Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Իրավական ակտի հիմնավորումը

1.

Անհրաժեշտությունը

 

 

Նախագծի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետությունում գտնվող  Լեռնային Ղարաբաղի բնակիչներին անհրաժեշտ աջակցող միջոցների տրամադրման գործընթացները ապահովելու անհրաժեշտությունից։

 

2.

Առկա իրավիճակը և խնդիրները

 

 

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ  իրականացված ռազմական հարձակման հետևանքով սկսվել է Լեռնային Ղարաբաղի բնակիչների զանգվածային բռնի տեղահանություն։ Հայաստանի Հանրապետությունում գտնվող  Լեռնային Ղարաբաղի բնակիչներին անհրաժեշտ աջակցող միջոցներ տրամադրելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման մեջ։

 

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

 

ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման N 1 հավելվածի 37-րդ կետի 2-րդ ենթակետում Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար սահմանվում է բացառություն՝ ինչի արդյունքում կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ներկայացնելու պահանջը վերջիններիս չի վերաբերվում։ Բացի այդ սահմանվում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար անձը հաստատող փաստաթուղթ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի  N 1864-Ն որոշման N 1 հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված անձնագիրը։

Նշված ձևակերպումը ներառում է ինչպես 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, այնպես էլ մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված և Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձանց։

 

4

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

5.

Ակնկալվող արդյունքը

 

 

Հայաստանի Հանրապետությունում գտնվող  Լեռնային Ղարաբաղի բնակիչներին անհրաժեշտ աջակցող միջոցների տրամադրման գործընթացների ապահովում ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշմամբ սահմանված կարգով։

 

6.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխությունները

 

 

Տեղահանված անձանց աջակցող միջոցների տրամադրումը կիրականացվի  ՀՀ պետական բյուջեի 1160 «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառում» ծրագրի շրջանակներում իրականացվող «Պետական հավաստագրերով աջակցող միջոցների տրամադրում» 12001 միջոցառման շրջանակներում։

 

7.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

 

 Նախագիծը փոխկապակցված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ։

 

 

  • Discussed

    22.11.2023 - 08.12.2023

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1059

Print