Add to favourites

Under development

ՍԱՄՎԵԼ ԱՎԵՏԻՍԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍԱՄՎԵԼ ԱՎԵՏԻՍԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ

ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱUԻՆ»

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

          Հայաստանի Հանրապետության ծանրամարտի ազգային հավաքականի անդամ Սամվել Ավետիսի Գասպարյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 6-ի № 1127-Ա որոշմամբ տարկետում է տրվել մինչև 26 տարին լրանալը (24.11.2023 թ.), որի համար հիմք են հադիսացել նրա հետևյալ մարզական նվաճումները.   

  • ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի 2022 թվականի առաջնության 2-րդ մրցանակակիր,
  • ծանրամարտի մեծահասակների աշխարհի 2022 թվականի առաջնության 3-րդ մրցանակիր:

            Սամվել Ավետիսի Գասպարյանը պարտադիր զինվորական ծառայությունից վերը նշված տարկետման համար սահմանված կարգով դիմել է 2023 թվականի ապրիլի 18-ին՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերի փաթեթը, երբ դեռևս չէր ավարտվել՝ ընթացքում էր ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը: Այդ՝  ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի 2023 թվականի առաջնությունում  Սամվել Ավետիսի Գասպարյանը դարձավ հաղթող՝ 1-ին մրցանակակիր: Այդ նվաճումը փաստացի ձեռք է բերվել տարկետման համար դիմելուց հետո և որպես տարկետման հիմք կամ պայման չի ընդունվել: Բացի այդ, նա ծանրամարտի մեծահասակների 2023 թվականի սեպտեմբերին անցկացված աշխարհի առաջնությունում զբաղեցրեց 4-րդ տեղը /երկամարտի հաշվարկով/:

   Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու Սամվել Ավետիսի Գասպարյանին՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի և 3-րդ կետի։  

            Անհրաժեշտ է նշել նաև, որ Սամվել Ավետիսի Գասպարյանը նախապատրաստվում է մասնակցելու 2024 թվականի Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին և ամառային օլիմպիական  խաղերին:

Սամվել Ավետիսի Գասպարյանը հաշվառված է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի զինկոմիսարիատում:

            «Սամվել Ավետիսի Գասպարյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

 

  • Discussed

    09.11.2023 - 27.11.2023

  • Type

    Order Decision

  • Area

    Sport and youth

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 884

Print