Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է կրթության ոլորտում ընթացող բարեփոխումներից, ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի 81-րդ և 82-րդ կետերի, ինչպես նաև ՀՀ վարչապետի 2023 թվականի սեպտեմբերի 9-ի N 923-Ա որոշմամբ հաստատված «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 3-րդ կետի պահանջից:

 ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակների չափերը սահմանելու, պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը հաստատելու մասին» N 1430-Ն որոշմամբ սահմանվել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակի չափերը՝ 2023-2024 ուսումնական տարվանից 1-ին կուրս ընդունվածների վրա:

  Հիշյալ որոշման ընդունմամբ անհրաժեշտություն է առաջացել վերանայել ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 21-ից 26-րդ և 28-րդ կետերը:

  Ներառյալ 2022-2023 ուսումնական տարին բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված (այդ թվում նաև նշված ժամանակահատվածում բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված և սահմանված կարգով ուսումնառությունը դադարեցրած) ուսանողների նկատմամբ, սահմանված կարգով և սահմանված ժամկետներում՝ մինչև նրանց ուսումնառության ավարտը, շարունակելու են կիրառվել ՀՀ վարչապետի 1999 թվականի ապրիլի 14-ի N 217 որոշման կարգավորումներն ու պետական կրթաթոշակի չափերը: Համաձայն կարգավորման՝ ուսանողը սահմանված կարգով և ժամկետում վերականգնվելիս պահպանում է նախկինում ունեցած կրթաթոշակ ստանալու իրավունքը, ընդ որում, եթե տվյալ մասնագիտությամբ սովորողների համար կրթաթոշակ սահմանված չէ՝ ուսանողները կրթաթոշակ ստանում են միայն իրենց վերականգնման ուսումնական տարում:

  Ներկայումս գործող իրավական ակտերով առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կրթաթոշակի հստակ չափ սահմանված չէ:

 

  2.Առաջարկվող կարգավորման բնույթը

  Կարգավորման նպատակն է իրավական ակտերի դրույթների համապատասխանեցումը՝ տարընկալումներից խուսափելու համար, և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կրթաթոշակի չափի սահմանումը՝ ՀՀ կառավարության սահմանած պետական կրթաթոշակի չափին համապատասխան:

  Սույն Նախագծի 1-ին կետի 6-րդ ենթակետով առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կատարված կառուցվածքային փոփոխության արդյունքում 2024 թվականի հունվարի 1-ից տվյալ ծրագրով բյուջետային հատկացումների կարգադրիչ հանդիսացող մարմին է հանդիսանալու Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն:

  3. ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

   «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

  4.Ակնկալվող արդյունքը

  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է համապատասխանեցնել գործող իրավական ակտերի դրույթները և հստակեցնել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կրթաթոշակի չափը:

  5. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին

  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  6. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

  7. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»

  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի 81-րդ կետի 3-րդ ենթակետի ժա. (բարձրագույն և մասնագիտական կրթություն ստանալու համար ֆինանսական աջակցության նոր մեխանիզմների մշակում և բազմազանեցում, այդ թվում՝ կրթաթոշակների տրամադրման մեխանիզմների էական լավարկման միջոցով) և 82-րդ կետի 4-րդ ենթակետի ը. (մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններին պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող մասնագիտություններով պետական աջակցության տրամադրման նոր սկզբունքների և մեխանիզմների ներդրում) պարբերություններից:

 

 

  • Discussed

    27.10.2023 - 12.11.2023

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1314

Print

Suggestions

Մարինե Հովհաննիսյան

05.11.2023

Առաջարկում եմ 3անչափահաս երեխա ունեցող ուսանողների վարձավճարի զեղչը 30%-ից դարձնել 50%։Շնորհակալություն։

See more