Add to favourites

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կատարվել են փոփոխություններ և լրացումներ հիմնական հասկացություններում, ինչը պայմանավորված է միջազգայնորեն ընդունված նորմերին, «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին, համապատասխան ոլորտը կարգավորող ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրությունների համապատասխանեցմամբ, ինչպես նաև Օրենքի կիրառման ընթացքում առաջացած բացթողումների լրացմամբ:

ՀՀ կառավարությանն է վերապահվել սահմանելու տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի տեխնիկական կանոնակարգով/ (կանոնակարգերով) սահմանված պահանջների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված տեսչական մարմնի կողմից իրականացվող փորձանմուշի լաբորատոր փորձարկման իրականացման դեպքերը։

Օրենքի որոշ հոդվածներ հանվել են, մնացած հոդվածների բովանդակությունները հստակեցվել են, համապատասխանության հայտարարագրին վերաբերող հոդվածը ամբողջությամբ վերանայվել է, պետական վերահսկողություն իրականացնող մարմնին վերաբերվող հոդվածում ավելացվել է 3-րդ մաս, որով նախատեսվում է պետական վերահսկողության իրականացման շրջանակներում տեսչական մարմնի կողմից նմուշառում, լաբորատոր փորձարկում իրականացնելու անհրաժեշտության դեպքերի սահմանում։

  • Discussed

    10.11.2023 - 04.12.2023

  • Type

    Law

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1381

Print