Add to favourites

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 162-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

«      » -------------- 2023թ. N       - Ն

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ

ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

      Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի  Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կարգը և մարտական խնդիրների ու դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը սահմանելու մասին» N 162-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 43-րդ կետը լրացնել նոր նախադասություններով՝ հետևյալ բովանդակությամբ.

      «Ընդ որում, եթե զինծառայողը հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չի բերել ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանների գնահատման արդյունքներով միայն մեկ պատրաստության աստիճանից կամ միայն մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումից «անբավարար» գնահատական ստանալու պատճառով, ապա իրավունք ունի սույն կարգի 41-րդ կետում նախատեսված ատեստավորման եզրակացությունը ստանալու օրվանից հետո 15-օրյա ժամկետում սույն կարգի 9-րդ կետի համաձայն ներկայացնել «անբավարար» գնահատական ստացած համապատասխան պատրաստության աստիճանի գնահատումը կամ մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումը վերահանձնելու ատեստավորման հայտ, որի դեպքում ատեստավորման հայտին ընթացք է տրվում է սույն կարգի 11-րդ կետի համաձայն: Սույն կետում նշված դեպքում համապատասխան պատրաստության աստիճանի գնահատման կամ մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորման վերահանձնման արդյունքներով զինծառայողն ատեստավորված է համարվում սույն կարգի 37-րդ կետում սահմանված պայմաններով:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հարջորդող օրվանից:
  • Discussed

    20.10.2023 - 05.11.2023

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1959

Print

Suggestions

Խաչիկ Նավոյան

28.10.2023

Առաջարկում եմ նույն սկզբունքը կիրառել ատեստավորման որևէ բաղադրիչից գնահատականը բարձրացնել ցանկացող զինծառայողների համար, քանի-որ պատրաստության աստիճանները ստուգելիս թեթևակի վրիպումը կարող է բերել գնահատականի իջեցման, սակայն չարտահայտի զինծառայողի իրական գիտելիքները

Զարուհի Սարգսյան

26.10.2023

Թեև նախագծի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ արդեն իսկ անցկացված ատեստավորումների արդյունքում եղել են մի շարք դեպքեր, երբ զինծառայողն «անբավարար» գնահատական է ստացել համապատասխան գնահատման աստիճաններից միայն մեկից, ինչի պարագայում Նախագծի նախաձեռնողը գտել է, որ արդարացված է զինծառայողին համապատասխան պատրաստության աստիճանի գնահատումը կամ մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումը վերահանձնելու հնարավորության ընձեռումը: Այդուհանդերձ նախագծով սահմանվել է վերահանձման հայտ ներկայացնելու ժամկետ՝ ատեստավորման եզրակացությունը ստանալու օրվանից հետո 15-օրյա ժամկետ, որի պարագայում խախտվում է մինչև սույն փոփոխության ուժի մեջ մտնելը ատեստավորում հանձնած և միայն մեկ առարկայից անբավար գնահատական ստացած զինծառայողների ՀՀ սահմանադրությամբ ամրագրված մի շարք իրավունքներ /հոդվածներ՝28, 29, 73/, քանզի ժամկետների առումով վերջիններս փաստացի զրկվում են վերահաձնման հայտ ներկայացնելու հնարավորությունից: Ելնելով վերոգրյալից առաջարկում ենք այս կարգավորմանը տալ հետադարձ ուժ՝ այն տարածելով նաև մինչև սույն փոփոխության կատարումը ատեստավորում հանձնած զինծառայողների վրա:

Մկրտիչ Ղահրամանյան

20.10.2023

Ամոթա ամոթ, ինչ՞ ատեստավորում՞

See more