Add to favourites

«Պետական ավարտական քննությունների ժամանակացույցը և աշխատակարգը սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Մարինե Հովհաննիսյան 04.11.2023 00:59:06 Անկախ նրանից,որ նախագիծը վերաբերում է ավարտական քննություններին,առաջարկում եմ ՀՀ ցանկացած բուհ դիմող շրջանավարտ պարտադիր հանձնի հայոց լեզվի գրավոր քննություն։Շնորհակալություն։ Մասնագիտացված բուհերի ընդունելության պարտադիր քննությունների շարքում հայոց լեզվի գրավոր քննության ներառված չլինելը ոչ թե միտված է հայոց լեզվի դերն ու նշանակությունը նվազեցնելուն, այլև, 12 տարի ուսումնառություն ստացած շրջանավարտի ավարտական քննությունը կարևորելով, ընդունելության քննություններում շեշտը տվյալ մասնագիտության համար կարևոր առարկաների վրա դնելուն:
2 Շուշանիկ Կուրղինյան 12.11.2023 22:09:51 Հանրակրթական դպրոցի ավարտական քննությունների անցկացման ձևաչափը վաղուց սպառել է իրեն, և դա բազմիցս փաստել են թե՛ ոլորտի պատասխանատու բարձրաստիճան այրեր (ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյան) և այլք, թե՛ ուսուցչական համայնքի ներկայացուցիչներ։ Դրանց կազմակերպման իրավասությունը տրամադրելով դպրոցներին, գրեթե անհնար է դառնում պատշաճ վերահսկողությունը, ինչի արդյունքում ունենում ենք անլուրջ վերաբերմունք, ոչ օբյեկտիվ գնահատում և ամենակարևորը՝ ժամանակի ու ֆինանսների ոչ արդյունավետ կառավարում։ Ուսումնական հաստատությունը հակված չէ իր սովորողի առարկայական գիտելիքները ավարտական քննության միջոցով օբյեկտիվ գնահատելու, որովհետև պատկերը շատ հաճախ անմխիթար է։ Առաջարկում եմ հանրակրթական դպրոցի ավարտական քննությունները անցկացնել կենտրոնացված (միասնական քննությունների ձևաչափով), միայն այս դեպքում կունենանք օբյեկտիվ պատկեր, լուրջ վերաբերմունք թե՛ աշակերտի, թե՛ ուսուցչի կողմից։ Ավարտական քննությունների անցկացման ներկայիս տնայնագործ եղանակը պատիվ չի բերում մեր կրթությանը։ Քննության արդյունքներից բխող եզրակացությունները հնարավորություն կտան գնահատելու կոնկրետ դպրոցում առարկայի դասավանդման արդյունավետությունը, տվյալ առարկայի ուսուցչի կատարած աշխատանքի որակը և կփոխեն սովորողի վերաբերմունքը ավարտական քննության հանդեպ։ ՀՀ պետական լեզվի՝ հայերենի հանդեպ վերաբերմունքի ձևավորումը պիտի լինի առաջնահերթություն Կառավարության համար, և այս ենթատեքստում պիտի մեկընդմիշտ որդեգրենք մի քաղաքականություն, որ իր մայրենի լեզուն չիմացող մարդը չի կարող ստանալ կրթության ավարտական վկայական։ Հանրակրթական դպրոցի ավարտական քննությունների անցկացման ձևաչափը վերանայվել է սույն իրավական ակտի շրջանակներում: Միևնույն ժամանակ հայտնում եմ, որ արվել է ավարտական քննությունները կենտրոնացված անցկացնելու փորձարկում, որն իրեն չի արդարացրել, քանի որ, մեծ ծավալով պայմանավորված, հնարավոր չի եղել իրականացնել պատշաճ վերահսկողություն, որի արդյունքում գնահատականներն ավելի բարձր են լինում, քան սովորողի տարեկան գնահատականները: ՀՀ պետական լեզվի՝ հայերենի հանդեպ վերաբերմունքի ձևավորումը բոլոր ժամանակներում առաջնահերթություն է, ինչի ուղղությամբ իրականացվում եմ շարունակական, հետևողական քայլեր: