Add to favourites

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտու­թյունը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենք­ի նա­խա­գծի ընդու­նու­մը պայ­մա­նավորված է պետա­կան և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակեր­պու­­թյուն­ներում ու իրավաբա­նա­­կան անձանց մոտ գաղտնիության ռեժիմի ապահովման մա­կար­դա­կի բարձրացման, թերությունների և խախտում­ների կանխարգելման ու վերացման անհրա­ժեշ­տու­թյամբ:

Մասնավորապես, ՀՀ քրեական և Վարչական իրա­վա­խախտումների վե­րա­բերյալ օրենսգրքե­րով նախատեսված՝ պետական գաղտնիքի պահ­պա­նության ոլորտին առնչվող իրա­վախախտումների շրջանակի ուսումնասիրման արդյունքում պարզ է դառնում, որ պետական գաղտ­նիքի պահպանության ոլորտում օրենսդրությամբ մեծամասամբ պատասխա­նատ­վություն է նախատեսված տարբեր սուբյեկտների կողմից կամ տարբեր եղանակներով պե­տա­կան գաղտ­նիք պարունակող տեղեկությունների հրապարակման համար: Միևնույն ժամանակ, օրենսդրու­թյամբ վարչական պատասխանատվության որևէ միջոց նախատեսված չէ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության բնագավառի օրենսդրության պահանջները չկատարելու համար, ինչը հիմնականում հանդիսանում է օրենսդրու­թյամբ ներկայումս նախատեսված՝ պետական գաղտնիքի պահպանության ոլորտին առնչվող հանրային վտանգավորության առավել բարձր աստիճան ունեցող իրա­վախախտումները ծնող պատճառ:

Միաժամանակ, Պետական գաղտնիքի մասին օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ Ազ­գային անվտան­գու­թյան ծառայությունը պետա­կան և տեղական ինքնակառավարման մար­միննե­րում, կազմա­կեր­­պու­­­թյուն­ներում ու իրավաբա­նա­­կան անձանց մոտ ստուգումների միջոցով իրա­կանացնում է գաղտ­նիության ռեժիմի ապահովման միջգերատեսչական վերահսկողություն, որի նպա­տակն է գաղտնիության ռեժիմի ապա­հովման փաստացի վիճակի ուսումնասիրումն ու գնա­հա­տումը, թե­րու­թյունների և խախտումների հայտնաբերումը, դրանց պատճառների ճշտումը, վե­րա­ցումն ու կանխումը: Չնայած սրան՝ օրենսդրու­թյամբ նախատեսված չէ որևէ գործիք Ազգային անվտանգության ծառայության կող­մից միջ­գե­րա­տես­չական վե­րահսկո­ղության շրջանակում իրականացվող ստուգումների արդ­յուն­քում թե­րու­­թյուն­­նե­րի և խախ­­տումների հայտնաբերման դեպքում համապատասխան կազմա­կեր­պու­թյուն­­նե­րին, իրա­վա­բանական անձանց կամ գաղտնիության ռեժիմի ապահովման համար պա­­տաս­­խանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու համար:

Գաղտնիության ռեժիմի ապահովման ուղղությամբ բազմաբնույթ խախտումներ են հանդիպում ինչպես պետա­կան և տեղական ինքնակառավարման մարմիններում, այնպես էլ կազմակեր­պու­­թյուն­ներում ու իրավաբա­նա­­կան անձանց մոտ։ Օրինակ, գործնականում շատ են դեպքերը, երբ պետական գաղտնիք պարունակող տե­ղե­կությունների օգ­տա­գործմամբ աշխատանքներ կատարող կազմակերպությունները և իրա­վա­բա­նական անձինք ինքնակամ փոխում են պետական գաղտնիք պարունակող տեղեկու­թյուն­նե­րի օգտագործմամբ աշխատանքների կատարման վայրի հասցեն՝ առանց այդ մասին Ազգային անվտանգության ծառայությանը հայտ­նե­լու, թեև Ազգային անվտանգության ծառայության կող­մից ուսումնասիրվել է կազմակերպությունների և իրավաբանական ան­ձանց կողմից ներկայացված հասցեում անհրաժեշտ պայմանների առկայությունը և նման աշ­խա­տանք­ների կատարման թույլտվություն է տրվել ներկայացված հասցեի համար:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գաղտնիության ռեժիմի ապահովման հետ կապված հարաբերությունները կանոնակարգվելու են «Պետական գաղտնիքի մասին» օրենքով նախատեսված ենթաօրենսդրական իրավական ակտերով, որոնք օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետք է ընդունվեն նույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10 ամսվա ընթացքում, նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվել «Պետական գաղտնիքի մասին» օրենքն ամբողջ ծավալով ուժի մեջ մտնելու օրը՝ 2024 թվականի հունվարի 28-ը։

Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով վերոգրյալը` առաջարկվում է «Վարչական իրավախախտումների վերա­բեր­յալ ՀՀ օրենսգիրքը լրացնել նոր՝ 206.20-րդ (Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության բնագավառի օրենսդրության պահանջները չկատարելը) հոդվածով:

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունումից հետո պետական բյուջեի ծախսերում փոփ­ո­խու­թյուն­ներ չեն առաջանա, իսկ եկամուտներում հնարավոր են ավելացումներ, որոնց չափը չի կարող կանխատեսվել:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում Ազգային անվտանգության ծառայությունն առավել արդյունավետ կիրականացնի գաղտ­նի­ու­թյան ռեժիմի ապահովման միջգերատեսչական վերահսկողության իր գործառույթը: Միա­ժա­մա­նակ, նախագծի ընդունումը խթան կհանդիսանա կազմակերպու­թյունների, իրա­վաբանական անձանց և գաղտնիու­թյան ռե­ժիմի ապահովման համար պատասխանատու ստորաբաժանումների ու պաշտոնատար ան­ձանց կողմից գաղտնիության ռեժիմի ապահովման ուղղությամբ, միաժամանակ հանդիսանալով լրացուցիչ կանխարգելիչ միջոց՝ հայտ­նա­բեր­­ված թերու­թյուն­ները և խախտումները հետագայում չկրկնելու, դրանց ծավալն էա­կա­նորեն կրճատելու հա­մար:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմա­վա­րու­թյուն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմա­վա­րու­թյուն­ներ

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

 

Ազգային անվտանգության ծառայություն

  • Discussed

    24.10.2023 - 08.11.2023

  • Type

    Law

  • Area

    Security

  • Ministry

    National Security Service

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1743

Print