Add to favourites

««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

««ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը

««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի  ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝  Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ունենում է նախաբան, որում նշվում է օրենսդրական իրավական ակտի հոդվածը կամ մասը, որը ներառում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմեր։

 

2. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 356-Լ որոշմամբ հաստատված  N 2 հավելվածի 1.3-րդ, 5․1-ին ենթակետերի և «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն  ընդունելու մասին N 58 որոշման (ՄՄ ՏԿ 029/2012) 8-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված պահանջի կատարումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքով լիազորող նորմերի բացակայությունը թույլ չի տալիս շրջանառելու նոր մշակված իրավական ակտեր, հետևաբար այս համատեքստում անհրաժեշտ է օրենքի 6-րդ հոդվածում կատարել լրացումներ՝ սահմանելով համապատասխան լիազորղ նորմեր։

 

3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի  նախագծի ընդունումը  բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2.4 կետի «Գյուղատնտեսության» բաժնից https://www.gov.am/files/docs/4586.pdf :

 

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

 

5. Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին

Նախագծի  ընդունմամբ լրացուցիչ  ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:

  

6. Ակնկալվող արդյունքը

««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ կսահմանվեն լիազորող նորմեր և  մշակվող  ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախաբանում հնարավոր կլինի սահմանել այն լիազորող նորմերը, որը լիազորում է Կառավարությանը ընդունելու համապատասխան իրավական ակտերը։

 

  • Discussed

    02.11.2023 - 17.11.2023

  • Type

    Law

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1858

Print