ G46, G47, ՏԳՏ դասակարգչին համապատասխան») N 29 հավելվածը.
  2. «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և պահանջների ստուգման վերաբերյալ» (C24.41.3 դասակարգչին համապատասխան») N 30 հավելվածը:                                                                                                     
  • Discussed

    15.12.2023 - 31.12.2023

  • Type

    Decision

  • Area

    Inspection system

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1149

Print