Add to favourites

Under development

«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ԼՑԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ (ԱՀՎԼԿ) ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«Ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանների (ԱՀՎԼԿ) կառուցվածքի և անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի

 

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 6-րդ հոդվածի  1-ին մասի 4-րդ կետի՝ հաստատուն և շարժական լցավորման կայանները համարվում են արտադրական վտանգավոր օբյեկտներ: Նույն օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտը ենթակա է տեխնիկական անվտանգության փորձաքննության տարեկան առնվազն մեկ անգամ:

Ներկայումս Կառավարության կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտ գոյություն չունի, որը կկարգավորի բենզալցակայանների և ավտոցիստեռների անվտանգ շահագործման և կառուցման հետ կապված հարաբերությունները, ինչը ոչ հավասար պայմաններ է ստեղծել շուկայում՝ բենզալցակայանների տեղակայման և շահագործման ոլորտում:

Բացի անհավասար պայմանների առկայությունից, առկա է նաև բենզալցակայանների ու ավտոցիստեռների կամայական շահագործումից բխող տեխնածին վթարների և դժբախտ դեպքերի առաջացման վտանգ:

Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Ա. Հակոբյանի առաջարկության հիման վրա մշակվել են սույն կանոնները՝ բենզալցակայանների և ավտոցիստեռների անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով:

Համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածի վերջին պարբերության՝ Կառավարությանը վերապահվել է իրավազորող նորմ՝ տեխնիկական անվտանգության ոլորտում ընդունելու տեխնիկական անվտանգության կանոններ, նորմեր և հրահանգներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բենզալցակայանների և ավտոցիստեռների շահագործման հետ կապված տեխնիկական անվտանգության նորմերը բացակայում են՝ անհրաժեշտություն է  առաջացել մշակել սույն նախագիծը:

 

2․ Առաջարկվող կարգավորման բնույթը

 Նախագծով առաջարկվում է սահմանել ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանների (ահվլկ) կառուցվածքի և անվտանգ շահագործման  տեխնիկական անվտանգության կանոնները։

 

3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

 

4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

 

5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից:

 

6․ Ակնկալվող արդյունքը

 «Ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանների (ԱՀՎԼԿ) կառուցվածքի և անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի բենզալցակայանների և ավտոցիստեռների գործունեության ոլորտում տեխնիկական անվտանգության ապահովմանը:

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

 

  • Discussed

    16.11.2023 - 01.12.2023

  • Type

    Decision

  • Area

    Road traffic safety

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2175

Print