Add to favourites

The project has not been accepted

«Դատափորձագիտական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 A. D. 06.12.2023 22:39:28 14-րդ հոդվածի 1-ի մասի 6-րդ կետ` «Օրենքով նախատեսված կարգով ստանալ վարձատրություն ոչ աշխատանքային ժամերին կամ փորձագիտական հաստատությունից դուրս փորձաքննություն կատարելու համար ԿԱՄ ՔՆՆՉԱԿԱՆ ԿԱՄ ՎԱՐՈՒԹԱՅԻՆ ԱՅԼ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ինչպես նաև ստանալ փորձաքննության անցկացման առնչությամբ կատարված անձնական ծախսերի հատուցում. Առաջարկում եմ ավելացնել ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ գրվածները։ Տե՛ս Ամփոփաթերթի 5-րդ կետը:
2 A. D. 06.12.2023 22:42:47 59-րդ հոդված` Փորձաքննության կատարման ժամկետի կասեցման մասին անհապաղ պետք է տեղյակ պահվի փորձաքննության նշանակած անձը: Առաջարկում եմ հանել այս հատվածը։ Անիմաստ է, քանի որ անընդհատ պետք է տեղյակ պահել։ Դրա փոխարեն հարկավոր է այնպես աշխատել, որպեսզի դիմացինի մոտ կասեցման հիմքեր չառաջանան։ Չի ընդունվել Փորձաքննության կատարման ժամկետի կասեցումը բացառել հնարավոր չէ:
3 A. D. 06.12.2023 22:52:13 14-րդ հոդվածի 1-ի մասի 6-րդ կետ` «Օրենքով նախատեսված կարգով ստանալ վարձատրություն ոչ աշխատանքային ժամերին կամ փորձագիտական հաստատությունից դուրս փորձաքննություն կատարելու համար ԿԱՄ ՔՆՆՉԱԿԱՆ ԿԱՄ ՎԱՐՈՒԹԱՅԻՆ ԱՅԼ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ինչպես նաև ստանալ փորձաքննության անցկացման առնչությամբ կատարված անձնական ծախսերի հատուցում։ Առաջարկում եմ ավելացնել ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ գրվածները։ Հիմավորում` աշխատանքային ժամերից դուրս կամ փորձագիտական հաստատությունից դուրս հիմնականում հենց իրականացվում են քննչական կամ վարութային այլ գործողություններ, օրինակ` դեպքի վայրի զննություն, դեպքի վայրում նմուշ վերցնելը (ստանալը) և այլն ....։ Նշված դեպքերում վարձատրության պարտականությունը հարկավոր է դնել այն մարմնի (հիմնարկության) վրա, ում պահանջով փորձագետը կատարել է համապատասխան աշխատանքը։ Տե՛ս Ամփոփաթերթի 5-րդ կետը:
4 A. D. 06.12.2023 22:52:13 14-րդ հոդվածի 1-ի մասի 6-րդ կետ` «Օրենքով նախատեսված կարգով ստանալ վարձատրություն ոչ աշխատանքային ժամերին կամ փորձագիտական հաստատությունից դուրս փորձաքննություն կատարելու համար ԿԱՄ ՔՆՆՉԱԿԱՆ ԿԱՄ ՎԱՐՈՒԹԱՅԻՆ ԱՅԼ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ինչպես նաև ստանալ փորձաքննության անցկացման առնչությամբ կատարված անձնական ծախսերի հատուցում։ Առաջարկում եմ ավելացնել ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ գրվածները։ Հիմավորում` աշխատանքային ժամերից դուրս կամ փորձագիտական հաստատությունից դուրս հիմնականում հենց իրականացվում են քննչական կամ վարութային այլ գործողություններ, օրինակ` դեպքի վայրի զննություն, դեպքի վայրում նմուշ վերցնելը (ստանալը) և այլն ....։ Նշված դեպքերում վարձատրության պարտականությունը հարկավոր է դնել այն մարմնի (հիմնարկության) վրա, ում պահանջով փորձագետը կատարել է համապատասխան աշխատանքը։ Ընդունվել է մասնակի: Կատարվել են համապատասխան փոփոխություններ:
5 Աննա Հարությունյան 10.12.2023 10:33:10 «Հոդված 30. Փորձաքննության կատարմանը մասնակից ներգրավված անձանց իրավունքներն ու պարտականությունները» հոդվածի «9) մասնակցել իր միջնորդությամբ կատարվող փորձագետի հարցաքննությանը:»-ից հետո առաջարկում եմ առավել հստակ նշել փորձագետի հարցաքննությանը ներգրավված անձի մասնակցության ժամանակ իր իրավունքների և պարտականությունների ծավալը, որպեսզի գործնականում այդ մասնակցությունը չպարունակի առերես հարցաքննությանը բնորոշող տարրեր: Չի ընդունվել Բարձրացված հարցը վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում առկա իրավակարգավորումներին, այլ ոչ թե սույն օրենքի կարգավորման առարկային:
6 Աննա Հարությունյան 10.12.2023 11:06:11 Առաջարկում եմ նախագծում ավելացնել նաև փորձագետի՝ փորձագիտական հաստատությունից դուրս հետազոտությունների կատարման ժամանակ վարույթն իրականացնող մարմնի կողմից (և՛ քրեական, և՛ քաղաքացիական վարույթների շրջանակներում) անվտանգության ապահովման երաշխիքների վերաբերյալ դրույթներ: Չի ընդունվել Առաջարկությունը զուրկ է հիմնավորումներից:
7 Վահրամ Սաֆարյան 13.12.2023 14:31:19 Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված հասկացությունը՝ «4) դատական փորձագետ (փորձագետ)՝ գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի, կամ այլ բնագավառի հատուկ գիտելիքներ ունեցող և լիազոր մարմնի կողմից դատական փորձագետի որակավորում ստացած անձ», որի կապակցությամբ հասկացությունների միանմանությունը պահպանելու նպատակով առաջարկվում է «տեխնիկայի» բառից հետո ավելացնել «բժշկության» բառը Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում նշված հասկացությունը՝ «6) փորձաքննություն նշանակող անձ կամ մարմին՝ դատավարական օրենսդրությամբ փորձաքննություն նշանակելու իրավասությամբ օժտված մարմին կամ պաշտոնատար անձ.» ունի պարզաբանման կարիք: Այսպես, եթե դատավարության կողմերից մեկի նախաձեռնությամբ կամ մինչդատական գործողություններ իրականացնելը Օրենքի իմաստով ֆիզիկական անձը կարող է ինքնուրույն նշանակել փորձաքննություն նույնպես, ապա նման պայմաններում ստացվում է որ վերջինս չի հանդիսանում պաշտոնատար անձ: Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում նշված հասկացությունը՝ «10) հատուկ մասնագիտական գիտելիքներ՝ գիտության, տեխնիկայի, արվեստի ու արհեստների բնագավառների (բացի իրավունքի ոլորտից) գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են փորձաքննությանն առաջադրված հարցին պատասխանելու համար» նույնպես ունի պարզաբանման կարիք, քանի որ որոշ բնագավառներ գործնականում պահանջում են իրավունքի ոլորտից նվազագույն իմացություններ: Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Դատական փորձագետը հետազոտություններն իրականացնում է նյութական օբյեկտների, մարդկային օրգանիզմի, երևույթների և գործընթացների անաչառ, լրիվ և բազմակողմանի գնահատմամբ՝ օգտագործելով գիտության և տեխնիկայի ձեռքբերումները և հետազոտության երաշխավորվող մեթոդները» շարադրյալից ելնելով առաջարկվում է «երաշխավորվող մեթոդները» բառակապակցությունը փոխարինել «կիրառելի և արդի մեթոդները» բառակապակցությամբ: Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ «2.Դատական փորձագետի և դատափորձագիտական հաստատության՝ անձի իրավունքները և ազատությունները սահմանափակող գործողությունները կարող են բողոքարկվել դատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով» առաջարկվում է «դատափորձագիտական հաստատության» բառակապակցությունից հետո ավելացնել «կողմից» բառը: Նախագծի 13-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ «Դատական փորձագետի հավատարմագիր կամ որակավորման վկայական ստանալու համար ներկայացվող պահանջները սահմանում է լիազոր մարմինը» դրույթում առաջարկվում է «կամ» բառը փոխարինել «և» բառով: Նախագծի 14-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ «Վարույթի մասնավոր մասնակցի նախաձեռնությամբ փորձագետը կարող է տրամադրել կարծիք՝ քաղաքացիաի¬րավական պայմանագրի հիման վրա» դրույթում «մասնավոր մասնակից» բառակապցությունն ունի պարզաբանման կարիք: Նախագծի 