Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ


§ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ¦ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 47-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունում, 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերում «ունեցող» բառից հետո լրացնել «կամ այդպիսի գործառույթներ չունեցող» բառերը:

Հոդված 2. Օրենքի 61-րդ հոդվածի 18.1-ին մասում «ունեցող» բառից հետո լրացնել «կամ այդպիսի գործառույթներ չունեցող» բառերը:

Հոդված 3. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները և լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 90 օրացուցային օրվա ընթացքում:

 

 

 

 

 


Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ oրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետում «ունեցող» բառից հետո լրացնել «կամ այդպիսի գործառույթներ չունեցող» բառերը:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 6․1-ին մասում «ունեցող» բառից հետո լրացնել «կամ այդպիսի գործառույթներ չունեցող» բառերը:
Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասում «ունեցող» բառից հետո լրացնել «կամ այդպիսի գործառույթներ չունեցող» բառերը:
Հոդված 4. Օրենքի 3-րդ հավելվածում 38-րդ կետից հետո լրացնել 38.1-ին և 38.2-րդ կետեր՝ հետևյալ բովանդակությամբ.
«

38.1 9/7 2.50 2.57 2.64 2.72 2.80 2.88 2.96
38.2 9/6 2.44 2.50 2.57 2.64 2.72 2.80 2.88
»:

Հոդված 5. Եզրափակիչ մաս
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները և լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 90 օրացուցային օրվա ընթացքում:

  • Discussed

    24.11.2023 - 10.12.2023

  • Type

    Law

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3800

Print

Suggestions

Hrayr Hakobyan

26.11.2023

Առաջարկում եմ ատեստավորման համար նախատեսված քննությունների տեսակները վերանայել` շեշտը դնելով մասնագիտական ունակությունների վրա և ասենք ֆիզպատրաստության կամ կրակային պատրաստության վրա` սահմանելով քննություն դրանցից մեկի ուղղությամբ։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: