Add to favourites

<<ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1.

Անհրաժեշտությունը

 

Նախագծով առաջարկվում է գնահատող հանձնաժողովին վերապահել էլեկտրոնային գնումների համակարգի ձեռքբերման նպատակով կազմակերպվող երկու փուլով մրցույթի նախաորակավորման ընթացակարգի շրջանակում մասնակիցներին ներկայացվող որակավորման չափանիշների և դրանց գնահատման համար ներկայացվող փաստաթղթերի պայմանները, նախաորակավորման մասնակիցների կողմից հայտի, իսկ ընտրված մասնակցի կողմից պայմանագրի և որակավորման ապահովման չափերը, ինչպես նաև կանխավճարի մարման կարգը սահմանվում են գնահատող հանձնաժողովի որոշմամբ:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է էլեկտրոնային համակարգի գնման գործընթացի կազմակերպման առանձնահատկություններից, որոնք հիմնականում պայմանավորված են մրցույթի կազմակերպման նոր մոտեցումներ կիրառելու հետ: Մասնավորապես նախատեսվում է մասնակիցներին ընձեռել համակարգի ներդրման համար ընտրանքային առաջարկներ ներկայացնելու հնարավորություն, որոնք կարող են հանգեցնել գործող պայմանների բովանդակային փոփոխության:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է էլեկտրոնային համակարգի գնման գործընթացի կազմակերպման առանձնահատկություններից, որոնք հիմնականում պայմանավորված են մրցույթի կազմակերպման նոր մոտեցումներ կիրառելու հետ: Մասնավորապես նախատեսվում է մասնակիցներին ընձեռել համակարգի ներդրման համար ընտրանքային առաջարկներ ներկայացնելու հնարավորություն, որոնց արդյունքում կարող է առաջանալ պայմանների բովանդակային փոփոխության անհրաժեշտություն:

 3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծի ընդունման արդյունքում գնահատող հանձնաժողովը կունենան գործող այմաններից տարբերվող պայմաններ սահմանելու լիազորություն:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

 

Որոշ­ման նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունումը գնահատող հանձնաժղովին կվերապահի գործող այմաններից տարբերվող պայմաններ սահմանելու լիազորություն:

7.

Տեղեկատվություն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին

 

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

8.

Տեղեկատվություն՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 

Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

9.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Նախագծի ընդունումը բխում է.

- ՀՀ կառավարութան 18.08.2021թ. թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրից (6.10  կետով հաստատված «Պետական ծախսեր բաժին»),

-ՀՀ կառավարության 18.11.2021թ. թիվ 1902-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից («Ֆինանսների նախարարություն» բաժնի 8-րդ կետ),

-ՀՀ կառավարության 28.11.2019թ. թիվ 1716-Լ որոշմամբ հաստատված  պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունից (14-րդ՝ «Պետական գնումներ» բաժնի «Էլեկտրոնային գնումների համակարգի արդիականացում» բաղադրիչ):

 

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

 

 

  • Discussed

    20.11.2023 - 05.12.2023

  • Type

    Order Decision

  • Area

    Financial

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 966

Print