14-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված՝ « վարույթին ներգրավված անձանց հետ հաստատել անձնական կապեր, որոնք կասկածի տակ են դնում նրա անաչառությունը» դրույթում, «անձնական կապեր» բառակապցությունն ունի պարզաբանման կարիք: Կարծում եմ, որ նշված բառակապակցությունը կարող է պարզաբանվել և կարգավորվել դատական փորձագետի էթիկայի և վարքագծի կանոններով: Նախագծի 15-րդ հոդվածի 1-ին մասի, 5-րդ կետով սահմանված՝ « ապահովել հետազոտվող օբյեկտների և նյութերի առավելագույն պահպանություն» դրույթը վերաձևակերպել հետևյալ կերպ՝ «հետազոտվող օբյեկտների ստացման օրվանից սկսած ապահովել հետազոտվող օբյեկտների և նյութերի առավելագույն պահպանություն»: Նախագծի 18-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ «3) փորձագետին վերադարձնել նրա ներկայացրած եզրակացությունը, եթե այն ոչ լրիվ է կամ դրանում արված հետևությունները հստակ չեն» դրույթը առաջարկվում է հանել, քանի որ տվյալ գործողությունը դիտվում է որպես միջամտություն և հակասում է սույն հոդվածում 2-րդ կետում սահմանված դրույթին: Նախագծի 19-րդ հոդվածի 1-ին մասում՝ դատափորձագիտական հաստատության ղեկավարի պարտականություններում ընդգրկել վարույթի պահպանման գործառույթը: Նույն հոդվածի 4-րդ կետում՝ «ապահովել փորձաքննության անցկացման համար անհրաժեշտ պայմանները>» դրույթը վերաձևակերպել հետևյալ կերպ՝ «իր լիազորությունների շրջանակում ապահովել փորձաքննության անցկացման համար անհրաժեշտ պայմանները» Միաբովանդակության պահպանման նպատակով կարծում ենք, որ նախագծի 21-րդ հոդվածում՝ «Փորձաքննություն նշանակելու մասին որոշումը» վերնագրի ներքո գտնվող պահանջները պետք է համապատասխանեցնել դատավարության համապատասխան օրենսգրքի՝ (քաղացիական, վարչական և քրեական) հետ: Նախագծի 22-րդ հոդվածի մի շարք դրույթներ, բացի փորձաքննությանը, գիտատեխնիկական կամ դատաբժշկական հետազոտությանը նախորդող գործողությունների կազմակերպումը սահմանում է դատափորձագիտական հաստատության ղեկավարի և փորձագետի իրավունքները և պարտականությունները, որոնք առաջարկվում է ներառել համապատասխան բաժնում: Նախագծի 39-րդ հոդվածում ավելացնել 4-րդ կետը հետևյալ ձևակերպմամբ՝ համալիր փորձաքննության իրականացման դեպքում փորձագետը ստորագրում է միայն իր կողմից կազմված եզրակացության և հավելվածների բոլոր էջերի վերջում: Նախագծի 41-րդ հոդվածի 4-ին մասում՝ «Եթե փորձագետը տվյալ փորձաքննությունը ստանձնելիս փորձաքննությունը նշանակած անձին կամ մարմնին չի հանձնել փաստաթուղթ, որում ստորագրել է ակնհայտ կեղծ եզրակացություն տալու կամ կատարման համար ստանձնած փորձաքննության կապակցությամբ եզրակացություն տալուց անհիմն հրաժարվելու կամ խուսափելու, ինչպես նաև առանց փորձաքննություն նշանակած անձի կամ մարմնի համաձայնության գործի տվյալների և փորձաքննության արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելու կամ այլ անձանց հաղորդելու համար նախատեսված պատասխանատվության մասին նախազգուշացված լինելու մասին, ապա փորձագետի եզրակացությանը կցվում է այդ ստորագրությունը» առաջարկվում է «ակնհայտ» բառը հանել: Նախագծի 42-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում՝ «փորձագետի եզրակացության ստորագրման ամսաթիվը» դրույթը առաջարկվում է վերաձևակերպել հետևյալ կերպ՝ «փորձագետի եզրակացության կազման ամսաթիվը»: Նույն հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում՝ «փորձաքննության կատարման վայրը (եթե այն կամ դրա որևէ հատված կատարվել է փորձագետի նստավայրից դուրս)» առաջարկվում է հանել, որովհետև նշված պահանջի կատարումը ընդգրկված է նկարագրական մասում /տես հոդված 43 1 կետ, 1-ին ենթակետ: Նախագծի 