Add to favourites

«Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի առգրավման և ոչնչացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Թաթուլ Ստեփանյան 03.11.2023 20:37:38 Անձնական սեփականությունն անձեռնամխելի է, սա միջազգայնորեն ընդունված նորմ է, նրա նկատմամբ որևէ միջամտություն թույլատրելի է միայն դատական կարգով։ Առաջարկությունը կքննարկվի։
2 Թաթուլ Ստեփանյան 03.11.2023 20:49:55 ․․․<<քանի որ ոչ սպանդանոցային ծագման մթերքը արդեն վտանգավոր է և վտանգավոր սննդամթերք իրացնելը, վաճառելը, մատակարարելը կամ ներմուծելը ուղղակի սպառնալիք է մարդու առողջությանը>>։ Այսօրինակ ձևակերպումը ապացուցողական հենք է պահանջում, այսինքն, մթերքը կամ հումքը վտանգավոր է, եթե այն սահմանված լաբորատոր, կամ որևէ այլ հետազոտությամբ ճանաչվել է վտանգավոր, մնացած դեպքերում ինքնիրավչություն է անձանական սեփականությունը ոչնչացնել և այն էլ տնտեսվարողի հաշվին։ Համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի Սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը համարվում են վտանգավոր, եթե չունեն անվտանգությունը հավաստող փաստաթուղթ։ Այսինքն եթե սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի՝ Հայաստանի Հանրապետության տարածքով փոխադրման, վերամշակման (մշակման) և (կամ) իրացման (վաճառքի) համար տնտեսավարող սուբյեկտը չունի N 5 ձևի անասնաբուժական վկայական տվյալ արտադրանքը համարվում է վտանգավոր։
3 Թաթուլ Ստեփանյան 03.11.2023 20:57:39 Սույն նախագծի ընդունումը առաջացնելու է հանրային ընդվզում անասնապահության արժեշղթայում ներգրաված ֆիզիկական և իրավաբանական անձանց շրջանում։ 2016 թվականին պետական մարմինների կողմից մեկնարկած պարտադիր սպանդանոցային մորթի անցում կատարելուն ուղղված քայլերն ու գործողությունները հիմնականում ձախողվում են թերի, անկատար լինելու պատճառով։ Սխալ քայլերով ճիշտ արդյունքի հանգելը հնարավոր չէ։ Մի սխալին գումարվում է ևս մեկը և դառնում են բազում սխալներ, սա հերթական սխալներից մեկն է։ Պարտադիր սպանդանոցային մորթը բավականին ժամանակ պարտադիր պահանջ է, սակայն առ այսօր շուկաներում առկա են ոչ սպանդանոցային ծագման մթերք, հետևաբար բոլոր փոփոխությունները միտված են վերահսկողությունը առավել արդյունավետ դարձնելուն։
4 Թաթուլ Ստեփանյան 03.11.2023 21:02:34 Կրկին չարդարաձված պատրանք եք ստեղծում, թե սպանդանոցում կատարված մորթը բացառապես առողջ է ու անվտանգ, դա այդպես չէ, սպանդանոցից ևս կարող է ելքագրվել վտանգավոր միս, մսամթերք և այլ պրոդուկտներ։ Բոլոր զարգացած և առաջադեմ երկրներում սպանդանոցային մորթը պարտադիր պահանջ է, քանի որ բակային մորթի ժամանակ լիարժեք չեն պահպանվում գյուղատնտեսական կենդանիների սպանդին ներկայացվող պահանջները։ Բոլոր իրավակարգավորումները ուղղված են բնակչության կյանքի և առողջության պաշտպանությանը և տնտեսավարողների զգոնության բարձրացմանը։ Ինչի արդյունքում սպառման կետերում կվաճառվեն որակյալ արտադրանք, որի անվտանգությանը կլինի երաշխավորված։
5 Վահե Եղոյան 08.11.2023 22:21:12 Ինչպես նաև ուշադրություն դարձրեք սպանդանոցից խանութ հասնող մսի տեղափոխման հարցը։ Երբեմն մարդատար ավտոմեքենաների բեռնախցիկով են տեղափոխում, որը անընդունելի է ըստ ինձ։