Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 1692-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ  ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 1692-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի  նոյեմբերի 3-ի N 1692-Լ որոշման մեջ  փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) հիմք է հանդիսացել Արտակարգ իրավիճակների նախարարության 2023 թվականի մարտի 9-ի N 01/06.2/1415 գրությունը և ՀՀ 2022 թվականի դեկտեմբերի 16-ի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-457-Ն օրենքը։

2.Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծի ընդունմամբ Կառավարության 2022 թվականի նոյեմբերի 3-ի N 1692-Լ որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկում ներառված Արտակարգ իրավիճակների նախարարությանը վերապահված միջոցառումների կատարումը կվերապահվի ՆԳՆ-ին, որպես արտակարգ իրավիճակների բնագավառում լիազոր մարմին։

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

 Նախագծի ընդունմամբ կապահովվի ՀՀ 2022 թվականի դեկտեմբերի 16-ի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-457-Ն Օրենքի պահանջների իրականացումը, ինչպես նաև  Կառավարության 2022 թվականի նոյեմբերի 3-ի N 1692-Լ որոշմամբ հաստատված միջոցառումների իրականացումը:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

  Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազում չի ակնկալվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավա­րություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավա­րություններ

Կառավարության որոշման նախագիծը ռազմավարական փաստաթղթերից չի բխում։

  • Discussed

    24.10.2023 - 13.11.2023

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Nature protection, Economy, Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2204

Print