Add to favourites

The draft has been accepted

«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ «ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը).

          Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական պարտավորագրի ձևը հաստատելու մասին» հրամանի նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» 1998 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-261 օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «է2» կետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի հունիսի 29-ի N 696-Ա որոշման հավելվածի 4-րդ կետի պահանջներով։

  1. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը․

«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի «բ» կետի համաձայն՝ «Հուշարձանի սեփականատերը պարտավոր է սահմանված կարգով տալ հուշարձանի պահպանական պարտավորագիր լիազորված մարմնին` հանրապետական նշանակության հուշարձանի դեպքում, կամ պետական կառավարման տարածքային մարմնին (Երևան քաղաքում՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման ոլորտի նախարարությանը)` տեղական նշանակության հուշարձանի դեպքում», սակայն մինչ օրս պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական պարտավորագրի միասնական ձև հաստատված չէ, ինչը խոչընդոտ է հանդիսանում հուշարձանների սեփականատերերի կողմից պահպանական պարտավորագիր տալուն։ Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական պարտավորագրի ձևի հաստատումը կնպաստի սեփականատերերի կողմից հուշարձանի պահպանական պարտավորագրի ստացման գործընթացը լիարժեք կազմակերպելուն և դրանց հետագա պահպանությունն ավելի արդյունավետ իրականացնելուն։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

         Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը.

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական պարտավորագրի ձևը հաստատելու մասին» հրամանը հնարավորություն կտա ապահովել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի «բ» կետի պահանջների կատարումը՝ հուշարձանների սեփականատերերի կողմից պահպանական պարտավորագրի տրամադրում,  ինչպես նաև կնպաստի հուշարձանապահպանության գործունեության իրականացմանը։

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

   Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական պարտավորագրի ձևը հաստատելու մասին» հրամանը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում լրացուցիչ ծախս չի առաջացնում:

 

  • Discussed

    01.11.2023 - 16.11.2023

  • Type

    Order

  • Area

    Cultural, Historical and cultural heritage protection

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1219

Print