46-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետում՝ «փորձաքննության կատարման ընթացքում օգտագործված քրեական վարույթի նյութերը, այդ թվում` իրեղեն ապացույցները, նմուշները և այլ օբյեկտներ.» դրույթը առաջարկվում է «քրեական վարույթ» բառակապակցությունը հանել: Նախագծի 57-րդ հոդվածի 1-ին մասում նշվում է՝ «Փորձաքննության կատարման առավելագույն ժամկետները սահմանվում են Լիազոր մարմնի կողմից.», որն ունի պարզաբանման կարիք, քանի որ Օրենքի մեկ այլ հոդվածով ժամկետ կարող է սահմանել դատափորձագիտական հաստատության ղեկավարը: 1. Չի ընդունվել. 2. Ընդունվել է 3. Չի ընդունվել 4. Ընդունվել է 5. Չի ընդունվել 6. Ընդունվել է 7. Չի ընդունվել 8. Ընդունվել է մասնակի 9. Չի ընդունվել 10. Չի ընդունվել 11. Ընդունվել է մասնակի 12. Չի ընդունվել 13. Չի ընդունվել 14. Չի ընդունվել 15. Ընդունվել է 16. Ընդունվել է 17. Ընդունվել է ի գիտություն 18. Չի ընդունվել 1. Չի ընդունվել. «Բժշկություն» բառը հանվել է Նախագծի բոլոր նմանօրինակ հոդվածներից: 2. Ընդունվել է 3. Չի ընդունվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն՝ քրեական վարույթին Հայաստանի Հանրապետության իրավունքի կամ միջազգային իրավունքի հարցերով փորձագետ չի ներգրավվում: 4. Ընդունվել է 5. Չի ընդունվել Առաջարկվող ձևակերպումը հստակ է, փոփոխությունների կարիք չունի: 6. Ընդունվել է 7. Չի ընդունվել Փորձագետը կարող է տրամադրել կարծիք միայն վարույթի մասնավոր մասնակցի նախաձեռնությամբ՝ քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա: 8. Ընդունվել է մասնակի Հոդվածը լրամշակվել է: 9. Չի ընդունվել Ակնհայտ է, որ մինչև հետազոտվող օբյեկտը չստացվի, հնարավոր չի լինի ապահովել դրա պահպանությունը։ 10. Չի ընդունվել Նախագծի 18-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ Դատափորձագիտական հաստատության ղեկավարն իրավունք չունի փորձագետին տալ ցուցում, որը կարող է ազդեցություն ունենալ գործի ելքի վրա, իսկ 18-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը վերաբերում է թերի կազմված կամ առկա ելակետերի առկայության պարագայում ոչ ամբողջական կատարված ուսումնասիրության հիման վրա տրամադրված եզրակացությանը։ 11. Ընդունվել է մասնակի Պարզաբանված չեն, թե ինչ է իրեն ենթադրում վարույթի պահպանման գործառույթը, և ինչու այն պետք է ընդգրկվի դատափորձագիտական հաստատության ղեկավարի պարտականություններում: 12. Չի ընդունվել Դատավարական օրենսգրքերի հետ հակասություններ չկան: 13. Չի ընդունվել Նախագծի 22-րդ հոդվածում ընդգրկված են դատական փորձաքննության, գիտատեխնիկական և դատաբժշկական հետազոտության կազմակերպմանը վերաբերող հատուկ նորմեր: 14. Չի ընդունվել Չի ընդունվել, նման բովանդակությամբ դրույթ նախատեսված է Նախագծի 41-րդ հոդվածի 8-րդ մասով։ 15. Ընդունվել է 16. Ընդունվել է 17. Ընդունվել է ի գիտություն Նախագծի 46-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի քննարկվող խմբագրությունն ամբողջությամբ հանվել է: 18. Չի ընդունվել Լիազոր մարմնի կողմից սահմանվում են փորձաքննությունների միայն առավելագույն ժամկետները: Հաստատության ղեկավարի կողմից առանձին դեպքերում կարող են սահմանվել վերոնշյալ ժամկետներից ավելի սեղմ ժամկետներ:
8 A s 15.12.2023 17:44:30 Նախագծում առկա են բազմաթիվ միմյանց հակասող դրույթներ գործող օրենսդրության՝ մասնավորապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի որոշ դրույթների հետ: Հակասություններ առկա են նաև Նախագծի տարբեր հոդվածներում նշված որոշ դրույթներում: Նախագիծը կարիք ունի հիմնովին վերանայման և պատշաճ լրամշակման: Ընդունվել է ի գիտություն Նախագծի որոշ հոդվածներում կատարվել են լրամշակումներ: