Add to favourites

The draft has been accepted

«Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ

2024 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածներով, 11-րդ հոդվածի 2-րդ մասով, 13-րդ և 14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասով և 14-րդ հոդվածով, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին, 10-րդ հոդվածի 2-րդ և 17-րդ հոդվածի 5-րդ մասերով`

          Երևան քաղաքի ավագանին որոշում է.

  1. Սահմանել Երևան համայնքում (այսուհետ` Երևան) տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը` համաձայն հավելվածի:

 

  1. Սահմանել, որ.

1) սույն որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի նկատմամբ ենթակա է կիրառման Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ Երևանի համար սահմանված 1-ից մինչև 12 տարածագնահատման գոտիականությունը, կիրառելով 1.9 բազային (առավելագույն) գործակիցը, ընդ որում` տարածագնահատման 2-րդ գոտուց սկսած` յուրաքանչյուր հաջորդ գոտու նկատմամբ կիրառվում է լրացուցիչ նվազեցնող` 0.15 գործակից.

2) տեղական վճար վճարողների գրանցամատյանները վարվում են էլեկտրոնային ձևով (համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով).

3) Երևանի կողմից մատուցվող ծառայությունների համար տեղական վճարը գանձվում է ծառայության մատուցումից առաջ, ընդ որում՝ սույն որոշմամբ հաստատված հավելվածի 10-րդ և 11-րդ կետերում նշված ծառայությունների մատուցման դիմաց տեղական վճարը գանձվում է մինչև յուրաքանչյուր ամսվա 6-ը, բացառությամբ սույն որոշմամբ հաստատված հավելվածի 7-րդ, 9-րդ և 15-րդ կետերում նշվածների, որոնց դեպքում տեղական վճարը գանձվում է ծառայությունը մատուցելուց հետո.

4) սույն որոշմամբ սահմանված հավելվածի 11-րդ կետում նշված ծառայությունների դիմաց վճարման ենթակա տեղական վճարի ամսական դրույքաչափը վճարվում է 2024 թվականի 10 ամսվա ընթացքում մատուցած ծառայությունների դիմաց (2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը և 2024 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ուսուցման համար).

5) սույն որոշմամբ սահմանված ծառայությունների մատուցումը կարող է մերժվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրանց տրամադրման համար նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու և (կամ) տեղական վճարի գումարը չվճարելու դեպքում:

  1. Երևանի քաղաքապետին՝ ապահովել տեղական վճարների դրույքաչափերի, վճարման կարգի և ժամկետների, ամսվա ընթացքում տեղական վճարների յուրաքանչյուր տեսակի մասով փաստացի ստացված եկամուտների, ինչպես նաև Երևանի ավագանու սահմանած արտոնություններ ստացած անձանց և համապատասխան գումարների վերաբերյալ իրազեկումն Երևանի պաշտոնական համացանցային www.yerevan.am կայքում:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
  • Discussed

    20.11.2023 - 05.12.2023

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Yerevan Municipality

Public discussion

01.12.2023 15:00

During public discussions, public open hearings will be held on December 1, 2023 at 15:00 in the briefing hall on the 5th floor of the administrative building of Yerevan Municipality at 1 Argishtii Street.

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6552

Print

Suggestions

Vardges Hambardzumyan

04.12.2023

Ուսումնասիրելով Թբիլիսիի օրինակը, առաջարկում եմ ի լրումն այլ բացառությունների, ուղևորափոխադրման կազմակերպման լիցենզիա (տաքսի) ունեցող ավտոմոբիլները ազատել ավտոկայանատեղիում կայանելու վճարից, կամ սահմանել անվճար կայանելու տևողությունը 60 րոպե, նախագծով առաջարկվող 15 րոպեի փոխարեն։

Էդգար Ղազարյան

29.11.2023

Առաջարկում եմ նախագիշը հանել շրջանառությունից՝ ոչ հիմնավոր լինելու պատճառով։ Մեր առաջարկությունները մանրամասն կներկայացնենք հանրային լսումների ժամանակ

Armen Hakobyan

29.11.2023

Սա հարցի լուծում չի ու չի կարող լինել։ Նախագծի հեղինակը առնվազն չի տիրապետում ոլորտին ու նման աստղաբաշխական վճարը չունի ու չի կարող ունենալ խելամիտ հիմնավորում։ Սա ենթարկվելու է խիստ հակազդման ու մենք կտրականապես դեմ ենք։

See more