Add to favourites

«Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում սահմանահատման ժամանակ պետական կառավարման մարմինների կողմից կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման ընթացքի գնահատման հիմնական կատարողական ցուցիչները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 -------- ----------------------- 2017 թվականի N  - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՀԱՏՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՒՄ «ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՍԿԶԲՈՒՆՔԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՑՈՒՑԻՉՆԵՐԸ   
 ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի    N 1404-Ն որոշմամբ հաստատված հավելվածի ծրագրի 1.4-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում սահմանահատման ժամանակ պետական կառավարման մարմինների կողմից կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման ընթացքի գնահատման հիմնական կատարողական ցուցիչները՝ համաձայն N 1 հավելվածի։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                                           

                   ՎԱՐՉԱՊԵՏ                                                            ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ  

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2017 թվականի ------------ի ------ի

N ---- - Ն որոշման

 

 

Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում սահմանահատման ժամանակ պետական կառավարման մարմինների կողմից կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման ընթացքի գնահատման հիմնական կատարողական ցուցիչներ

 

1.Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությանպետական սահմանի անցման կետերում պետական կառավարման մարմինների կողմից կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի (այսուհետ՝ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունք) ներդրմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015-2017 թվականների միջոցառումների իրականացման ծրագրով (այսուհետ՝ Ծրագիր) սահմանված միջոցառումների իրականացման ընթացքը գնահատելու համար կիրառվում է գնահատման հիմնական կատարողական ցուցիչների երկմակարդակ համակարգ՝

  • առաջին մակարդակ՝ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ընթացքի գնահատման ցուցիչներ (արդյունավետության գնահատման միջանկյալ ցուցիչներ).
  • երկրորդ մակարդակ՝ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի վերջնական գործարկման արդյունքի գնահատման ցուցիչներ (արդյունավետության գնահատման ամփոփ ցուցիչներ):           

2.Ծրագրով սահմանված միջոցառումների արդյունավետության գնահատման միջանկյալ ցուցիչներն են՝

  • կատարված միջոցառում­ների (մշակված և ընդունված որոշումներ, հրամաններ և այլ իրավական ակտեր) հարաբերակցությունը ծրագրով նախատեսված միջոցառումների ընդհանուր թվին՝ տոկոսային արտահայտությամբ.
  • ժամկետին կատարված միջոցառումների մասնաբաժինը ծրագրով նախատեսված միջոցառումների ընդհանուր թվի մեջ՝ տոկոսային արտահայտությամբ:

3.Ծրագրով սահմանված միջոցառումների արդյունավետության գնահատման ամփոփ ցուցիչներն են՝ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի վերջնական գործարկման արդյունքում՝

  • Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման համար անհրաժեշտ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտի կողմից ներկայացվող փաստաթղթերի թվի հարաբերակցությունը մինչ համակարգի ներդրումը վերջիններիս կողմից ներկայացվող փաստաթղթերի ընդհանուր թվին՝ տոկոսային արտահայտությամբ.
  • Ապրանքների, տրանսպորտային միջոցների (այդ թվում՝ ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների և տրանսպորտային միջոցների) բացթողնման ժամկետների հարաբերակցությունը մինչ նշված համակարգի ներդրումը ձևակերպված ապրանքի բացթողնման ժամկետներին (ըստ՝ ներմուծման, արտահանման և տարանցման ընթացակարգերի)՝ տոկոսային արտահայտությամբ.
  • ներմուծման, արտահանման և տարանցման ընթացակարգերի իրականացման համար անհրաժեշտ տվյալների՝ սահմանային հսկողություն իրականացնող յուրաքանչյուր պետական մարմնի կողմից մուտքագրման համար ծախսվող ժամանակը՝ տոկոսային արտահայտությամբ.
  • համակարգին միացված ինտերֆեյսների ընդհանուր քանակը.
  • «Մեկ կանգառ, մեկ պատուհան» (Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի մեկ պատուհան) համակարգի կողմից տրամադրվող ծառայություններից օգտվողների հարաբերակցությունն արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների ընդհանուր թվին՝ տոկոսային արտահայտությամբ.
  • արտաքին տնտեսական գործունեության հետ կապված ընթացակարգերն իրականացնելու համար մաքսային մարմինների կողմից կատարվող վարչարարական ծախսերի հարաբերակցությունը մինչ համակարգի ներդրումը նույն գործողությունների իրականացման համար կատարված վարչարարական ծախսերին՝ տոկոսային արտահայտությամբ.
  • «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգն արդյունավետ գնահատող տնտեսավարող սուբյեկտների հարաբերակցությունն արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող՝ համակարգից օգտվող հարցման մասնակից տնտեսավարող սուբյեկտների ընդհանուր թվին՝ տոկոսային արտահայտությամբ:
  • Discussed

    29.12.2017 - 15.01.2018

  • Type

    Decision

  • Area

    State revenue, Economy, Economical

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7798

Print

Suggestions

Hovhannes Mandakuni

29.12.2017

Հավելվածում նշված է երեք կետ, բոլորը թիվ 1: Ենթադրում եմ վրիպակ է:

See more