Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ -- Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ և 20-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 10-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 8-րդ հոդվածով,
14-րդ հոդվածի 1-ին մասով և 19-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով, Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.

  1. Սահմանել Չարենցավան համայնքում տեղական վճարների 2024 թվականի հետևյալ դրույքաչափերը`
  • Չարենցավան համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար` - 10000 / տաս հազար/ դրամ:
  • ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ - 10000 / տաս հազար/ դրամ:
  • ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` - 10000 / տաս հազար/ դրամ:
  • Համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` - 10000 / տաս հազար/ դրամ:
  • Համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար` յուրաքանչյուր մասնակցի համար՝ 10000 /տաս հազար/ դրամ.
  • Համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ յուրաքանչյուր մասնակցի համար՝ օրական 200 /երկու հարյուր/ դրամ.
    • Չարենցավան համայնքի վարչական տարածքում կենցաղային աղբի հեռացման աշխատանքների իրականացման, աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվառման ու գանձման 2024 թվականի դրույքաչափեը սահմանել համաձայն հավելված 1-ի:
    • 2024 թվականի իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի համար աղբահանության տեղական վճարի դրույքաչափերը ըստ խմբերի սահմանել համաձայն հավելված 2-ի:
    • Ջրմուղ-կոյուղու համար՝ որոնք ներառված չեն ջրմուղ-կոյուղու ծառայություններ մատուցող օպերտոր կազմակերպությունների սպասարկման տարածքներում, սահմանել վճար՝

ա) Ֆիզիկական անձանց համար` յուրաքանչյուր բնակչի համար 100 դրամ:

բ) Իրավաբանական անձանց համար` համաձայն հաշվիչի ցուցմունքի, 1խմ -ի համար  150 դրամ:

  • Չարենցավան համայնքի արտադպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում ծնողական վարձավճարնեը սահմանել համաձայն հավելված 3-ի:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                      Հ. Կ. ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

 

2023թ. դեկտեմբերի 20

   ք. Չարենցավան

  • Discussed

    11.12.2023 - 26.12.2023

  • Type

    Decision

  • Area

    Local government

  • Ministry

    Charentsavan Municipality of Kotayk Marz

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 901

Print