Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Չարենցավան համայնքի 2024  թվականի  բյուջեի հաստատման որոշման  նախագիծը մշակվել է  հիմք ընդունելով Չարենցավան համայնքի 2022-2026 թվականների զարգացման ծրագրի նախագիծը և առաջնորդվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»  օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համապատասխան, որի ձևավորման հիմքում ընկած են խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը և հստակությունը:             
Համայնքի բյուջեի կառուցվածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից  իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի: Եկամտային կանխատեսումներն ու ծրագրավորումները իրականացվում են յուրաքանչյուր մասերի համար առանձին: Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվել է համեմատական մեթոդով, որի ժամանակ հիմնվել ենք վերջին երեք տարիների ընթացքում փաստացի համայնքային բյուջե մուտքագրված եկամուտների հոսքի և առկա բազաների հիման վրա: Բյուջեն պլանավորված է նպաստելու համար  համայնքի համաչափ և կայուն զարգացմանը, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակականության ապահովմանը, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների արդիականացմանը, բնակչության կենսական շահերի ապահովմանը։
Չարենցավան համայնքի 2024 թվականի բյուջեի նախագծում (այսուհետ՝ նախագիծ)     եկամուտները ծրագրվել է 1 770 000.0 հազար դրամ, իսկ ծախսերի  ընդհանուր գումարը ծրագրվել է 1 770 000.0  հազար դրամ, դեֆիցիտը  (պակասուրդը)՝ 0.0  հազար դրամ, բյուջետային տարին ավարտվելուց հետո կկատարենք բյուջեի փոփոխություն, մնացորդների ճշտում կատարելու համար:        
 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                 Հ. ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

 

  • Discussed

    11.12.2023 - 26.12.2023

  • Type

    Decision

  • Area

    Local government

  • Ministry

    Charentsavan Municipality of Kotayk Marz

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 970

Print