Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 -2026 ԹՎԱԿԱՆՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ    2024-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի դրույթներով:

Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման համակարգում օրենսդրությամբ սահմանվել է համայնքում իրականացվող ռազմավարական ծրագրավորման երեք փուլ, որոնք տարբերվում են միմյանցից ինչպես դրանց ծրագրավորման ժամանակային հորիզոնով, այնպես էլ յուրաքանչյուր փուլում ծրագրավորվող տարրերի ագրեգացման մակարդակով։ Այսպես, կախված ծրագրավորման ժամանակային հորիզոնից՝ նախատեսվում է հնգամյա ժամանակահատվածի (երկարաժամկետ), եռամյա ժամանակահատվածի (միջնաժամկետ) և մեկ տարվա ժամանակահատվածի (կարճաժամկետ) ծրագրերի մշակում։ Երկարաժամկետ ծրագրերում ծրագրային տարրերը ներկայացվում են ագրեգացման առավել բարձր մակարդակով, քան միջնաժամկետ ծրագրերում, իսկ միջնաժամկետ ծրագրերում դրանց մակարդակն ավելի բարձր է, քան կարճաժամկետ ծրագրերում։ Համայնքի երկարաժամկետ ծրագիրը՝ համայնքի զարգացման հնգամյա ծրագիրն է, միջնաժամկետ ծրագիրը՝ երեք տարվա համար կազմվող համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրն է, իսկ կարճաժամկետ ծրագիրը՝ մեկ տարվա համար կազմվող համայնքի բյուջեն է։

Առաջիկա երեք տարվա համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (ՄԺԾԾ) հստակեցնում է եռամյա ժամանակահատվածում համայնքի ծախսային քաղաքականությունը տարեկան կտրվածքով` հնարավորություն ընձեռնելով համայնքի համար միջնաժամկետ հատվածում կառավարելու համայնքի ֆինանսական ռեսուրսները և ստեղծելու պատշաճ ծրագրային հիմքեր առաջիկա տարվա համայնքի բյուջեի նախագծի մշակման համար։

Համայնքի ՄԺԾԾ մշակման նպատակն է հնա­րա­վո­րություն ստեղծել համայնքի համար կառավարելու ֆինանսական ռե­սուրսներն իր միջ­նա­ժամ­­կետ հար­կաբյուջետային նպատակներին և քաղաքա­կանության գե­րա­կայություններին համա­պա­տաս­խան:

Ներկայացվում են համայնքի կողմից իրականացվող ծրագրերի գծով առաջիկա տարվա ծախսերի հաշվարկները և ՄԺԾԾ ծախսերի գնահատականները:

Համայնքի ՄԺԾԾ-ն  բաղկացած է երկու մասից՝

  • համայնքի եկամուտների շարադրող մաս,
  • համայնքի (համայնքի հնգամյա զարգացման ծրագրից բխող) ծախսային քաղաքականությունը շարադրող մաս:

 

ՄԱՍ 1. ՀԱՄԱՅՆՔԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ

Համայնքների բյուջեների եկամուտների կանխատեսումներում հաշվի են առնվել յուրաքանչյուր եկամտատեսակի առանձնահատկությունները, այդ եկամուտներին առնչվող՝ ՀՀ օրենսդրությամբ կարգավորվող հարաբերությունները։

1.1. Տեղական հարկեր

ՀՀ օրենսդրությամբ սահմանված տեղական հարկերից ներկայումս կանխատեսումներ կատարվել են համայնքում պարտադիր կիրառվող անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույ­քահարկի գծով: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի՝ անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույ­քահարկի գումարները ենթակա են վճարման տեղական բյուջեներ:

Իրատեսական կանխատեսումներ կատարելու համար դիտարկվել է նախորդ տա­րիներին այդ հարկերի գանձելիության մակարդակը, ինչպես նաև այս բնագավառում առ­կա խնդիրների առաջացման պատճառները ու դրանք հաղթահարելու հնարավոր ուղիները:

 

Համայնքների բյուջեների նախագծերում տեղական հարկերի մուտքերի կանխատեսման ժամանակ անհրաժեշտ է հիմք ընդունել յուրաքանչյուր հարկատեսակի համար հաշվարկային գումարները, գնահատել պլանավորվող տարվա սկզբի դրությամբ կու­տակվելիք ապառքների փոփոխության (մարման և/կամ նոր ապառքների առաջացման) դի­նա­միկան և հարկային օրենսդրության հնարավոր խախտումների համար հաշվարկվելիք տույ­ժերի և տուգանքների գծով համայնքի բյուջե գանձվելիք գումարների ծա­վալ­ները (այսինքն` գնահատել նշված հարկատեսակների գծով համայնքի բյուջեի եկամուտների պոտենցիալ մակարդակը): Մասնավորապես, ապառքների մարման կամ նոր ապառքների առաջացման վերաբերյալ ենթադրությունները, որոնք կդրվեն այս հարկատեսակների գծով համայնքի բյուջեի մուտքերի կանխատեսումների հիմքում,  ար­տա­ցոլվում է  նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2004 թվա­կանի մարտի 5-ի N 194-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին 2008 թվականի օգոստոսի 15-ի N 730-Ն հրամանով հաստատված համայնքի բյուջեի (նրա բաղկացուցիչ մա­սե­րի) միասնական օրինակելի ձևի հատված 1-ի Տեղեկություններ գույքահարկի և հողի հար­կի, հողերի և այլ գույքի վարձակալության վարձավճարների գծով առանձին ցուցանիշների վե­րա­բերյալ աղյուսակի 1-3 տողերում:   
Իրատեսական կանխատեսումների համար անհրաժեշտ է հաշվի առնել նաև նախորդ տա­րիներին այդ հարկերի գանձելիության մակարդակը, ինչպես նաև այս բնագավառում առ­կա խնդիրների առաջացման պատճառները ու դրանք հաղթահարելու հնարավորությունները: Անշարժ գույքի հարկի կանխատեսումներում անհրաժեշտ է հաշվի առնել, որ անշարժ գույքի հարկով հարկման բազա են համարվում անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկա­յա­կան արժեքին մոտարկ­­ված կադաս­տրա­յին գնահատման կարգը սահմանող օրենքով սահ­մանված կարգով գնա­հատված՝ հողա­մա­սերի և (կամ) դրանց բարելավումների շուկայական արժեքին մոտարկ­ված կադաստրային արժեք­ները: Բացի այդ, նույն հարկային օրենսգրքով սահմանվել է, որ 2021 թվա­կանի, հաշ­վետու տարվա համար անշարժ գույքի հարկը (բացա­ռու­թյամբ գյուղատն­տե­սա­կան նշա­նա­կության հողերի) հաշ­վարկվում է անշարժ գույքի շուկա­յա­կան արժեքին մոտարկված կադաս­տրային արժեք­ների և ՀՀ հարկային օրենսգրքի 229-րդ հոդվածի 1-ին մասի 2-7-րդ կետերով սահ­ման­ված դրույ­քա­չա­փերի արտադրյալի 25 տոկոսի չափով, 2022 թվա­­կանի համար՝ 30 տոկոսի չափով, 2023 թվականի հաշվետու տարվա համար՝ 35 տոկոսի չափով, 2024 թվա­կանի հաշվետու տարվա համար՝ 50 տոկոսի չափով, 2025 թվականի հաշ­վետու տարվա համար՝75 տոկոսի չափով և 2026 թվականի հաշ­վետու տարվա և հետագա հաշ­վետու տարի­ների համար՝ 100 տոկոսի չափով:

1.2. Տեղական տուրքեր և վճարներ՝

Տեղական տուրքերի և վճարների մասին ՀՀ օրենքով սահ­մանված կարգով համայնքի ավագանին սահմանում է համայնքի տարածքում տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրույքաչափերը։ Կանխատեսումներն իրականացվում են հիմք ընդունելով նշված դրույքաչափերը, համայնքում գործող ձեռնարկատիրական ընկերությունների գործունեության տեսակները, որով պայմանավորված հաշվարկվում են տեղական տուրքի և /կամ/ վճարի հավաքագրման հնարավորությունը։ Դիտարկվում է նաև վերջին տարիներին համայնքում գործող առևտրի և հանրային սննդի օբյեկտների աճի դինամիկան։

Ի լրումն տեղական տուրքերի և վճարների, ինչպես նաև դրանց դրույքաչափերի, հա­մայնքի ավագանին համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է նաև տեղական տուրքի կամ վճարի արտոնություն՝ վճարողի փոխարեն համայնքի բյուջեից վճարելով տե­ղա­կան տուրքը կամ տեղական վճարը: Նշված արտոնությունները ևս հիմք են ընդունվում կանխատեսումներ կատարելիս։

1.3. Այլ եկամուտներ

Այլ եկամուտներն են համայնքների և (կամ) նրանց հիմնադրած ձեռնարկությունների կողմից քաղա­քա­ցիա­իրավական պայմանագրերի համապատասխան գանձվող վճարները, այդ թվում՝

ա) համայնքի սեփականությունը հանդիսացող գույքի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարները, որոնց հաշվարկման ժամանակ անհրաժեշտ է հիմք ընդունել նախորդ տարիների համար կնքված պայմանագրերի ցուցանիշները:

գ) Վարչական իրավախախտումների համար տեղական ինքնակառավարման մար­մին­նե­րի կողմից պատասխանատվության միջոցների կիրառումից եկամուտների և այլ եկամուտների կազ­մում հաշվառվող, վերը չնշված ցանկացած այլ եկամտատեսակի գծով մուտքերը։

1.4. Պաշտոնական դրամաշնորհներ

Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին հա­մա­պատասխան համայնքների բյուջեների վարչական մասի եկամուտների կազմում կարող են նախատեսվել պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները:

Պետական բյուջեից հատկացվող ֆինանսական համահարթեցման դոտացիա­ների գումարները կհաշվարկվեն լիազորված պետական մարմնի կողմից` «Ֆինանսական հա­մա­հարթեցման մասին» ՀՀ օրենքով սահմանված սկզբունքներին համապատասխան:

Համայնքի բյուջեի նախագիծ կազմելիս` հիմքում դրվում է համայնքի ՄԺԾԾ-ն՝ տվյալ բյուջետային տարվա հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պլանավորման հիման վրա:    
Առաջիկա երեք տարվա՝ համայնքի ՄԺԾԾ մշակման նպատակն է հնարավորություն ստեղծել համայնքի համար միջնաժամկետ հատվածում կառավարելու համայն­քի ֆինանսական ռեսուրսները:          

 

ՄԱՍ 2. ՀԱՄԱՅՆՔԻ (ՀԱՄԱՅՆՔԻ ՀՆԳԱՄՅԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՑ ԲԽՈՂ) ԾԱԽՍԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ոլորտային գերակայությունները որոշվում են ինչպես համայնքի զարգացման հնգամյա ծրագրի գերա­կայությունների, այնպես էլ ՀՀ կառավարության ծրագրերի առաջնահերթ ուղղությունների հիման վրա։

          ՄԺԾԾ-ը կազմվել է հաշվի առնելով հետևյալ ոլորտային գերակայությունները՝

2.1 Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների մատուցում։ - Շարունակվում է բնակչությանը որակյալ հանրային  ծառայությունների մատուցումը, աշխատակազմի և համայնքային ենթակառուցվածքների բնականոն գործունեությունը, օրենքով ՏԻՄ-երին վերապահված լիազորությունների կատարումը, աշխատակազմի մասնագիտական կարողությունների զարգացումը։

2.2 Պաշտպանության կազմակերպում։- Աջակցություն է ցուցաբերվում երկրի պաշտպանունակության բարձրացմանը։

Արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանություն և քաղաքացիական պաշտպանության կազմակերպում։ - Նախատեսվում է բարձրացնել համայնքում արտակարգ իրավիճակներին արագ արձագանքելու՝ բնակչության  պատրաստվածության մակարդակը։

2.3 Քաղաքաշինություն և կոմունալ տնտեսություն։ - Ոլորտում կարևորվում է արտաքին լուսավորման համակարգերի կառուցման, ջրամատակարարման համակարգերի վերանորոգման, նոր համակարգերի կառուցման աշխատանքները։ Նպատակն է ունենալ լուսավոր և անվտանգ փողոցներ, բարելավել բնակչության կենսապայմանները՝ ապահովելով որակյալ ջրամատակարարում, ունենալ ջրի խնայողական օգտագործում։

2.5 Տրանսպորտի ոլորտ։ - Նպատակն է համայնքում բարելավել ներհամայնքային ճանապարհների վիճակը, կառուցել նոր ճանապարհներ։

2.6 Սոցիալ-մշակութային ոլորտ։ - Կարևորվում են նախադպրոցական, արտադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության ապահովումը, նշված կառույցների նյութատեխնիկական հագեցվածությունը, համայնքային մշակութային կենտրոնի ստեղծումը և դրա պահպանումը, մասնագետների որակավորումը, ընթացիկ վերապատրաստումները, աշխատավարձի բարձրացումը։ Առանձնացվում են նաև համայնքում առկա առողջապահական կազմակերպություններին աջակցությունը՝ ընթացիկ վերանորոգումների, սարք-սարքավորումների ձեռքբերման մասով։ Սոցիալական ապահովության բնագավառում շարունակվում են առանձնակի ուշադրութ­­յան կենտրո­նում մնալ անապահով ընտանիքների, թոշակառուների, առանց ծնողական խնամ­քի մնացած երեխաների սոցիալական պաշտպանվածության և հաշ­ման­­դամ­ների լուծում պահանջող խնդիրները։

Շրջակա միջավայրի պահպանության ոլորտ։ - Համայնքում մաքուր բնակավայրեր, սանիտարահիգիենիկ բավարար պայմանների, անվտանգ միջավայրի ապահովում։ Աղբահանության և սանիտարական մաքրման որակյալ և մատչելի ծառայությունների մատուցում, թափառող կենդանիների վնասազերծում։

Համայնքի բյուջեի ծախսերը պլանավորվել է հաշվի առնելով աշխատավարձի փաստացի հաշվարկը և հաշվի է առնվել  նախորդ երեք տարիների միջինացված թվերը։
Համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին բյուջեից հատկացվում է սուբվենցիա՝ իրենց կողմից ներկայացված հաշվարկների հիման վրա։       
Կապիտալ ծախսերը պլանավորել ենք հաշվի առնելով 2022-2026 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը։

2024 թվականի կապիտալ ծախսերի մեջ ընդգրկվել է հետևյալ սուբվենցիոն ծրագրերը՝

  1. Համայնքային փողոցների ասֆալտապատում» ծրագիրը:

Ճանապարհները կատարում են կարևոր գործառույթ ժամանակակից հասարակության մեջ՝ ապահովելով մարդկանց, ապրանքների և ծառայությունների շարժունակության բարձրացում: Դրանք նաև առանցքային դեր են խաղում համայնքային կյանքի առաջընթացի մեջ և խթանում են սոցիալ-տնտեսական աճը: Այս ծրագրի շահառուներն են համայնքի 12936 բնակիչները։

Ծրագրի արժեքը կազմում է 114 220 000 դրամ, որի 65%-ը կամ 74 243 000 դրամը պետք է հատկացվի համայնքային բյուջեից (ծրագրի արժեքը կարող է փոխվել կախված մրցույթի արդյունքներից)։

  1. Համայնքային փողոցների լուսավորության համակարգի կառուցում» ծրագիրը:
    Փողոցային լուսավորությունն օգնում է նվազեցնել գիշերային վթարները՝ բարելավելով տեսանելիությունը, նվազեցնել հետիոտնի վրաերթի դեպքերը: Փողոցային լուսավորությունը թույլ է տալիս մարդկանց ավելի ապահով զգալ: Ծրագրի արժեքը կազմում է 29090 000 դրամ, որի 55%-ը կամ 16 040 000 դրամը պետք է հատկացվի համայնքային բյուջեից (ծրագրի արժեքը կարող է փոխվել կախված մրցույթի արդյունքներից)։
  2. «Համայնքային փողոցների գազաֆիկացում» ծրագիրը:
    Գառնի համայնքի բնակավայրերի նոր աճող թաղամասերի բնակչության բարեկեցիկ կյանքն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ապահովել տարածքի գազամատակարարումը: Այդ խնդրի լուծման համար անհրաժեշտ է իրականացնել գազատարների կառուցման և բարեկարգման աշխատանքներ՝ ապահովելով բնակիչների մշտական գազամատակարարումը, ինչը համայնքը կդարձնի ավելի գրավիչ և հարմարավետ։

Ծրագրի արժեքը կազմում է 31 800 000 դրամ, որի 55%-ը կամ 17 490 000 դրամը պետք է հատկացվի համայնքային բյուջեից (ծրագրի արժեքը կարող է փոխվել կախված մրցույթի արդյունքներից)։

 

  1. Գառնի համայնքի խմելու ջրի խողովակների անցկացում ծրագիրը:

Ծրագրի իրականացման արդյունքում բնակավայրի բնակչությունը կապահովվի առավել հարմարավետ և բարեկարգ ծառայություններով օգտվելու հնարավորությունից,կբարձրանա բնակավայրի բնակիչների հարմարավետության ապահովման աստիճանը,կլուծվի բնակավայրի համար ևս մեկ կարևոր լուծում պահանջող խնդիրներից մեկը: Ծրագրի արժեքը կազմում է   109 000 000 դրամ, որի 35%-ը կամ 38 150 000 դրամը պետք է հատկացվի համայնքային բյուջեից (ծրագրի արժեքը կարող է փոխվել կախված մրցույթի արդյունքներից)։

 

  1. «Համայնքային արտադպրոցական հաստատության հիմնանորոգում» ծրագիրը:

Ծրագրի իրականացման արդյունքում համայնքի բնակչությունը կունենա առավել հարմարավետ և բարեկարգ մշակույթի տուն,կբարձրանա բնակավայրի բնակիչների հարմարավետության ապահովման աստիճանը,կունենանք համայնքի երեխաների համար արտադպրոցական ծառայությունների հասանելիության ընդլայնում, կլուծվի բնակավայրի համար ևս մեկ կարևոր լուծում պահանջող խնդիրներից մեկը: Ծրագրի արժեքը կազմում է   100 000 000 դրամ, որի 65%-ը կամ 65 000 000 դրամը պետք է հատկացվի համայնքային բյուջեից (ծրագրի արժեքը կարող է փոխվել կախված մրցույթի արդյունքներից)։

 

 

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    17.11.2023 - 04.12.2023

  • Type

    Decision

  • Area

    Local government

  • Ministry

    Garni Municipality of Kotayk Marz

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1015

Print