Add to favourites

The draft has been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ2024 ԹՎԱԿԱՆԻՆ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ  2024 ԹՎԱԿԱՆԻՆ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ  ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 Իրավական ակտի անհրաժեշտությունը

Սևան համայնքի կողմից մատուցվում են մի շարք ծառայություններ, որոնց դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը պետք է սահմանվեն համայնքի ավագանու համապատասխան որոշմամբ` համայնքի բյուջեի հաստատումից առաջ:

Ծառայությունների դիմաց սահմանված վճարները համայնքի բյուջեի եկամուտների մաս են կազմում: Որոշ ծառայությունների գծով, հաշվի առնելով սոցիալական մի շարք խնդիրներ, համայնքի ավագանին սահմանում է 0 դրամ դրույքաչափ: Որոշման նախագիծը ներառում է համայնքի նախադպրոցական և արտադպրոցական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունները, Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի դահլիճը և նախասրահը մշակութային, մարզական և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման նպատակով տրամադրելու   վճարները:

Որոշման ընդունմամբ ծառայությունների մատուցման ոլորտը կկարգավորվի, աշխատանքները կլինեն համակարգված:

 Առկա իրավիճակը

Ներկայումս ոլորտը կարգավորվում է Սևան համայնքի ավագանու 2022թ. դեկտեմբերի 14-ին հաստատված ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերի սահմանմամբ: Հաստատված դրույքաչափերը եղել են իրատեսական, համապատասխանել համայնքի առանձնահատկություններին և տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակին:  

 Կարգավորման առարկան

 Որոշման նախագծի կարգավորման համար հիմք են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը, նախկինում ընդունված իրավական ակտերը:

 Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց 2024թվականին գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» որոշման հաստատմամբ բյուջեում ապահովվելու են մուտքերը, համակարգվելու են ոլորտային աշխատանքները, բարելավվելու է մատուցվող ծառայությունների որակը:

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված  անձինք

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված  անձինք են՝

- համայնքի ղեկավար

- համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի աշխատակիցներ

- համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի աշխատակիցներ

- համայնքի ղեկավարի աշխատակազմ

- Սևան համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներ

- «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրեն

- համայնքի նախադպրոցական և արտադպրոցական ՀՈԱԿ-ների տնօրեններ 

  • Discussed

    05.12.2023 - 20.12.2023

  • Type

    Decision

  • Area

    Local government

  • Ministry

    Sevan Municipality of Gegharquniq marz

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 846

Print