Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ  ՄԱՐԶԻ  ԳԱՎԱՌ  ՀԱՄԱՅՆՔԻ 2024  ԹՎԱԿԱՆԻ  ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Գավառ համայնքի  2024 թվականի բյուջեի որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի   38-րդ«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածների պահանջները: Բյուջեի ձևավորման հիմքում ընկած են իրատեսությունը, խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը և հստակությունը:

Համայնքի բյուջեի կառուցվածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի: Եկամտային կանխատեսումները իրականացվում են յուրաքանչյուր մասերի համար առանձին: Առավել իրատեսական բյուջե կազմելու համար համայնքի բյուջեի պլանավորումը իրականացվել է համեմատական մեթոդով, որի ժամանակ հաշվի են առնվել նախորդ տարիների ընթացքում փաստացի  բյուջե մուտքագրված եկամուտների ու ծախսերի շարժը և դրանց վրա ազդող օբյեկտիվ ու սյուբյեկտիվ գործոնները: Բյուջեն պլանավորված է նպաստելու համայնքի կայուն և համաչափ զարգացմանը, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակականության ապահովմանը, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների արդիականացմանը,  բնակչության սոցիալական և տնտեսական զարգացմանը:

Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեի նախագծում եկամուտների և ծախսերի ընդհանուր գումարը կանխատեսվում է՝

  1. Եկամուտների գծով՝ 2,653,139.000 ՀՀ դրամ, որից՝

սեփական եկամուտներ՝ 819,520.000 ՀՀ դրամ:

  1. Ծախսերի գծով՝ 2,653,139.000 ՀՀ դրամ:

 

  1. Բյուջեի եկամուտների կանխատեսում

Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեի վարչական մասի եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 2,653,139.000  ՀՀ դրամ, որից՝

1)  Հարկեր և տուրքեր

Հարկային եկամուտները և տուրքերը 2024 թվականի համար բյուջեի նախագծով ծրագրվել են 568, 350․000 ՀՀ դրամ, որից՝

ա. Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը հաշվարկված հողի հարկի գծով նախատեսվել է 35,000.000 ՀՀ դրամ:

բ. Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը հաշվարկված շենքերի և շինությունների գույքահարկի գծով մուտքերը նախատեսվել են 12,000.000 ՀՀ դրամ:

գ. 2024 թվականի համար համայնքի բյուջե մուտքագրվող անշարժ գույքի հարկի գծով մուտքերը նախատեսվել են 153,630.000 ՀՀ դրամ:

դ. Փոխադրամիջոցների գույքահարկի գծով նախատեսվել է  345,870.000  ՀՀ դրամ:

ե. Տեղական տուրքերի գծով համապատասխան թույլտվությունների համար օրենքով սահմանված տուրքերից 2024 թվականի բյուջեի մուտքերը նախատեսվել են 7,850.000 ՀՀ դրամ:

զ. Պետական տուրքերի գծով նախատեսվել է 14,000.000 ՀՀ դրամ, որից նոտարական ծառայության գծով 7,000.000 ՀՀ դրամ, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գծով  7,000.000  ՀՀ դրամ:

2)  Պաշտոնական դրամաշնորհներ.

Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով դոտացիաներ տրամադրելու սկզբունքով Գավառ համայնքին 2024 թվականի ֆինանսական համահարթեցման դոտացիայի գումարը ծրագրվել է՝ 1,819,359.700 ՀՀ դրամ՝ 2023 թվականին նախատեսված 1,487,011.300 ՀՀ դրամի համեմատ աճելով՝ 332,348,400 ՀՀ դրամով, իսկ պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացման /սուբվենցիաներ ՝ազգային նվագարանների գծով/ գումարը կազմում է 9,804.900 ՀՀ դրամ:

3)  Այլ եկամուտները  2024 թվականի բյուջեով նախատեսվել են  255,624.400  ՀՀ դրամ՝ այդ թվում.

ա. Համայնքի սեփականություն համարվող հողերի վարձակալության վարձավճարներ՝ 32,000․000 ՀՀ դրամ:

բ. Համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության վարձավճարներ՝  8,000․000 ՀՀ դրամ:

գ. Համայնքի վարչական տարածքում գտնվող պետության և համայնքի սեփականության իրավունքով պատկանող հողամասերի կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարներ՝ 1,700.000 ՀՀ  դրամ:

դ. Այլ գույքի վարձակալությունից մուտքեր՝ 3,300.000 ՀՀ  դրամ:

Գույքի վարձակալությունից եկամուտները ծրագրվել են՝ հիմք ընդունելով վարձակալական  լուծված և նոր կնքված պայմանագրերը:

ե. Պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցները ծրագրվել են  4,454.400  ՀՀ դրամ:

զ. Տեղական վճարների գծով ցուցանիշները ծրագրվել են հիմք ունենալով ավագանու կողմից սահմանված Գավառ համայնքում տեղական վճարների  դրույքաչափերը: Գավառ համայնքում տեղական վճարներ է սահմանվել համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար 61,000.000 ՀՀ դրամ, համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների ծառայությունից օգտվողների համար՝ 58,090.000 ՀՀ դրամ, համայնքի կողմից աղբահանությունը կազմակերպելու համար` աղբահանության վճար՝ 66,000.000 ՀՀ դրամ, համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ 3,000.000 ՀՀ դրամ և շինարարական աշխատանքները ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ 200,000 ՀՀ դրամ:

է. Ջրմուղ-կոյուղու համար ( այն բնակավայրերում, որոնք ներառված չեն ջրմուղ-կոյուղու ծառայություններ մատուցող կազմակերպությունների սպասարկման տարածքներում)՝ 3,800.000 ՀՀ դրամ /Լանջաղբյուր, Գեղարքունիք և Ծաղկաշեն/:

ը. Համայնքը սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց՝ 2,000.000 ՀՀ դրամ:

թ. Ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների օրինականացման վճարների գծով ծրագրվել է 8,000.000 ՀՀ դրամ:

ը. Վարչական իրավախախտումների համար պատասխանատվության միջոցների կիրառումից եկամուտներ՝ 1,280․000 ՀՀ դրամ:

թ. Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված՝ համայնքի բյուջեի մուտքագրման ենթակա այլ եկամուտներ է նախատեսվում 2,800.000 ՀՀ  դրամ:

Բյուջեի ֆոնդային մասի եկամուտ նախատեսվում է 790,900.000 ՀՀ դրամ՝ վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումներից և Նորատուսում կարմիր գրգում գրանցված մողեսների գտնվելու վայրի տարածքների պահպանման ծրագրի իրականացումից։

  1. Բյուջեի ծախսերի պլանավորում

Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեի նախագծով ծախսերի ծավալը ծրագրվել է 2,653,139.000 ՀՀ դրամ։

Նախագծով նախատեսված բյուջետային ծախսերում ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտի ծախսերը կազմում է 18.9 տոկոս, պաշտպանության ոլորտի ծախսերը՝ 0.1 տոկոս, տնտեսական հարաբերությունների ոլորտի ծախսերը՝ 3.8 տոկոս, շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտի ծախսերը՝ 8.5 տոկոս, բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայության ոլորտի ծախսերը՝ 3.3 տոկոս, հանգիստ, մշակույթ և կրոնի ոլորտի ծախսերը՝ 4.2 տոկոս, կրթության ոլորտի ծախսերը՝ 30.8 տոկոս, սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը՝ 0.5 տոկոս, համայնքի պահուստային ֆոնդ՝ 29.9 տոկոս:

Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեի նախագծով ծրագրված ծախսերի սկզբունքներն ու հիմնավորումները.

  1. Համայնքապետարանի աշխատակազմի պահպանում ծրագրով ծախսերը նախագծում ծրագրվել են հաշվի առնելով գործող օրենսդրության պահանջները և խորհրդատվական բնույթ կրող նորմատիվները: Այս ծրագրով նախագծում ծախսերը կազմել են 427.925.400 ՀՀ դրամ: Նշված ծրագրով նախատեսված ծախսերում աշխատավարձի ֆոնդը կազմում է՝ 324,505.400 ՀՀ դրամ: Աշխատավարձի ֆոնդի հաշվարկն իրականացվել է Գավառ համայնքի ավագանու  որոշմամբ հաստատված հաստիքացուցակի հիման վրա, որով նախատեսված է 120 հաստիքային միավոր /125 աշխատակից/: Համայնքապետարանի բնականոն գործունեությունն ապահովելու համար համայնքապետարանի աշխատակազմի պահպանում ծրագրով նախատեսվել է 72.920.000 դրամ: Վարչական սարքավորումների գծով  նախատեսվել է 15,000.000 ՀՀ դրամ՝ աշխատակազմի համար գույք և տեխնիկա ձեռքբերելու համար: Պետական սեփականություն համարվող պետական եկամուտների կոմիտեի՝ Գավառի վարչական շենքից որոշ տարածքի ձեռքբերման նպատակով նախատեսվել է 12,500,000 ՀՀ դրամ և վարչական շենքի ճաղավանդակների տեղադրման համար 3,000,000 ՀՀ դրամ։  
  1. Ընդհանուր բնույթի ծառայություններ ծրագրով ծախսերը նախատեսվել են  4,510,000 ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է տեղեկատվական ծրագրերի /«E-Community- Համայնքների եկամուտների կառավարման» էլեկտրոնային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայություն և ՏՀԶՎԿ/ և համակարգչային այլ ծառայությունների ձեռք բերման ֆինանսավորումը:
  2. Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ ծրագրով նախատեսվել է  220,700,000 ՀՀ դրամ, որից 100,700,000 ՀՀ դրամն իր մեջ ներառում է համայնքային գույքի նկատմամբ իրավունքների գրանցման, գնահատման, չափագրման, տրանսպորտային ծառայությունների /այդ թվում՝ Նորատուս- Գավառ անվճար երթուղի/, հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերման,  ներկայացուցչական ծախսերի, տեղեկատվական ծառայությունների ձեռք բերման, Գավառի երիտասարդների տուն բաց երիտասարդական կենտրոնի գործունեության ներդրման, մի շարք հասարակական կազմակերպությունների, Սարուխանի եկեղեցու աջակցման, Գավառի համայնքապետարանում աուդիտի անցկացման, մասնակցային բյուջետավարման մասնակցության ծախսերը: 2024 թ. համայնքում իրականացվելիք կապիտալ ծրագրերի համար  ծախսերը  կազմում են 120,000.000 ՀՀ դրամ /Գավառ քաղաքի և 11 բնակավայրերի համար տոնածառներ, դեկորատիվ աղբամաններ, նստարաններ, լուսասյուներ, նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում և փորձաքննություն/:
  3. Պաշտպանություն ծրագրով նախատեսվել է  15,500.000 ՀՀ դրամ ռազմական պաշտպանությանը նվազագույն և անհրաժեշտ աջակցությունն ապահովելու, ինչպես նաև տագնապ ազդանշանային համակարգեր և կառավարման վահանակներ ձեռքբերելու համար:
  4. Գյուղատնտեսության ոլորտում իրականացվելիք աշխատանքները ծրագրվել են  8,100.000 ՀՀ դրամի չափով, որից  7,600.000 ՀՀ դրամ՝ գյուղատնտեսության գծով  Գանձակ և Կարմիրգյուղ բնակավայրերի կողմից լիզինգով ձեռքբերված կոմբայնների տարեկան վճար և 500.000 ՀՀ դրամը Գավառ համայնքի հողերի որակի հետազոտման ծախսեր:
  5. Ոռոգում ոլորտում ծրագրվել է 52,725,000 ՀՀ դրամ, որից 2,000.000 ՀՀ դրամը ոռոգման համակարգերի պահպանման նպատակով, 30,725,000 ՀՀ դրամը, որպես սուբվենցիոն ծրագրի ներդրում՝ Արծվաքար թաղամասում ոռոգման համակարգի կառուցման, իսկ 20,000,000 ՀՀ դրամը Սարուխան և Կարմիրգյուղ բնակավայրերի ոռոգման առուների կառուցման նպատակով։
  6. Տրանսպորտի ոլորտում ծրագրվել է 573,524,900 ՀՀ դրամ, որից 97,524,900 ՀՀ դրամը նախատեսվել է համայնքի փողոցների փոսային նորոգման, ոչ ասֆալտապատ փողոցների հարթեցման, դաշտամիջյան ճանապարհների ընթացիկ պահպանման և այլ մասնագիտական ծառայությունների ձեռքբերման համար, 467,000,00 ՀՀ դրամը Գավառ համայնքում ասֆալտապատման աշխատանքների համար սուբվենցիոն ներդրում, 9,000.000 ՀՀ դրամը Գավառ համայնքի փողոցների ցուցանակների ձեռքբերման և Նորատուս բնակավայրում Գավառագետի 2 կամուրջների  կապիտալ վերանորոգման համար:
  7. Շրջակա միջավայրի պաշտպանություն ոլորտում ծրագրվել է 238,344,000 ՀՀ դրամ, որից աղբահանության և սանիտարական մաքրման ծրագրով նախատեսվել է 212,544,000  ՀՀ դրամ՝ համայնքում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների իրականացման, տրանսպորտային միջոցների, աղբարկղների ձեռքբերման համար և «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ին աջակցության համար, Գավառ համայնքում կանաչապատման, թափառող կենդանիների վնասազերծման համար նախատեսվել է 15,000.000 ՀՀ դրամ դրամ, 10,800,000 ՀՀ դրամ՝ Գավառագետի հունի մաքրման աշխատանքների համար:
  8. Բնակարանային շինարարության համար նախատեսվել է 2,000.000 ՀՀ դրամ բազմաբնակարանային շենքերի նկուղների և ծխատարների մաքրման համար:
  9. Ջրամատակարարման ծրագրով նախատեսվել է 71,025,000 ՀՀ դրամ, որից 15,000.000 ՀՀ դրամը նախատեսված է որպես պոմպերի էլեկտրաէներգիայի վճար՝ արոտավայրերում անասուններին ջրով ապահովելու նպատակով, իսկ՝ 10,300.000 ՀՀ դրամը Գեղարքունիքի, Լանջաղբյուրի և Ծաղկաշենի խմելու ջրի ջրագծերի պահպանման, Սարուխանի ջրահեռացման համակարգի և Զիարաթի ջրհավաք ավազանի վերանորոգման համար: Գավառ համայնքի Լանջաղբյուր և Գեղարքունիք բնակավայրերում խմելու ջրագծերի կառուցման համար սուբվենցիոն ծրագրի ներդրումը կազմում է 30,725,000  ՀՀ դրամ, իսկ 15,000,000 ՀՀ դրամը նախատեսվում է Արծվաքար թաղամասի ջրահեռացման համակարգի անցկացման  աշխատանքների  համար։
  10. Փողոցների լուսավորում ոլորտոմ ծրագրվել է 60,000000 ՀՀ դրամ՝ արտաքին լուսավորության ցանցի շահագործման և պահպանման աշխատանքների համար։
  11. Մշակույթի ոլորտում ծրագրվել է 321,142,000 ՀՀ դրամ, որից 110,992,000 ՀՀ դրամը գրադարանների, Գավառի, Գանձակի և Սարուխանի մշակույթի տների պահպանման, համայնքային մշակութային միջոցառումների կազմակերպման, «Աղի գյոլ» կոչվող տարածքում պեղումներ իրականացնելու, Գավառ համայնքում առկա նստարանների պահպանության համար։ Գավառ քաղաքի Կենտրոնական հրապարակի շատրվանային համակարգի տեղադրման, Գավառի մշակույթի տան համար գույքի ձեռքբերման սուբվենցիոն ծրագրերի ներդրումը կազմում է 200,150,000 ՀՀ դրամ, Գանձակի մշակույթի տան վերանորոգման ենթակա  հատվածի կապիտալ վերանորոգման համար նախատեսվել է 10,000,000 ՀՀ դրամ։
  12. Նախադպրոցական կրթություն ծրագրով նախատեսվել է 694,763,700 ՀՀ դրամ, որից՝ 459,108,000 ՀՀ դրամը ուղղվում է համայնքում գործող թվով 15  մանկապարտեզների պահպանմանը (սուբսիդիա), իսկ 235,655,700 ՀՀ դրամը նախատեսվել է Գավառ համայնքի Լանջաղբյուրի, Լճափի մանկապարտեզների շենքերի կապիտալ վերանորոգման, Գավառի թիվ 7 և Սարուխանի թիվ 1 մանկապարտեզների համար գույքի ձեռքբերման սուբվենցիոն ծրագրերի ներդրման համար:
  13. Միջին և բարձրագույն մասնագիտական կրթություն ծրագրերով նախատեսվել է 8,400.000 ՀՀ դրամ համայնքի ուսանողների կրթական մակարդակի բարձրացման և սոցիալապես անապահով ուսանողներին աջակցելու համար:
  14. Արտադպրոցական դաստիարակություն ծրագրով նախատեսվել է 344,934,700 ՀՀ դրամ՝ համայնքում գործող թվով 10 արտադպրոցական հիմնարկների պահպանմանը (սուբսիդիա)։
  15. Սոցիալական աջակցություն  ծրագրով  նախատեսվել է 12,000.000 ՀՀ դրամ, սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու համար:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                              Գ.Ե. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

  • Discussed

    07.12.2023 - 22.12.2023

  • Type

    Decision

  • Area

    Financial

  • Ministry

    Gavar Municipality of Gegharquniq marz

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 991

Print