Add to favourites

100 ՏՈԿՈՍ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«100 ՏՈԿՈՍ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1․Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, առկա խնդիրների առաջարկվող լուծումները և կարգավորման առարկան.

2022 թվականի նոյեմբերի 24-ին ընդունված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով (այսուհետ նաև՝ Օրենք), որն ուժի մեջ է մտել 2022 թվականի դեկտեմբերի 17-ին,  կատարվել են փոփոխություններ և լրացումներ: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսվել է, որ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումները 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից իրականացվելու դեպքում երթուղիների սպասարկման պայմանագիրը նրա հետ կնքվում է առանց մրցույթ անցկացնելու կամ գնման գործընթաց կազմակերպելու: 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների կազմակերպման պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Հաշվի առնելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը՝ մշակվել է «100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների կազմակերպման պահանջները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

2․Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Երևանի քաղաքապետարան։

3․Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:

4․Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:

5․Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Նախագծի կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է:

  • Discussed

    14.12.2023 - 29.12.2023

  • Type

    Decision

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1464

Print

Suggestions

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

25.12.2023

Միաժամանակ առաջարկում եմ Նոր տարվա կապակցությամբ «պարգևատրել» սույն որոշման նախագիծը մշակող բոլոր պաշտոնատար անձանց և դրա համար պատասխանատուներին։ Այնպիսի տպավորություն է որ որոշման նախագիծը մշակվել է ուղղակի օրենքի պահանջը կատարելու համար, այն ոչ մի աղերս չունի առկա խնդիրները կանոնակարգելուն։

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

25.12.2023

5. Օրենքը թույլ է տալիս համայնքի ղեկավարին ներհամայնքային երթուղային ցանցի ձևավորման հետևալ տարբերակները՝ մրցութային եղանակով երթուղիների սպասարկումը պատվիրակել մասնավոր ընկերության, ստեղծել 100 տոկոս համայնքային մասնակցությամբ ընկերություն և դրա միջոցով սպասարկել ներհամայնքային երթուղիները, ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկումը կազմակերպել գնման գործընթացի միջոցով, իսկ բազմաբնակավայր համայնքների ղեկավարները ներհամայնքային երթուղային ցանցն սպասարկող օպերատորի ընտրության մրցույթի կազմակերպումը կարող են իրականացնել լիազոր մարմնի միջոցով, կարող է նաև լինել թվարկված կազմակերպման եղանակների համադրում։ Վերը նշվածից հարց է առաջանում, թե ի՞նչ գործոնների հիման վրա պետք է համայնքի ղեկավարը կայացնի որոշում երթուղային ցանցի ձևավորման եղանակի ընտրության վերաբերյալ։ Առաջարկում եմ սահմանել հստակ մեխանիզմ, որի հիման վրա համայնքի ղեկավարը պետք է կայացնի որոշում, վերը թվարկված եղանակների միջև ընտրություն կատարելիս, ինչը հիմք կհանդիսանա համայնքի համար ամենաարդյունավետ եթուղային ցանցի ձևավորմանը։

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

25.12.2023

- Փոխադրավարձի հաշվարկի մեթոդաբանության բացակայությունը։ Օրենքի 11-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջներին համապատասխան 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկումն իրականացվում է տվյալ համայնքի ավագանու սահմանած փոխադրավարձով։ Անհասկանալի է համայնքի ավագանու համար ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների փոխադրավարձի սահմանման համար ի՞նչը պետք է հիմք հանդիսանա։ Հետևաբար, առաջարկում եմ սահմանել փոխադրավարձի հաշվարկի մեթոդաբանությունը, ինչն ուղեցույց կհանդիսանա համայնքի ավագանու համար հաշվարկել փոխադրումների իրականացման համար անհրաժեշտ ծախսային բոլոր բաղադրիչները և դրանք համադրելով միասնական էլեկտրոնային տոմսային համակարգից ստացված տվյալների (փոխադրված ուղևորների թվի) հետ ստանալ իրականին մոտ փոխադրավարձի ինքնարժեքը։

See more