Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 2087-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 16-ի N 2087-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

 

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը   

Նախագծում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի ընդունմամբ, ինչի արդյունքում «Օտարերկրացիների մասին» օրենքում 15-րդ հոդվածի 1-ին մասում կատարվել է լրացում, որի համաձայն՝ օտարերկրացուն ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրման հիմք կարող է հանդիսանալ նաև Հայաստանի Հանրապետությունում կամավոր աշխատանքներ իրականացնելը։ Կացության կարգավիճակի նշված հիմքով տրամադրումը նախատեսվել է նույն օրենքի 22․1 հոդվածով, համաձայն որի՝ կամավորին ընդունող կազմակերպությունը հայտ է ներկայացնում միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով՝ համաձայն ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 16-ի N 2087-Ն որոշման (այսուհետև՝ Կարգ)։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծի ընդունման դեպքում առաջանալու է Հարթակում տեխնիկական փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն՝ առաջարկվում է Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել 2024 թվականի հունվարի 1-ը։

 

2․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ» փաստաթղթերից։

 

3․ Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով իրականացվող փոփոխությունների արդյունքում կկանոնակարգվեն կամավոր աշխատանք կատարելու հիմքով օտարերկրացիներին Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ տալու հետ կապված հարաբերությունները։

 

4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 16-ի N 2087-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չեն առաջանա:

 

5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։

 

6․ Ակնկալվող արդյունքը

Աշխատանքային գործունեության կամ կամավոր աշխատանքի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրումը կիրականացվի ավելի հստակ կարգավորումների համաձայն։

 

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

 

  • Discussed

    16.11.2023 - 01.12.2023

  • Type

    Decision

  • Area

    Passports and visas, Migration and citizenship

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1086

Print